Category: Aravot

  • Եթե դեռ չե քվեարկել Պուտինը Հայաստանին առաջարկում է հանրաքվեով որոշել՝ ԵՄ, թե՞ …

    Եթե դեռ չե քվեարկել 👇
    Պուտինը Հայաստանին առաջարկում է հանրաքվեով որոշել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ ուղղությունը՝ միաժամանակ հիշեցնելով «ուկրաինական սցենարի» մասին։
    Ի՞նչ ուղի, ըստ ձեզ, պետք է ընտրի Հայաստանը
  • Գագիկ Ծառուկյանն արդարացվեցՀակակոռուպցիոն դատարանը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնոր…

    ⚖️ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց
    Հակակոռուպցիոն դատարանը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անմեղ է մեղսագրվող արարքում և արդարացրել է նրան։
    Դատարանը նաև որոշել է վերադարձնել 100 միլիոն դրամ գրավը, որը կիրառվել էր որպես խափանման միջոց։
    Միաժամանակ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը ճանաչվել է մեղավոր, սակայն պատիժ չի նշանակվել վաղեմության ժամկետի անցնելու պատճառով։
    aravot.am | @aravot
  • Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց ա…

    Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց այդ ներուժն այսօր դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում։ Մենք այս շրջանը կվերածենք զբոսաշրջության ոլորտի առաջատարներից մեկի։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • Ռոբերտ Քոչարյանը՝ Աղվան Վարդանյանին. «Առավոտից կռիվ ես ման գալիս, գնա՛»Տավուշում…

    📍Ռոբերտ Քոչարյանը՝ Աղվան Վարդանյանին. «Առավոտից կռիվ ես ման գալիս, գնա՛»
    Տավուշում քարոզարշավի ժամանակ Աղվան Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկել է մոտենալ ու բարևել քաղաքապետարանի դիմաց կանգնած ՔՊ-ականներին։
    Քոչարյանը ծիծաղով արձագանքել է․ «Սոչնի բառեր ունես, առավոտից էլ կռիվ ես ման գալիս, գնա՛»։
    Հանդիպման ընթացքում մի քաղաքացի էլ որդուն ներկայացրել է այսպես․ «Ինքը Նիկոլն է, իջևանցի, բայց ոչ Փաշինյան»։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյան. «Փոքր բիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից»Սամվել Կար…

    🍑 Սամվել Կարապետյան. «Փոքր բիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից»
    Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Արարատյան դաշտավայրի համար հատուկ ծրագիր են մշակել, որպեսզի գյուղացիները այլևս կախված չլինեն մթերք ընդունողների թելադրած գներից։
    Նրա խոսքով՝ ստեղծվելու է համակարգ, որտեղ գյուղացիները նախապես կհաշվարկեն՝ իրենց արտադրությունը շահավետ է, թե ոչ, և «անիմաստ վարկերի տակ չեն ճռռա»։
    Կարապետյանը նաև խոստացել է ստեղծել 300 հազար աշխատատեղ ու նշել․ «Փոքր բիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից»։
    aravot.am | @aravot
  • Վայքն էլ է սպասում փոփոխության։ Միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու։ Փոփոխությ…

    Վայքն էլ է սպասում փոփոխության։ Միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու։
    Փոփոխություն հնարավոր է միա՛յն Սամվել Կարապետյանի հետ։ 3️⃣

    https://cdn4.telesco.pe/file/9ce3f4da5b.mp4?token=IYAHVL_kKM-2Mu2RgSC1wf0j3sOPaXmJl2ZaiVc600fjeet88Fkwmc5meyvyOSDEbKZ2FIccPRzJB99v70i3HPWJqSl3E56WdRUnZLkZ0WfNiw05kUkk1R08SE5WzVsSAdwf-da2xb64NKXfwrzO00WPnc434VsOFacQpA_hhumRX9TCQ_QOnZ8qj3x89SF_LwAGh9SJWZjhd6M97Isu664zz-fHNXd9q4Co4nXolvNHxcHZu-RC8FXqYmSXGRQmNrlXftlBR0FJAXfSG-oDjk-YMOWNOuPROCQaxeyNJfe5nZjllbzfDsBop2J4zVHQCcj0UeaQXBu-RNePrmvH83MVkkcuXD-DuqKq3CCjEulgfzbE7-5vyLdFjAwyE5P2FLkYvn_rgyKXeRZ1-0cKWPDTP6y0cehVZ1yyizQufuKzSlXPIex2rTzYQhAjQBEw4LKtejurLBwhc8anVKWHVWWPc20N4Q9FHzNXRIPVFpd0vfP5bGz-9Nt2Jn0U1X-eTmrw4xPC_hMSQGLZ-l8GqfR4vPWfP4VhIP5YWBlL23xF_hT9cTiwoQJ9ySE1bt2TeeKfHFejPrDFqkYGfIzgUMnkf_04uS1ehcrVqERKnvptAIHXTuvW_SYzvl3XLfn72ELHZ8_m9o77dSRms2JcwsGOEA3acfwplelqk3O1pAI

