Category: Aravot

  • Հնարավոր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում. Վաղարշակ ՀարությունյանՀնարավոր չէ…

    Հնարավոր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում. Վաղարշակ Հարությունյան

    Հնարավոր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ մնալ ԵԱՏՄ-ում.Վաղարշակ Հարությունյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Մի վհատվեք, եկել է ժամանակը ուժեղանալու, որ էլ թուրքի առջև գլուխներս չկախենք»․ …

    «Մի վհատվեք, եկել է ժամանակը ուժեղանալու, որ էլ թուրքի առջև գլուխներս չկախենք»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
    Գյումրիում «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմակերպած համերգի ընթացքում հնչեց կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը, որը ներկայացվել էր արհեստական բանականության միջոցով վերարտադրված ձայնով։
    Ուղերձում նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող քաղաքացիներին, կոչ արել չվհատվել և մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ «եկել է ժամանակը ուժեղանալու»։ Ղուկասյանը նաև աջակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» դաշինքին և Սամվել Կարապետյանին։
    aravot.am | @aravot
    Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետ
  • Քաշելու ենք դրանց բոլորի ապօրինի ատամները․ ՌուբինյանԻջևանում ՔՊ-ի հանրահավաքի ըն…

    Քաշելու ենք դրանց բոլորի ապօրինի ատամները․ Ռուբինյան
    Իջևանում ՔՊ-ի հանրահավաքի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր տարբեր քրեական գործերի, հաշտությունների և այլ գործընթացների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 773 միլիոն դոլար, որից 500 միլիոնը՝ վերջին երկու տարիներին։
    Նա նաև նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկայացված հայցերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,6 միլիարդ դոլար՝ քննադատելով նախկին իշխանություններին և հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
    aravot.am | @aravot
  • Ռոբերտ Քոչարյան․ «Մեր նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ»Աշտարակի հանրահավաք…

    🗳️ Ռոբերտ Քոչարյան․ «Մեր նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ»
    Աշտարակի հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս քարոզարշավը դարձել է Հայաստանի պատմության «ամենակեղտոտ քաղաքական գործընթացը»՝ լի ատելությամբ, սպառնալիքներով և բաժանարար խոսույթով։
    Նա նշել է, որ երկիրը պետք է դուրս գա այդ մթնոլորտից, վերականգնի արժանապատվությունը և հաղթահարի վերջին տարիների կորուստների հետևանքները։
    aravot.am | @aravot
  • Սաղաթելյանը՝ Փաշինյանի քաղաքականության և ԵԱՏՄ-ի մասին«Հայաստան» դաշինքի ներկայաց…

    🚨Սաղաթելյանը՝ Փաշինյանի քաղաքականության և ԵԱՏՄ-ի մասին
    «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ գործող իշխանության վերարտադրումը կբերի նոր անվտանգային, տնտեսական և սոցիալական խնդիրների։
    Նրա խոսքով՝ ներկայիս արտաքին քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը կարող է բախվել ԵԱՏՄ-ից դուրս մնալու, շուկաների կորստի և գազի թանկացման վտանգներին։
    Սաղաթելյանը նաև պնդել է, որ վարչապետը տարբեր կենտրոններում տարբեր խոստումներ է տվել, ինչի հետևանքով երկիրը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ։
    aravot.am | @aravot
  • Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետ…

    Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետ

    https://cdn4.telesco.pe/file/bc1bd71c7c.mp4?token=sGZeeG1qY7YZnUzAuWHL4fT498g9kCq1YDpf6hgc7QDV-y_s9NzfoKVEnRL-b7FfzMmk3tOGJ4j-Yp8XNyCIeMhx7ziFG02ePhbjOb2fcqn5Bu5758oyfaU7BzPWOSIM8foS0BqxdDaC0a5IV02S5mm7IWB7-xQZUGgPYlzUzq-yuzR79AVMd13SwWfKBYyNP_65Q-efsBvj45X-7-pgqS5quJuz0KsMoFjGd6Uxt8K2Sn9ifMJGJHBqf1knozGFm7BxBnB1DZpTomYB1bWVEYN5s6nn91UUSeX7qqEA6qSnvm0FuJZelYFuaTOp_bJgg-jNULiJXk3nldH-DggL5w

  • Աղոթք և ուղերձ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գյումրեցի համակիրների հավաքինԳյումրիի Վարդան…

    🙏 Աղոթք և ուղերձ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գյումրեցի համակիրների հավաքին
    Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացված միջոցառման ժամանակ Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ քաղաքում «բացասական էմոցիա» էր տիրում և կոչ արել աղոթել, որ «չարը չքվի, բարին կատարվի»։
    Նրա հրավերով բեմ է բարձրացել քահանան, որը հնչեցրել է Տերունական աղոթքը, իսկ ներկաները միացել են աղոթքին։
    Այնուհետև ընթերցվել է Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից։
    aravot.am | @aravot
  • Լիլիթ Գալստյան․ «Հունիսի 7-ը պատասխանատվության օր է»«Հայաստան» դաշինքի հանրահավա…

    🚨Լիլիթ Գալստյան․ «Հունիսի 7-ը պատասխանատվության օր է»
    «Հայաստան» դաշինքի հանրահավաքում Լիլիթ Գալստյանը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ քվեարկությունը վերաբերում է ոչ միայն իշխանության ընտրությանը, այլև պետականության, արժանապատվության և ապագայի հարցերին։
    Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է պայքարը ինքնության, արժեքների և պետականության պահպանման համար։
    aravot.am | @aravot
  • «Մի ընտրեք սուտասանին, պետական գործիչ-սուտասանը պետության ամենամեծ չարիքն է»․ Տ…

    🔥 «Մի ընտրեք սուտասանին, պետական գործիչ-սուտասանը պետության ամենամեծ չարիքն է»․ Տարոն Տոնոյան
    Աշտարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ և քաղաքացիներին կոչ արել չընտրել «սուտասան ու խաբեբա» քաղաքական գործիչների։
    Տոնոյանի խոսքով՝ քաղաքացիները պետք է վստահեն այն մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ ու գործով ապացուցել են նվիրվածությունը հայրենիքին և պատասխանատու են իրենց խոսքի համար։
    aravot.am | @aravot
  • Դհոլ-զուռնա, պարային կատարումներ․ մեքենաների վարորդները կանգնում են, ողջագուրվու…

    Դհոլ-զուռնա, պարային կատարումներ․ մեքենաների վարորդները կանգնում են, ողջագուրվում․ ինչպես են դիմավորում «Ուժեղ Հայաստանին» Գյումրիում
    Գյումրու Անի թաղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այցը ուղեկցվել է դհոլ-զուռնայով, պարային կատարումներով և ակտիվ հանրային մասնակցությամբ։
    Քայլերթի ընթացքում նրանք այցելել են տարբեր վայրեր՝ այդ թվում խանութներ և եկեղեցու բակ, որտեղ ըստ դիտարկումների՝ քաղաքացիները արձագանքել են ձեռքի ազդանշաններով, կանգնելով և ողջագուրվելով։ Քարոզարշավը ներկայացվում է որպես մարդաշատ և ուշադրություն գրավող միջոցառում։
    aravot.am | @aravot