Category: Aravot

  • Ռոբերտ Քոչարյան. «Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմ…

    Ռոբերտ Քոչարյան. «Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է»
    Էջմիածնում հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ հիմնական թեմաները դարձել են եկեղեցին, ինքնությունն ու պատերազմը։
    Նրա խոսքով՝ գործող իշխանությունները, «կորցնելով Արցախը», այժմ Հայաստանը ներքաշում են «նոր ավանտյուրայի մեջ»:
    Իրենց առաջարկած անվտանգության մոդելը «ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ ու հզոր դաշնակից» ունենալն է՝ ընդգծելով․ «Սա խաղաղություն չէ, սա նվաստացում է»։
    aravot.am | @aravot
  • Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը չի բացառում հրաժարականըՏեսաուղերձում Նժդեհ…

    📢 Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը չի բացառում հրաժարականը
    Տեսաուղերձում Նժդեհ Իսկանդարյանը հայտնել է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկից հետո սկզբում առաջադրել է Ապրես Մարգարյանի և ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունները, սակայն հետագայում ընդունել է պատասխանատվությունը։
    Նրա խոսքով՝ պետական բյուջեի սառեցումից հետո ստեղծվել է բարեգործական հիմնադրամ, որի միջոցով հավաքվել է 35 միլիոն դրամ, և աջակցություն է տրամադրվել շուրջ 450 արցախցի ընտանիքների։
    Իսկանդարյանը նաև նշել է, որ «հակված չէ շարունակել Արցախի պետնախարարի պաշտոնում գործունեությունը», սակայն հրաժարականի հարցին կանդրադառնա հունիսի 7-ից հետո։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը քարոզարշավ օրն ամփոփող հիմնական միջոցառումը․ՈՒՂԻ…

    🔴«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը քարոզարշավ օրն ամփոփող հիմնական միջոցառումը․ՈՒՂԻՂ

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը քարոզարշավ օրն ամփոփող հիմնական միջոցառումը․ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որո…

    🔥 Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որոշես»
    Տեղում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարություններով դիմել է ընդդիմադիր ուժերին, որոնք, իր խոսքով, ասում են՝ «կապ չունի՝ մենք ենք լինելու վարչապետ»։
    Վարչապետը հայտարարել է, որ «ՀՀ-ում մեկ որոշող կա», իսկ քաղաքացիներին «փողով առնել փորձողները» «իրենց քիթումռութը ջարդելու են ՀՀ քաղաքացու պատին»։ Նա նաև ասել է, որ «2018-ին ՀՀ քաղաքացիները նրանց վերցրել ու շպրտել են»։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որո…

    🔥 Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որոշես»
    Տեղում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարություններով դիմել է ընդդիմադիր ուժերին, որոնք, իր խոսքով, ասում են՝ «կապ չունի՝ մենք ենք լինելու վարչապետ»։
    Վարչապետը հայտարարել է, որ «ՀՀ-ում մեկ որոշող կա», իսկ քաղաքացիներին «փողով առնել փորձողները» «իրենց քիթումռութը ջարդելու են ՀՀ քաղաքացու պատին»։ Նա նաև ասել է, որ «2018-ին ՀՀ քաղաքացիները նրանց վերցրել ու շպրտել են»։
    aravot.am | @aravot
  • Վաղարշակ Հարությունյան. «Եթե թույլ ես՝ հրահրում ես պատերազմ»«Ռեֆորմիստներ» կուս…

    🛡️ Վաղարշակ Հարությունյան. «Եթե թույլ ես՝ հրահրում ես պատերազմ»
    «Ռեֆորմիստներ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի գլխավոր խնդիրը անվտանգությունն է՝ ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական ու տեղեկատվական առումով։
    ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ «չի կարող խաղաղություն լինել, եթե անվտանգությունն ապահովված չէ», իսկ Ադրբեջանի տարածքային սպառնալիքները «ռազմական սպառնալիք» են Հայաստանի համար։
    aravot.am | @aravot
  • Արմեն Աշոտյան. «Եթե «Ադրբեջան» բառը փոխեին «Հայաստան»-ով, ոչինչ չէր փոխվի»ՀՀԿ փ…

    🗣️ Արմեն Աշոտյան. «Եթե «Ադրբեջան» բառը փոխեին «Հայաստան»-ով, ոչինչ չէր փոխվի»
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքել է Սիրանուշ Սահակյանի հայտարարությանը՝ ասելով, որ Ադրբեջանի ՄԻՊ-ի նկարագրությունը կարելի էր նույնությամբ կիրառել նաև Հայաստանի դեպքում։
    Նա նաև հայտարարել է, որ «ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտն ամենախեղկատակային ինստիտուտներից մեկն է», իսկ միջազգային հարթակներում ընդդիմության հետ հանդիպումները դարձել են «ավելի շատ պրոտոկոլ, քան իրական քննարկում»։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Գյումրիում Մեծ Հաղթանակի 81-ամյակի նախաշեմին բացվել է Հիշատակի ծառուղին…

    🇦🇲 #Բիզնես
    🌳 Գյումրիում Մեծ Հաղթանակի 81-ամյակի նախաշեմին բացվել է Հիշատակի ծառուղին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
    🕊️ «Եվրասիա Արմենիա»-ի կազմակերպած միջոցառման ընթացքում տնկվել են ծառեր և տեղադրվել հուշատախտակներ՝ հավերժացնելու ազատագրողների հիշատակը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը զարմացել է՝ Անահիտ Մանասյանը գերի…

    ⚖️ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը զարմացել է՝ Անահիտ Մանասյանը գերիների կոչով ինչո՞ւ պետք է Բաքու գնար
    Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բաքվում իրական լիազորություններ չի ունենալու գերիների իրավունքների խախտումները արձանագրելու կամ կանխելու համար։
    Նա նաև նշել է, որ եթե խոսքը պարզապես այցի մասին է, ապա դա «շատ լավ տեղավորվում է խաղաղության ընդհանուր պատկերում», իսկ արդյունավետ մեխանիզմ կարող է լինել միայն խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներգրավումը։
    aravot.am | @aravot
  • ԱԺԲ-ն քարոզարշավը մեկնարկեց Էջմիածնից«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցութ…

    ԱԺԲ-ն քարոզարշավը մեկնարկեց Էջմիածնից
    «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը սկսել է Էջմիածնից, ապա ծրագրի հիմնադրույթները ներկայացրել ԱԺ շենքի մոտ։
    ԱԺԲ ներկայացուցիչները հայտարարել են, որ «խաղաղություն բառով բոլորին խաբում են ու տանում դեպի կառափնարան», իսկ կուսակցությունն առաջարկում է «ռազմաքաղաքական բալանս» և «ազգային բանակի մոդել»։
    aravot.am | @aravot