Category: Aravot

  • «Կարծես սպառազինության զգալի մասը, նվագախումբը, պատվո պահակային վաշտը իրենց տնե…

    ⚡️ «Կարծես սպառազինության զգալի մասը, նվագախումբը, պատվո պահակային վաշտը իրենց տներից են բերել ու զրոյից այդ բանակն են ստեղծում». ՊՆ նախկին նախարար
    ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Տավուշում հայտարարել է, որ գործող ատեստացիոն համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և զինվորական ծառայության համար անհրաժեշտ են պարտադիր ու հստակ մեխանիզմներ։
    Նա նաև քննադատել է իշխանությունների մոտեցումը բանակի «նորից ստեղծման» վերաբերյալ՝ նշելով, որ նման ձևակերպումները անտեսում են զինված ուժերի երկար տարիների անցած ճանապարհը։
    aravot.am | @aravot
  • Վոլոդին. Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքն այդպես էլ չթողեցին եվրոպական շո…

    ⚡️ Վոլոդին. Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքն այդպես էլ չթողեցին եվրոպական շուկաներ. Նույնը սպասում է Հայաստանին
    ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram ալիքում հայտարարել է, թե Հայաստանը փորձում է ԵԱՏՄ-ի միջոցով անցում կատարել դեպի ԵՄ, և որ դա կարող է ունենալ տնտեսական ծանր հետևանքներ երկրի համար։
    Նա նաև պնդել է, որ ԵՄ ինտեգրման դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգակիրների թանկացման, արտահանման սահմանափակումների և դրամական փոխանցումների նվազման ռիսկերին՝ համեմատություններ անելով Ուկրաինայի իրավիճակի հետ։
    aravot.am | @aravot
  • «Պարոն վարչապետ, խնդրում եմ մի րոպե ինձ լսեք»․ Սևանում քաղաքացիները փորձել են մ…

    🗳️ «Պարոն վարչապետ, խնդրում եմ մի րոպե ինձ լսեք»․ Սևանում քաղաքացիները փորձել են մոտենալ Փաշինյանին
    Սևանում քարոզարշավի ընթացքում քաղաքացիները փորձել են մոտենալ և հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն թիկնապահները թույլ չեն տվել։
    Մի կին բարձրաձայնել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Սևանի վերաբերյալ մտահոգություն, սակայն Փաշինյանը չի պատասխանել՝ նշելով, որ ուշանում է։
    aravot.am | @aravot
  • Թեկնածուների միջից միակ խելացի, գրագետ մարդը Դուք եք, ընտանիքով Ձեզ ենք ընտրելու…

    Թեկնածուների միջից միակ խելացի, գրագետ մարդը Դուք եք, ընտանիքով Ձեզ ենք ընտրելու․ Մարտունիի բնակիչը՝ Արման Թաթոյանին

    https://cdn4.telesco.pe/file/15e449da74.mp4?token=LEgx38ytDvq6VYuLnvXJrpgom-P9Hp_x7hDOdEsL5W2yERMXSnQVCkUZjLlV1GWF3JumE3bieEpkzjgX_QaN71eqJgnFglsha5-IgaiLpTpjbcSJYSRjlvPJ1_J-89FycH-ubtHY—5ZtDNt-spmtyOYArnQQu9PrjpLJyDIg8kNDeshlyIZyJrHbwszzSp3U—8JMWI94CnDNfTCeL1ZnoxDGGykK58T8MzERAG-B06ZzSiv4UUcdHMShXJt-GlpIAEiN3Rc6PENz-wqFHYX7M6NDwpxfK4f20I9vf6SQBGp3E3Ormkl49d8T1f2EJ4JhTxglGDAhNEIoX2UWV4DwlAQTK1KMn6SQ3rWOV-ovkSeHhujBGxSBISIetss3-x1l_TU4uJ_-2G0cZNsCi54QPcMw-tdj_WZEu1OVQk0zHR6-aUP62Y5r9n9MlenP9f9yD6MElxkhdj93ACtPyW8xMxFCNr_kJUUNV8k5gKAEVi54e0WG9NpW8dXAEP2QQiIIKFey8uhatavWpLK93FVo_SxTdsWR3UySBq8CZspkOY3CGvDYwgyxUIUqHmyAWCxPt5SHaAw2E6tHCXi3SyBeG_N3xUOsVsrcTb-60v-_u3tfyHwLrOUfCv5P-l68HDRwceosLvahfap-7RnPnyrKzdpmRnzL7caet15NVFQ5Q

