Category: Aravot

  • Քրիստիննե Գրիգորյանը չպատասխանեց Շահին Մուստաֆաեւի այցի եւ հիբրիդային պատերազմ…

    🔴 Քրիստիննե Գրիգորյանը չպատասխանեց Շահին Մուստաֆաեւի այցի եւ հիբրիդային պատերազմի մասին հարցերին
    🗣️ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հարցերն արդեն մեկնաբանել է փակ նիստում։
    📡 ԱՀԾ տնօրենը հրաժարվել է պատասխանել նաև Հայաստանի անվտանգության և հնարավոր պատերազմի մասին հարցերին՝ ընդգծելով, որ այս պահին նոր մեկնաբանություն չի անելու։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստանում ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումը». Գեղամ Մանուկյանը՝ արտաքին հետախու…

    🔴 «Հայաստանում ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումը». Գեղամ Մանուկյանը՝ արտաքին հետախուզության ծառայության պետին
    🗣️ ԱԺ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ հանձնաժողովում քննադատել է արտաքին հետախուզական ծառայության նոր համակարգը։ Նա նշել է, որ երկրում գաղտնալսումների կիրառումը մտահոգիչ չափերի է հասել։
    📡 Մանուկյանը կասկածում է, որ նման գործիքները կարող են օգտագործվել նաև քաղաքական նպատակներով։ Նման դեպքերն արդեն քրեական գործերի հիմք են դարձել:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Եղիշե, ճիշտ չես ասում, դուք տղերքին թողել եք վտանգի մեջ ու դուրս փախել. Ազատի գո…

    🔴Եղիշե, ճիշտ չես ասում, դուք տղերքին թողել եք վտանգի մեջ ու դուրս փախել. Ազատի գործով մեղադրյալը պնդում է՝ դեպքի կարեւոր տվյալներ աղավաղվել են
    ⚖️ Մեղադրյալներից Տիգրան Ղազարյանն Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները սխալ են:
    🪖 Նա համարում է, որ պատասխանատվությունը պետք է կրեն բարձր պաշտոնյաները, որոնք ունեցել են ռեսուրսներ և հնարավորություն, բայց բավարար քայլեր չեն ձեռնարկել։
    🔥 Մեղադրյալը կասկածի տակ է դրել նաև մյուսների՝ այդ թվում Եղիշե Հակոբյանի ցուցմունքները։ Նրա խոսքով՝ տղաների տարհանումը պետք է լիներ առաջնահերթ, և հակառակ վարքագիծն արդարացում չունի։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Ժամկետների մասին չեմ կարող խոսել»․ Փաշինյանը` սահմանազատման եւ սահմանագծման մ…

    🔴 «Ժամկետների մասին չեմ կարող խոսել»․ Փաշինյանը` սահմանազատման եւ սահմանագծման մասին
    🗣️ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման փաստաթղթերի հաստատման հստակ ժամկետներ չի կարող նշել։ Նրա խոսքով՝ գործընթացը պետք է անցնի ներպետական ընթացակարգերով։
    📄 Նա ընդգծել է, որ աշխատանքները կիրականացվեն առանց շտապողականության, բայց նաև առանց ձգձգումների։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Զինված ուժերում ինքնասպանության դեպքերը շարունակաբար արձանագրվում են, սակայն պետ…

    🪖Զինված ուժերում ինքնասպանության դեպքերը շարունակաբար արձանագրվում են, սակայն պետական մարմինները խորքային ուսումնասիրություն չեն անում
    ⚖️ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանի խոսքով՝ բազմաթիվ գործեր տարիներով մնում են քննության փուլում։ Զինծառայողների կյանքի անվտանգության պատասխանատվությունը պետության վրա է։
    📊 ՄԻՊ ներկայացուցիչ Վարդուհի կարապետյանն էլ նշել է, որ ոլորտում խնդիրները հիմնականում պահպանվում են։ Նրա խոսքով՝ դրանք համակարգային բնույթ ունեն և պահանջում են ավելի արդյունավետ լուծումներ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ինչո՞ւ «Կյանքի կինոն» Մարիետա Խաչատրյանի նոր՝ «Կյանքի կինոն» գիրքը փորձում է բա…

