Category: Aravot

  • Ժիրայր Սեֆիլյանը չի բացառել քաղաքական ուժերի համախմբումը՝ իշխանափոխության օրակա…

    ⚖️ Ժիրայր Սեֆիլյանը չի բացառել քաղաքական ուժերի համախմբումը՝ իշխանափոխության օրակարգի շուրջ
    Գյումրիում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը գործող իշխանություններից ազատվելն է և քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել հունիսի 7-ի ընտրություններին։
    Սեֆիլյանի խոսքով՝ եթե իշխանությունները փորձեն «բռնությամբ կամ զեղծարարություններով» պահպանել իշխանությունը, ապա քաղաքական ուժերի և քաղաքացիների համախմբում կարող է ձևավորվել՝ այդ գործընթացին հակազդելու համար։ Նա նաև նշել է, որ տարբեր ուժերի շրջանում արդեն կա «հստակ օրակարգի շուրջ միավորվելու» գիտակցում։
    aravot.am | @aravot
  • «Ադրբեջանի խորհրդարանում խոսակցություն է գնում «TRIPP»-ը վերանվանել Իլհամ Ալիևի…

    🌐 «Ադրբեջանի խորհրդարանում խոսակցություն է գնում «TRIPP»-ը վերանվանել Իլհամ Ալիևի անունով»․ Արա Պապյան
    Արա Պապյանը Գյումրիում անցկացված հանդիպման ժամանակ քննադատել է «TRIPP» նախագիծը՝ պնդելով, որ այն փաստացի միջանցք է, որի կառավարումը փոխանցվում է մասնավոր ընկերության։
    Նրա խոսքով՝ նախագիծը, չնայած ինքնիշխանության մասին ձևակերպումներին, իրականում սահմանափակումներ է ստեղծում Հայաստանի վերահսկողության համար։ Պապյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է «TRIPP»-ը Իլհամ Ալիևի անունով վերանվանելու գաղափարը։
    aravot.am | @aravot
  • Երկրից հեռացող մեր հայրենակիցների հարցը, արտագաղթի խնդիրներն ու առաջարկվող լուծ…

    Երկրից հեռացող մեր հայրենակիցների հարցը, արտագաղթի խնդիրներն ու առաջարկվող լուծումներն են քննարկում Նարեկ Կարապետյանը և Ռուբեն Մխիթարյանը։ 3️⃣

    https://cdn4.telesco.pe/file/8494e81e34.mp4?token=c1OKImkVr1LzdAkZXsFw7JZjNKd2Ai3owI6aQDLjFtdjFjiJFZhVpKZdQ_2E0MFB8TwgIlFkovEn852vksBjghAQNXUwOoV4xJdtDxHrTHcf-kwxNGiRvw3_n0dgh3HSxZ2qrsOWYhapnFd4nGTQ5utShA2IiXwoyy82ovtsv0nfDbomMZGDZTHNIcXt8QGsa0RZhHQticeLEGOQFAiI36AwA1p8ksVnNxAiElQOjroFQqNjsgSWQ_P70MGWc5LMvi5JlK2yFxRa4WbgfzEWD-d0WXBO88wWrQwSHLWYQsJb2mM385RFW_lT3wCHO3lZDfA876vsRJA_-B4x2qDRGw

  • «Ծառուկյանը եկեղեցի կառուցող, երկրի պատիվը բարձր պահող մարդ է»․ Գագիկ Ծառուկյան…

    🏛️ «Ծառուկյանը եկեղեցի կառուցող, երկրի պատիվը բարձր պահող մարդ է»․ Գագիկ Ծառուկյան
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ իրեն և իր ընտանիքի անդամներին վերագրվող մեղադրանքներն անհիմն են։
    Ծառուկյանը շեշտել է, որ տարիներ շարունակ ներդրումներ է կատարել սպորտի, կրթության և բարեգործության ոլորտներում՝ հավելելով, որ իրեն ճանաչում են որպես եկեղեցի կառուցող և Հայաստանի հեղինակությունը բարձրացնող մարդ։
    aravot.am | @aravot
  • Ինչո՞ւ հենց 300 հազար ադրբեջանցի պիտի վերադառնան Հայաստանի տարածք․ մանրամասնում…