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի ն…

    ⚡️ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ
    Վարույթը կապված է գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու հանգամանքի հետ։
    Հանձնաժողովից հայտնել են, որ գործընթացը նախաձեռնվել է գործող օրենսդրության շրջանակում՝ համապատասխան ստուգումների շրջանակում։
    aravot.am | @aravot
  • Ոչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը։Գնա՛ ընտրություններին։«Ուժեղ Հայաստան» կո…

    Ոչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը։
    Գնա՛ ընտրություններին։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • «Հայաստանը կարևոր պատմական խաչմերուկում է. հետագա ուղին ձևավորվում է բարդ աշխար…

    🗳️ «Հայաստանը կարևոր պատմական խաչմերուկում է. հետագա ուղին ձևավորվում է բարդ աշխարհաքաղաքական հարցերի ազդեցության ներքո». ԵԱՀԿ դիտորդներ
    ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հայտարարել են, որ հունիսի 7-ի ընտրությունները տեղի են ունենում բարդ քաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններում՝ ներքաղաքական բևեռացման, խաղաղության գործընթացի և ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունների ֆոնին։
    Դիտորդները նշել են, որ ուշադրությամբ կհետևեն ընտրական գործընթացին, այդ թվում՝ վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման, արտաքին միջամտության, ապատեղեկատվության և քաղաքական լարվածության ազդեցությանը։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսԱկբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականըԱկբա բանկը բաժնետ…

    #Բիզնես
    📊Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
    Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ժողովում ներկայացրել է 2025 թվականի արդյունքները՝ գրանցելով ռեկորդային ֆինանսական ցուցանիշներ։ Բանկի զուտ շահույթը կազմել է 35,9 մլրդ դրամ, իսկ ակտիվները գերազանցել են 1 տրիլիոն դրամը։
    2025 թվականին աճել են նաև վարկային, լիզինգային և ավանդային պորտֆելները, իսկ acba digital-ի օգտատերերի թիվը հասել է շուրջ 643 հազարի։
    aravot.am | @aravot
  • Խուզարկություններ՝«Հայաստան» դաշինքի շտաբներում. Իշխան Սաղաթելյան…

    Խուզարկություններ՝«Հայաստան» դաշինքի շտաբներում. Իշխան Սաղաթելյան

    https://cdn4.telesco.pe/file/3e0112338a.mp4?token=bKFAduXtfyKuKnZdJDD0erFpkHhk2HMsr8juntBHrWefu28uMrsy0pnxn8_SRb5SPD5a6FYJbj3lzn8u7DNuxxPc0D9scUh6h2t1AoPZJT2CYA-Yc8hbnMczxnQvUTVwBFQjwgTLAnv4JVejCkXMTrInLGN5nF5EzR5Hp4p-qlLRyy2e8cGf-5thVdy1Ont7I_KxCJ8U92wgKcQbVSd-5r7Vp1xf6XPAfTeqiIJpIFovLhLEVqG4Y8eG87U_XCWasoLRiazNVZE7H0FMdC6qknmQgZalAotezjYYHPf_VYJao9_EYOddsM1epv9jgVgzuThuB3wouDaWkvGgbT1E_w

  • «Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՞նց է», «այ, քո նման մոտավորապես». ՀԱԿ-ը քարոզարշավ է ան…

    🚆 «Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՞նց է», «այ, քո նման մոտավորապես». ՀԱԿ-ը քարոզարշավ է անում Ագարակում
    Ագարակում քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է կուսակցության հիմնական ծրագրերից մեկը՝ Երեւան-Գագարին-Ագարակ-Իրան երկաթուղու կառուցումը՝ այն անվանելով «Խաղաղության երկաթուղի»։
    Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում Զուրաբյանը նաեւ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջության մասին հարցին՝ կատակելով. «Այ, քո նման մոտավորապես»։
    aravot.am | @aravot