Category: Aravot

  • Փաշինյանին Աջափնյակում դիմել են աշխատանքի և գազի խնդրովՔարոզարշավի ընթացքում քաղ…

    🚌Փաշինյանին Աջափնյակում դիմել են աշխատանքի և գազի խնդրով
    Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը վարչապետին հայտնել է, որ դատվածություն ունեցող որդուն աշխատանքի չեն ընդունում, ինչին Փաշինյանը պատասխանել է՝ «ինքն իր վրա պետք է աշխատի»։
    Բաշինջաղյան փողոցի բնակիչներն էլ բարձրացրել են շենքերի գազի խնդիրը, ինչից վարչապետը զարմացել է՝ հարցնելով․ «Երևանում շենքեր կան, որ գազ չունե՞ն»։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանի քարոզարշավը՝ ԱջափնյակումՎարչապետը քաղաքացիների հետ ավտոբուսով շրջել է …

    🚌Փաշինյանի քարոզարշավը՝ Աջափնյակում
    Վարչապետը քաղաքացիների հետ ավտոբուսով շրջել է Աջափնյակում, զրուցել ուղևորների հետ և կատակել տրանսպորտային քարտերի «մերժվելու» մասին։
    Տաքսու վարորդներից մեկը հիշեցրել է նախկին խոստումները՝ բողոքելով, որ տույժ-տուգանքի պատճառով 163 հազար դրամ է վճարել։
    aravot.am | @aravot
  • Չինաստանը կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ—Իրան բանակցություններումՓորձագետների կարծիք…

    🌍Չինաստանը կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ—Իրան բանակցություններում
    Փորձագետների կարծիքով՝ Պեկինն այսօր առանցքային դեր ունի Իրանի շուրջ զարգացումներում՝ լինելով Թեհրանի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկը։
    Քննարկումների կենտրոնում Հորմուզի նեղուցի անվտանգությունն է, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր պայմանավորվածությունները։
    aravot.am | @aravot
  • «Լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»․ սա պետական խոսք չէ Ես կարծում եմ՝ …

    🗣️ «Լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»․ սա պետական խոսք չէ
    ⚠️ Ես կարծում եմ՝ վարչապետի ելույթում հնչած այս ձևակերպումները քաղաքական խոսք չեն։ Քաղաքական գործիչը կարող է կոշտ քննադատել, բայց երբ խոսքը հասնում է ընտանիքներին, սպառնալիքներին ու «լեզուդ երկարե՞լ ա» մակարդակի հռետորաբանությանը, դա արդեն պետական մտածողության ճգնաժամ է։
    📌 Ամենավտանգավորն այն է, երբ նման խոսույթին զուգահեռ իշխանության ձեռքում են մնում իրավապահ ու ռեպրեսիվ լծակները։ Այդ դեպքում քաղաքական պայքարը վերածվում է ոչ թե գաղափարների բախման, այլ՝ ճնշման, «կոմպրոմատների» և վախի մթնոլորտի։
    🔗 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ՝ Առավոտում
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

  • Իշխան Սաղաթելյան. «Սրանց խոստացածը խաղաղություն չէ, խաբեություն է»Արթիկում Իշխա…

    Իշխան Սաղաթելյան. «Սրանց խոստացածը խաղաղություն չէ, խաբեություն է»
    Արթիկում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները «պետականության լինել-չլինելու ընտրություններ են» և իրենք ամեն ինչ անելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։
    Նրա խոսքով՝ ՔՊ-ի խոստացածը «խաղաղություն չէ, խարդախություն է, խաբեություն է, խայտառակություն է»։
    Սաղաթելյանը նաև ասել է, որ Փաշինյանի նախընտրական խոստումները «ժողովրդին չեն ուղղված, այլ Ալիևին»։
    aravot.am | @aravot
  • Հայկ Մարության. «Իշխանությունները քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավո…

    ⚠️ Հայկ Մարության. «Իշխանությունները քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելով»
    Հայկ Մարությունը հայտարարել է, որ արցախցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող վերցնել, և նրանք միջազգային ատյանների միջոցով կարող են հասնել այդ իրավունքի իրագործմանը։
    Նրա խոսքով՝ իշխանությունները «քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելով» և խոչընդոտում են այդ գործընթացին։
    Մարությունը նաև արձագանքել է քարոզարշավի ընթացքում հումորային տեսահոլովակների վերաբերյալ քննադատություններին՝ նշելով․ «Հումորի միջոցով փորձում եմ հասցնել իմ ուղերձները»։
    aravot.am | @aravot
  • Գեղանուշի աշակերտները այցելել են ԶՊՄԿ հանք և ֆաբրիկաԶանգեզուրի պղնձամոլիբդենայի…

    ⛏️ Գեղանուշի աշակերտները այցելել են ԶՊՄԿ հանք և ֆաբրիկա
    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է Գեղանուշի բարձր դասարանցիներին՝ նրանց ծանոթացնելով հանքի և արտադրական տարածքների աշխատանքին։
    Աշակերտները շրջել են բաց հանքում, հետևել տեխնիկայի աշխատանքին և այցելել հարստացնող ֆաբրիկա։
    ԶՊՄԿ-ում նշում են, որ ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90%-ը տեղացիներ են։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյան. «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին ու հայաթափել…

    ⚠️ Սամվել Կարապետյան. «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին ու հայաթափել այն»
    Գեղարքունիքում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ լինել», և իշխանություններին մեղադրել է մարզերը դատարկելու մեջ։
    Նրա խոսքով՝ Վարդենիսի կողմից ադրբեջանցիները «շատ հեշտությամբ կգան, կքշեն», եթե չկանգնեցվեն ներկայիս գործընթացները։
    Կարապետյանը նաև ասել է․ «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին, հայաթափել Սյունիքը, լցնել ադրբեջանցիներով»։
    aravot.am | @aravot
  • Հայկ Մարության. «Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանափոխություն չի եղել»Հա…

    Հայկ Մարության. «Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանափոխություն չի եղել»
    Հայկ Մարությունը հայտարարել է, որ մտավախություն չունի, թե իշխանությունները կարող են իրեն մեկուսացնել կամ կալանավորել՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ։
    Նրա խոսքով՝ «Հայաստանում երբևէ չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով», սակայն հունիսի 7-ին նման հնարավորություն կա, եթե քաղաքացիները ակտիվ մասնակցեն ընտրություններին։
    Մարությանը նաև հիշեցրել է 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները, նշելով, որ այդ ժամանակ «լայն մասշտաբով օգտագործվում էր վարչական ռեսուրսը»։
    aravot.am | @aravot