  • Արման Թաթոյան. «Մեր ձայները ոչ մեկին չենք տալու, բայց համագործակցությունը հնարա…

    ⚖️ Արման Թաթոյան. «Մեր ձայները ոչ մեկին չենք տալու, բայց համագործակցությունը հնարավոր ենք համարում»
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ մարզերում մարդկանց ահաբեկում են ու սպառնում աշխատանքից հեռացնել, որպեսզի չմասնակցեն ընդդիմադիր հանդիպումներին։
    Նրա խոսքով՝ ՔՊ-ական համայնքապետերը դարձել են պարզապես «ձայն բերող անձինք», իսկ իրենց քաղաքական ուժը կառուցվում է «ամեն քաղաքացու քվեի» վրա։
    Թաթոյանը նաև ընդգծել է․ «Մենք ինքնուրույն ենք, մեր ձայները ոչ մեկին չենք տալու, բայց հնարավոր ենք համարում համագործակցել»։
    aravot.am | @aravot
  • Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամենամոտն եք մեր սուրբ Արարատին ու…

    Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամենամոտն եք մեր սուրբ Արարատին ու Էջմիածնին

    https://cdn4.telesco.pe/file/d59c53f98e.mp4?token=ps9OhpETXy6f9jr5FVekp_I8fv2eRhJoimNhicE4dtLGVGodkyC1Y0wdkFTfDl8ZPg-pNnTkh_FCl9F-pYztn0wUgLOI38heWq3n5yxC3ZAcB2kTy_foJWbDbI34x_VnZv25eJyDg8kp4tbz-LYyv-QuduuM0BrtSfKyGcy6JrE8nLIn-bxiFsi23uwhvVtrv7MDmFkdQatV7PtQPu7YjHPkhzYRyspZEO3aw4woXgVbn_LbFCRglZ6tJJKFquECDG2Yb6rvtMYk-UhEdOryXZjo4TNP0Ud4MUXxaR_8K6pGdIYbe_BtGvb5aVj3OAYYhgGuuhu3JUIMw6zfQpdCrDzoLYYGMqknLXWitR9ENcuYlvuH2_duRcW1gSNrDutwJRiNb4oohoOr2QiJZhWoYyGpijaw_6z9cGAq5qraeb67jIHbQJRGf3qFSIx1nXYKlYBH2IGEFbmyeDQT784STQ5YPI-eEt4U2NpNTzs5qqOhyJVQlX8AwFaoOXyE8JMF1U5N6F2kgYRk9lSL-fG7i4rS94h3rQJ8XKuOf9GXGF6tJT-wZRWgCS1AQJnzDxJQ0sz9GR52DM9Ho7mOsVJxsH0JrprSkZ-jLGCuNWz4izHcr0djjMAgjRxHVogYUkwXcmv5R27x7EdgEMGthHOr_gJwSqXM3BRMKCcD7HrBjy0

  • Արման Թաթոյան. «Մարզերում մարդկանց ահաբեկում են՝ ասում են աշխատանքից կհեռացնենք…

    ⚠️ Արման Թաթոյան. «Մարզերում մարդկանց ահաբեկում են՝ ասում են աշխատանքից կհեռացնենք»
    «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ մարզերում մարդկանց ճնշում են ու թույլ չեն տալիս մասնակցել ընդդիմադիր հանդիպումներին։
    Նրա խոսքով՝ ՔՊ-ական համայնքապետերը դարձել են միայն «ձայն բերող անձինք», և իշխանությունների համար «լավ համայնքապետը» նա է, ով ընտրություններին լավ արդյունք կապահովի։
    Թաթոյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը «կործանարար» կլինի Հայաստանի համար և կոչ արել մարդկանց չկորցնել հույսն ու գնալ ընտրության։
    aravot.am | @aravot
  • «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյանի ու քաղաքացի…

    🔥 «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյանի ու քաղաքացիների միջև թեժ վիճաբանություն
    Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում քաղաքացիները Արսեն Թորոսյանին մեղադրել են 44-օրյա պատերազմի և զոհերի համար՝ հայտարարելով․ «Նիկոլի պատճառով 5000 զոհ ունեցանք»։
    Թորոսյանը հակադարձել է․ «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել… Մե՞նք ենք սպանել մեր հայրենակիցներին»՝ մեղադրելով Ադրբեջանին ու հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն 2022-ի սեպտեմբերին Հայաստանին չեն աջակցել։
    Քաղաքացիները նաև հիշեցրել են Պրահայի հայտարարությունն ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու թեման, իսկ Թորոսյանը պնդել է, որ իշխանությունները շարունակում են աշխատել Բաքվում պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։
    aravot.am | @aravot