    🌐 Ինչո՞ւ հենց 300 հազար ադրբեջանցի պիտի վերադառնան Հայաստանի տարածք․ մանրամասնում է Արա Պապյանը
    Արա Պապյանի խոսքով՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին թիվը նշված է ՄԱԿ-ում ներկայացված ադրբեջանական պաշտոնական փաստաթղթերում, որտեղ խոսվում է նրանց՝ Հայաստանի տարածք «անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի» մասին։
    Նա նաև պնդում է, որ միջազգային տարբեր հարթակներում շրջանառվող փաստաթղթերում օգտագործվում է ոչ թե «վերադարձ Հայաստան», այլ «վերադարձ Հայաստանի տարածք» ձևակերպումը, ինչը, ըստ նրա, քաղաքական նշանակություն ունի։
    aravot.am | @aravot
  • Ուժեղ Հայաստանը՝ Գյումրիում․ ՈՒՂԻՂՈւժեղ Հայաստանը՝ ԳյումրիումAravot.am պաշտոնակա…

    Ուժեղ Հայաստանը՝ Գյումրիում․ ՈՒՂԻՂ

    Ուժեղ Հայաստանը՝ Գյումրիում

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը Վանաձորում անցկացրել է «Դիվան քշելու» ակցիաՎա…

    🛋️ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը Վանաձորում անցկացրել է «Դիվան քշելու» ակցիա
    Վանաձորի փողոցներում նախաձեռնության անդամները խորհրդանշական «դիվան քշելու» ակցիա են իրականացրել՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 7-ին քվեարկել «Բոլորին դեմ եմ» ուժի օգտին։
    Ակցիայի ընթացքում նրանք հայտարարել են, որ քաղաքացիները կարող են «կանգնեցնել քաղաքական գործիչների կողմից դիվան քշելու բոլոր գործողությունները» և փոփոխություն բերել քաղաքական դաշտում։
    aravot.am | @aravot
  • Մեծ կոնֆերանս՝ «Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Բաքվի և Սումգայիթի հայերի վերադա…

    🌐 Մեծ կոնֆերանս՝ «Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Բաքվի և Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը» թեմայով
    Երևանում կայացած կոնֆերանսում քննարկվել են բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, կորցրած ժառանգության և իրավունքների պաշտպանության հարցերը։
    Նշվել է, որ 1988-1992 թվականներին Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և այլ բնակավայրերից տեղահանվել է շուրջ 465 հազար հայ, իսկ հայկական մշակութային և նյութական կորուստները շարունակում են մնալ չլուծված խնդիր։
    aravot.am | @aravot
  • Ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ արգելքնե…

    Ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ արգելքների, Փաշինյանի քաղաքականության և պատերազմի սպառնալիքի մասին․ հարցումներ հանրապետության տարբեր մարզերում «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • «2012 թվականից մեր կապերը խզված են իր նախաձեռնությամբ։ Մենք իրեն որպես չարիք են…

    🌐 «2012 թվականից մեր կապերը խզված են իր նախաձեռնությամբ։ Մենք իրեն որպես չարիք ենք ընկալում»․ Լեւոն Զուրաբյան
    ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին, սակայն 2012-ին ԱԺ ընտրվելուց հետո խզել է կապերը Հայ ազգային կոնգրեսի հետ։
    Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանն օգտագործել է ՀԱԿ-ի քաղաքական հարթակը, իսկ հետագայում նպատակ է ունեցել փոխարինել ընդդիմությանը սեփական քաղաքական ուժով։
    aravot.am | @aravot