Category: Aravot

  • Նարեկ Կարապետյան․ «Ասֆալտից առաջ մարդը պետք է իր երկրում վարձատրվող գործ ունենա…

    Նարեկ Կարապետյան․ «Ասֆալտից առաջ մարդը պետք է իր երկրում վարձատրվող գործ ունենա»
    Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի՝ դպրոցաշինության և ասֆալտապատման մասին խոսքը «կոնտեքստից կտրված է ներկայացվել»։
    Նրա խոսքով՝ այսօր ավելի շատ ասֆալտ է արվում, բայց առաջնահերթ պետք է լինեն աշխատատեղերի ստեղծումն ու կրթության ոլորտի զարգացումը։
    Կարապետյանը նշել է, որ մանկավարժների աշխատավարձերը պետք է բարձրանան, իսկ համայնքներում կապիտալ ծախսերը պետք է ուղղվեն արտադրությունների և աշխատատեղերի ստեղծմանը։
    aravot.am | @aravot
  • Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը…

    Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
  • Նարեկ Կարապետյան. «Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի»«Ուժեղ Հայաստան» կուսակցութ…

    Նարեկ Կարապետյան. «Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Շենգավիթը նախկինում եղել է Երևանի գլխավոր արդյունաբերական կենտրոններից, սակայն այսօր դարձել է ամենաբարձր գործազրկություն ունեցող թաղամասերից մեկը։
    Նրա խոսքով՝ «գործարանները պետք է վերաբացվեն նոր տեխնոլոգիաներով, և այստեղ աշխատանքը 24 ժամ եռա»։
    Կարապետյանը նաև նշել է, որ «պետք է առաջնորդ, ով այդ փոփոխությունները կանի»։
    aravot.am | @aravot
  • Լևոն Զուրաբյան. «Միգուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան»…

    Լևոն Զուրաբյան. «Միգուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյան»
    Լևոն Զուրաբյանը կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հենց նրա «գիտելիքների բացակայության պատճառով» Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում։
    Նրա խոսքով՝ Փաշինյանը, լինելով վարչապետ, «սպանել է Վանո Սիրադեղյանին», քանի որ չի վերադարձրել նրան Հայաստան և փոխանցել է․ «Արի, մեկ է՝ պիտի նստես»։
    Զուրաբյանը նաև հայտարարել է․ «Միգուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, երբ գրեց «Գյադաների ժամանակը»»։
    aravot.am | @aravot
  • «Դու ինձ թույլ տուր, սաղին խփեմ»․ Փաշինյանի աջակիցը՝ ԱջափնյակումԱջափնյակում ՔՊ …

    ⚠️ «Դու ինձ թույլ տուր, սաղին խփեմ»․ Փաշինյանի աջակիցը՝ Աջափնյակում
    Աջափնյակում ՔՊ քարոզարշավի ժամանակ մի տղամարդ Նիկոլ Փաշինյանին ասել է․ «Ես երկրապահի գիժն եմ… դու ինձ թույլ տուր, սաղին խփեմ, շան տղա լինեն»։
    Նա նաև վարչապետին կոչ է արել «մի քիչ ուժեղ լինել» և չթողնել, որ «ավել-պակաս խոսեն»։
    Փաշինյանն արձագանքել է․ «Եղբայր, չեղավ, տենց բաներ չի կարելի խոսել, սա ի վերջո պետություն է»։
    aravot.am | @aravot
  • Գոհար Մելոյան. «Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություն է արել»Շենգ…

    Գոհար Մելոյան. «Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություն է արել»
    Շենգավիթում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում Գոհար Մելոյանը ներկայացրել է կուսակցության ժողովրդագրական ծրագիրը։
    Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական խոստումներ տվող ուժ չէ, իսկ Սամվել Կարապետյանը «արդեն հողի վրա ապացուցել է իր գործը»։
    Մելոյանը հայտարարել է․ «Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություններ արդեն արել է մեր հայրենիքի համար»։
  • 24News-ի Յություբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ…

    24News-ի Յություբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որը ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը։
    Խմբագրություն
  • Բագրատ սրբազանի պաշտպան. «Մարդկանց հանիրավի մեղադրել են ահաբեկչության ու զենք պ…

    ⚖️ Բագրատ սրբազանի պաշտպան. «Մարդկանց հանիրավի մեղադրել են ահաբեկչության ու զենք պահելու մեջ»
    Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ այս գործով մարդիկ ապօրինի են ենթարկվել քրեական հետապնդման, իսկ իրավապահները «կեղծ օպերատիվ տվյալներ» են ներկայացրել։
    Նրա խոսքով՝ գործով անցնող անձանցից մի քանիսին ձերբակալել են զենք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ արձակել, քանի որ նման հիմքեր չեն եղել։
    Միաժամանակ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանները դատարանից պահանջել են վերացնել նրա տնային կալանքը՝ նշելով, որ նա պատգամավորի թեկնածու է և պետք է մասնակցի քարոզարշավին։ Դատարանը հարցը կքննի մայիսի 21-ին։
  • ՀԱԿ ներկայացուցիչը՝ Փաշինյանին. «Նրա միակ քաղաքական նվաճումը կապիտուլյանտ սարքե…

    ՀԱԿ ներկայացուցիչը՝ Փաշինյանին. «Նրա միակ քաղաքական նվաճումը կապիտուլյանտ սարքելն է»
    ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանը կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ նա «հաղթանակած ժողովրդին կապիտուլյանտ սարքեց ու դարձավ պետականության գերեզմանափոր»։
    Զորյանի խոսքով՝ «Տեր-Պետրոսյանի «-25»-ն անգամ քաղաքական կշիռ է, իսկ Նիկոլի «պլյուսները»՝ Եռաբլուրի նոր շիրիմների քանակը»։
    Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վարկանիշը «0 էլ չէ՝ -25 է»։
    aravot.am | @aravot
  • Վաղարշակ Հարությունյան. «Հավատո՞ւմ եմ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությանը․ ոչ»Վ…

    ⚠️ Վաղարշակ Հարությունյան. «Հավատո՞ւմ եմ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությանը․ ոչ»
    Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ բոլոր իշխանություններն են պատասխանատու բանակի խնդիրների համար, ներառյալ՝ ինքը։
    Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա անվտանգության հստակ հայեցակարգ, քանի որ միայն խաղաղության փաստաթուղթը բավարար երաշխիք չէ։
    Պաշտպանության նախկին նախարարը նաև հստակ պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ «Ոչ»։
    aravot.am | @aravot