Category: Aravot

  • Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»Պաշտպանության …

    Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»
    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին մեղադրելն անարդար է։
    Նրա խոսքով՝ նրանք «մինչև վերջին ղարաբաղցին դուրս չի եկել՝ մնացել են տեղում», որպեսզի չստացվի, թե ղեկավարությունը լքել է ժողովրդին։
    Հարությունյանը նաև արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ նշելով․ «Իրենք տեռորիստ չեն եղել, եղել են ինքնորոշման պայքարի մարտիկներ»։
    Նա ընդգծել է, որ Հայաստանի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի գերեվարված ղեկավարները ազատ արձակվեն։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյան․ «Ուսուցիչների աշխատավարձը 5 տարում 2,5 անգամ պետք է աճի»«Ուժե…

    Նարեկ Կարապետյան․ «Ուսուցիչների աշխատավարձը 5 տարում 2,5 անգամ պետք է աճի»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Սևանում հայտարարել է, որ Սևանի կողքին ապրող մարդիկ «իրավունք չունեն աղքատ ապրել»։
    Նրա խոսքով՝ կուսակցությունը նախատեսում է ամեն տարի 25 տոկոսով բարձրացնել ուսուցիչների և բուժաշխատողների աշխատավարձերը, մինչև դրանք 5 տարում աճեն 2,5 անգամ։
    Կարապետյանը նշել է, որ այդ միջոցները պետք է ուղղվեն «ամենախոցելի, բայց ամենակարևոր խմբերին՝ ուսուցիչներին և բուժաշխատողներին»։
    aravot.am | @aravot
  • «Պատերազմի ժամանակ 3 միլիոն դոլար ենք ուղարկել Արցախ»․ Գագիկ ԾառուկյանԲերդում ք…

    «Պատերազմի ժամանակ 3 միլիոն դոլար ենք ուղարկել Արցախ»․ Գագիկ Ծառուկյան
    Բերդում քարոզարշավի ժամանակ մի կին Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ աջակցություն է ցուցաբերել բանակին։
    Ծառուկյանն ի պատասխան հայտարարել է․ «Պատերազմի ժամանակ բանտում եմ եղել։ Տղաներիս ասել եմ՝ հավաքեք ինչ գումար կա։ Երեք միլիոն դոլար ուղարկել ենք Արցախ»։
    Նա նշել է, որ գումարը փոխանցվել է, որպեսզի զինվորները «ֆորմա ու կասկա չունենան» խնդիր չունենան։
    aravot.am | @aravot
  • «Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ ՓաշինյանինՄեծամորում քարոզա…

    «Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին
    Մեծամորում քարոզարշավի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը ընդհատեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ հայտարարելով․ «18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է իմ էրեխեն»։
    Կինը վարչապետին մեղադրեց ողբերգության համար՝ ասելով․ «Դուք 15 երեխուն վառեցիք, մոխիր դարձրիք», նաև նշեց, որ զղջում է Փաշինյանին ընտրելու համար։
    Փաշինյանն ի պատասխան ասաց, որ պատասխանատուներին ազատել է աշխատանքից, և այժմ դատավարություն է ընթանում։
    Դրանից հետո գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտարարեց, որ դեպքից անցած երեք տարում անգամ չի հարցաքննվել և Փաշինյանի հայտարարությունները «իրականության հետ աղերս չունեն»։
    aravot.am | @aravot
  • «Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված փոխքաղաքապետերին ազատել են աշխատանքից․ …

    ❗️«Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված փոխքաղաքապետերին ազատել են աշխատանքից․ Էլինար Վարդանյան
    Էլինար Վարդանյանը նշել է, որ Ախուրյանի և Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» ցուցակում, ազատվել են աշխատանքից։
    Նրա խոսքով՝ նախընտրական գործընթացում կիրառվում է օրենքի երկակի մոտեցում՝ ընդդիմադիրների նկատմամբ ավելի խիստ, իսկ իշխանության դեպքում՝ ավելի մեղմ։
    aravot.am | @aravot
  • Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկեր…

    Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը։ Տեսանյութում խոսել եմ իրական գործազրկության պատկերի մասին։
    Աշոտ Ֆարսյան
    Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, տնտեսագետ

  • «ՍԴ-ի ձևակերպումը հակասում է հավաքների ազատության պաշտպանության ամբողջ տրամաբանո…

    ❗️«ՍԴ-ի ձևակերպումը հակասում է հավաքների ազատության պաշտպանության ամբողջ տրամաբանությանը»․ Վարազդատ Հարությունյան
    Փաստաբան Վարազդատ Հարությունյանը քննադատել է ՍԴ-ի մեկնաբանությունը՝ նշելով, որ այն կարող է սահմանափակել հավաքների ազատության իրական բովանդակությունը։
    Նրա խոսքով՝ մասնակցության համար նյութական աջակցությունը որոշ դեպքերում կարող է դիտվել խնդրահարույց, ինչը նա անվանել է «իրավական պատերնալիզմ»։
    aravot.am | @aravot
  • «Բանակցությունների մեջ ենք, որ եկեղեցին կամ փոխանցվի մեզ, կամ համատեղ օգտագործմա…

    ❗️«Բանակցությունների մեջ ենք, որ եկեղեցին կամ փոխանցվի մեզ, կամ համատեղ օգտագործման ձեւաչափ մշակվի»․ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ
    Ռուս ուղղափառ եկեղեցին բանակցում է Ամրակիցի Սուրբ Նիկոլայ եկեղեցու կարգավիճակի շուրջ՝ փոխանցման կամ համատեղ օգտագործման տարբերակով։
    Ներկայում եկեղեցին չի գործում, սպասում են վերջնական որոշման։
    aravot.am | @aravot
  • «Լավ ենք արել»․ Էդմոն Մարուքյանը՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանին սատարելու մասինԷդմոն …

    ❗️«Լավ ենք արել»․ Էդմոն Մարուքյանը՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին
    Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ 2018-ին Փաշինյանին սատարելը ճիշտ քայլ են համարում՝ այն ժամանակ հավատալով փոփոխությունների խոստումներին։
    Նրա խոսքով՝ հետագայում ակնկալիքները չեն արդարացել, ինչից հետո փոխել են իրենց դիրքորոշումը։
    aravot.am | @aravot
  • «Հոգեկան առողջությունը կուսակցությունների ծրագրերում գրեթե բացակայում է»․ մասնագ…

    ❗️«Հոգեկան առողջությունը կուսակցությունների ծրագրերում գրեթե բացակայում է»․ մասնագետներ
    Նրանց գնահատմամբ՝ հոգեկան առողջությունը քաղաքական ուժերի ռազմավարական առաջնահերթությունների թվում գրեթե չկա և հիմնականում հիշատակվում է միայն հպանցիկ ձևով։
    Փորձագետները նշում են, որ առողջապահական քաղաքականության ավելի համակարգված մոտեցում է անհրաժեշտ՝ ոլորտի խնդիրները լիարժեք հասցեագրելու համար։
    aravot.am | @aravot