    Ինչո՞ւ «Կյանքի կինոն»
    📖 Մարիետա Խաչատրյանի նոր՝ «Կյանքի կինոն» գիրքը փորձում է բացահայտել կյանքի ու արվեստի սահմանների բարակ գիծը՝ ցույց տալով, թե ինչպես է իրականությունը հաճախ վերածվում բեմի, իսկ մարդիկ՝ դերակատարների։ Հեղինակը ներկայացնում է ոչ թե հորինված, այլ հենց մեր կողքին ընթացող «կյանք-կինոն»՝ իր սիրով, ցավով ու հակասություններով։
    🎭 Գրքում կյանքի և կինոյի հակադրությունը դառնում է հիմնական գաղափարական առանցք․ եթե մի պատմվածքում հերոսները ապրում են իրական կյանքը կինոհրապարակում, ապա մյուսներում կյանքն ինքն է վերածվում կինոյի՝ առանց շպարի ու կեղծիքի։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90-ամյակը …

    🎓 Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90-ամյակը 📚 Նրա գիտակցական կյանքը նվիրված էր գիտությանը, կրթությանը և հայրենիքին։ Նրա ճանապարհը սկսվեց Արցախից, շարունակվեց Երևանի պետական համալսարանում և Բյուրականի աստղադիտարանում, իսկ հետո հասավ միջազգային գիտական հարթակներ՝ ձևավորելով նրան որպես բարձրակարգ գիտնական ու մտածող։
    🔬 Տասնամյակներ շարունակ նա ղեկավարել է գիտական ու կրթական կառույցներ՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի գիտական ներուժի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման և նոր սերնդի գիտնականների ձևավորման գործում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • 39.3%-ը չգիտի ընտրությունների հստակ օրը. GALLUP International association-ի հարց…

    39.3%-ը չգիտի ընտրությունների հստակ օրը. GALLUP International association-ի հարցման արդյունքները
    📊 GALLUP International Association-ի տվյալներով՝ շատերը չեն հիշում ընտրությունների օրը։ Մեծամասնությունը կողմ է բազմավեկտոր քաղաքականությանը։
    🌍 Քաղաքական իրավիճակի գնահատականները բաժանված են։ Նույնը վերաբերում է ընտրությունների արդարությանը։
    📱Հարցվածների 46.5%-ը պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի։
  • Մամուլի ազատության անկում․ Դոյդոյանի գնահատականը Շուշան Դոյդոյանը՝ Լրագրողներ ա…

    📰 Մամուլի ազատության անկում․ Դոյդոյանի գնահատականը
    📍 Շուշան Դոյդոյանը՝ Լրագրողներ առանց սահմանների ինդեքսի մասին, որտեղ Հայաստանը իջել է 34-րդից 50-րդ տեղ։
    📉 Նրա խոսքով՝ հետընթացը կանխատեսելի էր՝ կապված լրագրողների ձերբակալությունների,
    խմբագրությունների գույքի առգրավման,
    ազատ խոսքի սահմանափակումների հետ:
    🔎 Նրա կանխատեսմամբ՝ իրավիճակը կարող է ավելի լարվել ընտրությունների շրջանում։
    🔗 Ավելին՝ aravot.am
  • #վերլուծական Տնտեսական ռիսկեր ու «երկու աթոռի» քաղաքականությունՓաշինյանը հայտար…

    #վերլուծական
    💸 Տնտեսական ռիսկեր ու «երկու աթոռի» քաղաքականություն
    Փաշինյանը հայտարարում է՝ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, բայց Հայաստանը փորձում է «համատեղել» դրանք։ Մոսկվան զգուշացնում է՝ նման քայլերը կարող են բերել ՀՆԱ-ի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման։
    Ռուսաստանից արդեն հնչում են կոնկրետ ազդակներ՝ խստացումներ հայկական ապրանքների նկատմամբ, հնարավոր սահմանափակումներ ու շուկայի կորուստ։ Այս ֆոնին Երևանը շարունակում է պնդել, թե հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ խնդիրները՝ տեխնիկական։
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը