Category: Aravot

  • #Բիզնես«Սոլիս» ՓԲԸ-ն մեկնարկում է 2 մլն դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում։Ամբեր Կա…

    #Բիզնես
    💡«Սոլիս» ՓԲԸ-ն մեկնարկում է 2 մլն դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում։
    Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «Սոլիս» ընկերությունը սկսում է դոլարային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում՝ 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով։
    Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 8%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
    aravot.am | @aravot
  • Ինչո՞ւ Արման Թաթոյանը դատախազ դառնալու իր երազանքն իրականացնելուց ամիսներ անց հր…

    Ինչո՞ւ Արման Թաթոյանը դատախազ դառնալու իր երազանքն իրականացնելուց ամիսներ անց հրաժարական տվեց

  • Հովհաննես Խուդոյան․ «Համայնքային բյուջեներով բաժանվում է օրինական ընտրակաշառք, …

    🟡 Հովհաննես Խուդոյան․ «Համայնքային բյուջեներով բաժանվում է օրինական ընտրակաշառք, ընտրությունները արդեն կեղծված են»
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրական գործընթացը արդեն իսկ ենթարկվել է համակարգային ազդեցությունների և կարող է դիտարկվել որպես կեղծված։
    Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառումը, համայնքային բյուջեներից իրականացվող սոցիալական ծրագրերը և իրավապահ մարմինների անգործությունը ձևավորում են ընտրությունների արդյունքների վրա ազդող միջավայր
    aravot.am | @aravot
  • Արծվիկ Մինասյան․ «Եթե լիներ գլխավոր դատախազ, Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդ…

    🟡 Արծվիկ Մինասյան․ «Եթե լիներ գլխավոր դատախազ, Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվեր»
    «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ընտրարշավի ընթացքում իրավապահ համակարգը և վարչական ռեսուրսը օգտագործվում են քաղաքական նպատակներով։
    Նա նշել է, որ եթե դատախազությունը գործեր անկախ, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում նախաձեռնվեր՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչեցված հայտարարությունների հետ։
    aravot.am | @aravot
  • Մեքենայով հենց այնպես ճանապարհ չէինք գնում․ միշտ աշխատել եմ, որ նույնիսկ այդ ընթ…

    Մեքենայով հենց այնպես ճանապարհ չէինք գնում․ միշտ աշխատել եմ, որ նույնիսկ այդ ընթացքում երեխաները մի բան սովորեն, թեկուզ մի հանելուկ. Արման Թաթոյանի մայր։

    https://cdn4.telesco.pe/file/c14285e135.mp4?token=c4Vyy9rkdXwOOzJlaKkJhtUW7aT2ffcSgCyHoH6RnRkRh2kp9XhBkYK7GtG1mbC_wHULHflZfASlPCKd3jt8RgTria7GxYZzMTNOpOuNVphl1Xr_87bzCnprO1NkarIYEHM9dzrMKviMrHEKhsXt0F8fO2h1bX7jlJjv5UJyvOIhOYX0kySYI_3kZFIeVLXi_GROJVRvrMeIoYjjAkdCoAHEtL0UlrqQXc4vFOS5BZq5HIOvQ_e33SyyuNUtkCFaiKxKlG2vOyv66c03cmbTTdJLEws4rjydS6IbYSrKySNfs7E_jnACmB1yZh6aTmhdY6DD7WkPmUVYmw_GFD3JvA

  • «Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննարկումներ ունենք ԵՄ գործընկերների հե…

    ⚡️ «Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննարկումներ ունենք ԵՄ գործընկերների հետ՝ մաքսատուրքերի հարցում դեպի մեր արտադրողը քայլեր անելու»
    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը քննարկումներ է վարում ԵՄ գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման համար մաքսային պայմանների մեղմացման ուղղությամբ։
    Նրա խոսքով՝ միաժամանակ նախատեսվում է պետական աջակցություն՝ արտահանողների համար, այդ թվում՝ որոշ շուկաներում մաքսատուրքերի փոխհատուցում, որպեսզի խթանվի թարմ գյուղմթերքի և ծաղիկների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադա։
    aravot.am | @aravot
  • Վարչապետի թեկնածուներից ո՞վ կարող է կարգավորել Ռուսաստանի հետ խնդիրները, կքվերակ…

    Վարչապետի թեկնածուներից ո՞վ կարող է կարգավորել Ռուսաստանի հետ խնդիրները, կքվերակե՞ն արդյոք Փաշինյանի օգտին և ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները վարչապետի հանրային պահվածքն ու խոսքերը․ հարցումներ հանրապետության տարբեր մարզերում։
    «Ուժեղ Հայաստան»

  • Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարով…

    📌 Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինչ ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
    Նրա խոսքով՝ նախընտրական ներքաղաքական գործընթացները չպետք է վնասեն Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։
    aravot.am | @aravot
  • «ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շու…

    «ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շուկայի ստեղծած արհեստական խոչընդոտներից»․ նոր որոշումներ արտահանման ոլորտում
    Կառավարությունը հաստատել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Միջոցառման շրջանակում արտահանողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանված ծավալների դիմաց։
    Բացի այդ, ընդունվել է ևս մեկ որոշում, ըստ որի՝ դեպի Եվրամիություն, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների համար ՀՀ կառավարությունը կփոխհատուցի վճարված մաքսատուրքերը։
    aravot.am | @aravot
  • «ՀՀ քաղաքացին ընտրություն է կատարելու՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռ» գյո՞ւ…

    «ՀՀ քաղաքացին ընտրություն է կատարելու՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռ» գյո՞ւղ, թե՞ Հայաստանը պետք է լինի ՀՀ»․ Նիկոլ Փաշինյան
    ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Խարբերդում անցկացված քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները ընտրություն են կատարելու Հայաստանի ինքնիշխանության և պետականության ապագայի շուրջ։
    Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է որոշեն՝ Հայաստանը մնալու է անկախ և պետականատեր երկիր, թե շարժվելու է այլ ուղղությամբ։ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանը շարունակելու է զարգանալ որպես ինքնուրույն պետություն։
    aravot.am | @aravot