«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը ❗❗Ամենաաղետալի մոտեցումն է՝ «զրոյից սկսելը»: ❗❗Մեզ մոտ գերիշխում է համայնքային մտածողությունը: Համայնքները վերածվել են աղանդների, որոնց ներկայացուցիչներն իրար ատում են: : ❗❗Արդիականացման շրջանում ժողովրդի ամենամեծ թշնամին անցյալից վախն է: ❗❗Հայոց ցեղասպանության խնդիրը համամարդկային է, դա դուրս է միայն երկու ժողովուրդների տիրույթից:
🚨 «Հայաստանի անվտանգության գրավականը հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն է» «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության հիմքը Մեծ հայրենականի հաղթանակի արժեքների և հայ-ռուսական դաշինքի պահպանումն է։ Նրա խոսքով՝ Արևմուտքում փորձում են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, իսկ Հայաստանում որոշ քաղաքական ուղերձներ վտանգավոր են պատմական հիշողության տեսանկյունից։ Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց շարժումը ընտրություններում կաջակցի այն ուժերին, որոնք կողմ են Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը։ aravot.am | @aravot
🚨Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշել են մայիսի 9-ը Գյումրիում Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումները կազմակերպվել են քաղաքային իշխանությունների և 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ։ Մասնակիցները այցելել են եղբայրական ու զինվորական գերեզմանոցներ, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, իսկ հետո անցկացվել է «Անմահ գունդ» քայլերթը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրում ցուցադրվել է զինտեխնիկա, հնչել են ռազմահայրենասիրական երգեր և կազմակերպվել է «ռազմաճակատային խոհանոց» հյուրասիրություն։ aravot.am | @aravot
🚨«Շնորհապետական կուսակցությունը» քարոզարշավը սկսեց Գյումրիից Նորաստեղծ «Շնորհապետական կուսակցության» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց գաղափարախոսությունը հիմնված է «արժանիների իշխանության»՝ մերիտոկրատիայի սկզբունքի վրա։ Կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը նշել է, որ իրենք չեն միանալու ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններին և հանդես են գալիս «գիտելիքահեն կառավարման» օգտին։ Քաղաքական ուժը խոստանում է կրթական, անվտանգային և տնտեսական լայն փոփոխություններ, ինչպես նաև հայտարարում է ԵՄ-ին ինտեգրվելու և ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակի մասին։ aravot.am | @aravot
Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Հուշահամալիր այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ինչպես նաև շփվել հուշահամալիր եկած քաղաքացիների հետ։
#բիզնես 🤖Ներկայացվել է առաջին հայկական արհեստական բանականությունը՝ ZEYRO-ն • Մայիսի 8-ին կայացել է ZEYRO-ի պաշտոնական շնորհանդեսը • Նախագծի հիմնադիր Սամվել Թադևոսյանի խոսքով՝ AI համակարգը կարող է ոչ միայն պատասխանել հարցերի, այլ նաև կատարել հրահանգներ՝ օրինակ մեքենա պատվիրել կամ հիշել օգտատիրոջ առաջադրանքները • 17-ամյա ծրագրավորող Արման Ասատրյանը նշել է, որ ZEYRO-ի առաջին լեզուն հայերենն է, և այն լիարժեք տիրապետում է լեզվին • Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ համակարգը անվտանգ է երեխաների համար, իսկ անձնական տվյալները պաշտպանված են • ZEYRO-ի սիմվոլը դարձել է «Զեբրիկ»-ը, որը ներկայացվել է որպես նախագծի նորարարական խորհրդանիշ Կարդա՝ aravot.am