Category: Aravot

  • Արմեն Աշոտյան. «Վիզաների ազատականացումը կարող է լինել միայն 2029-2030-ին»YouTub…

    🎥 Արմեն Աշոտյան. «Վիզաների ազատականացումը կարող է լինել միայն 2029-2030-ին»
    YouTube-ի ուղիղ եթերում Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո Հայաստանը վիզաների ազատականացման վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ չի ստացել։
    Նա նշել է, որ նույնիսկ «նորմալ կառավարության» դեպքում այդ գործընթացը կպահանջի առնվազն 3-4 տարի, հավելելով, որ գործող իշխանությունները «ձախողել են ցանկացած ռեֆորմ»։
    aravot.am | @aravot
  • Մայիսի 8-ին՝ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի:«Ուժեղ Հայաստան» կուսակցություն…

    Մայիսի 8-ին՝ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • Գեղամ Մանուկյան. «Աստղիկներ չկան, այդպես են կարվում քրեական գործերը»Խորհրդարանո…

    🏛️ Գեղամ Մանուկյան. «Աստղիկներ չկան, այդպես են կարվում քրեական գործերը»
    Խորհրդարանում գլխավոր դատախազի զեկույցի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Բագրատ սրբազանի և Արթուր Սարգսյանի գործով «աստղիկներ չկան», և պատգամավորի խոսքով՝ մեկ տարի առաջ դատարանին ներկայացվել է կեղծ հիմնավորում։
    Ալեն Սիմոնյանն ի պատասխան նշել է, որ «պարտադիր չէ, որ աստղերը լինեն», քանի որ ըստ նրա՝ հանցագործության պլանավորումն արդեն իսկ քրեական պատասխանատվության հիմք է։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանին վերագրված կեղծ հայտարարությունը տարածվել է վճարովի գովազդով…

    🤖 Սամվել Կարապետյանին վերագրված կեղծ հայտարարությունը տարածվել է վճարովի գովազդով
    «Սրտացավ Հայաստան» էջը տարածել է Սամվել Կարապետյանին վերագրված կեղծ հայտարարություն, ինչպես նաև AI-ով ստեղծված տեսանյութեր և լուսանկարներ։
    Ըստ Meta-ի գովազդային գրադարանի՝ էջը հազարավոր դոլարներ է ծախսել քաղաքական բովանդակության առաջխաղացման վրա, իսկ գովազդներով տարածվել են նաև տարբեր ընդդիմադիր ուժերին վերաբերող հրապարակումներ։
    aravot.am | @aravot
  • Ռոբերտ Ամստերդամ. «Փաշինյանի նպատակը մարդկանց վախի մեջ պահելն է»Ասուլիսի ընթացք…

    Ռոբերտ Ամստերդամ. «Փաշինյանի նպատակը մարդկանց վախի մեջ պահելն է»
    Ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների գաղտնալսումների բովանդակությունը խիստ կասկածելի է», իսկ նման գործողությունները բնորոշել է որպես «ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկ»։
    Նա նաև նշել է, որ «ներկայիս կառավարությունը ցանկանում է, որ հասարակությունը վախենա, անտարբեր լինի և չգնա ընտրությունների», հավելելով, որ եկեղեցու շուրջ զարգացումները կարող են մարդկանց մոտիվացնել մասնակցելու քվեարկությանը։
    aravot.am | @aravot
  • «Երեխաներին հենց հիմա բերեք բաժին». Վեդիի գործով նոր միջադեպՓաստաբանի խոսքով՝ ո…

    🚨 «Երեխաներին հենց հիմա բերեք բաժին». Վեդիի գործով նոր միջադեպ
    Փաստաբանի խոսքով՝ ոստիկանության Խաչատրյան ազգանունով աշխատակիցը զանգահարել է երեխաների հորը և պահանջել «հենց հիմա երեխաներին բերել բաժին», ինչից հետո վիճաբանություն և փոխադարձ հարվածներ են եղել։
    Վեդիի գործով տուժած 17-ամյա աղջկա ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը համընկել է երեխայի ցուցմունքների հետ։
    Փաստաբանի խոսքով՝ լրացուցիչ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված փաստերը «սարսափելի» են, և դրանք պետք է բացահայտվեին իրավապահների կողմից։
    aravot.am | @aravot
    🚨 «Վեդիի մանկապղծության գործով դեռ չկա մեղադրյալ»․ Վարդուհի Էլբակյան Անչափահաս քույրերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը հայտարարել է, որ Վեդիի աղմկահարույց գործով մինչև հիմա չկա ոչ մեղադրյալ, ոչ ձերբակալված անձ։ Նրա խոսքով՝ գործով կա առնվազն երեք ներգրավված…
  • «Վեդիի մանկապղծության գործով դեռ չկա մեղադրյալ»․ Վարդուհի ԷլբակյանԱնչափահաս քու…

    🚨 «Վեդիի մանկապղծության գործով դեռ չկա մեղադրյալ»․ Վարդուհի Էլբակյան
    Անչափահաս քույրերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը հայտարարել է, որ Վեդիի աղմկահարույց գործով մինչև հիմա չկա ոչ մեղադրյալ, ոչ ձերբակալված անձ։
    Նրա խոսքով՝ գործով կա առնվազն երեք ներգրավված անձ, սակայն քննության ընթացքում չեն իրականացվել կարևոր քննչական գործողություններ՝ խուզարկություններ, հեռախոսների առգրավում և փորձաքննություններ։
    Փաստաբանը նաև հայտնել է, որ աղջիկների հորեղբայրը, իրավապահներից հույսը կորցնելով, ինքն է փորձել հաշվեհարդար տեսնել ենթադրյալ մանկապիղծներից մեկի հետ։
    aravot.am | @aravot
  • Ո՞վ է հաղորդում ներկայացրել Միքայել Սրբազանի դեմ․ քրգործը հարուցվել է գոյությու…

    ⚖️ Ո՞վ է հաղորդում ներկայացրել Միքայել Սրբազանի դեմ․ քրգործը հարուցվել է գոյություն չունեցող գրության հիման վրա
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
    Նրա խոսքով՝ դատարանի հիշատակած Վարդանյանի գրությունը գործի նյութերում առկա չէ, այսինքն՝ վարույթը փաստացի հարուցվել է գոյություն չունեցող փաստաթղթի հիման վրա։
    Պաշտպանը պահանջել է կարճել քրեական գործը՝ այն համարելով ոչ իրավաչափ։
    aravot.am | @aravot
  • Դիմիտրիս Սկալկոս. «ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը պետք է լինի CEPA-ն»«Երևանյան …

    🇪🇺 Դիմիտրիս Սկալկոս. «ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը պետք է լինի CEPA-ն»
    «Երևանյան երկխոսություն» համաժողովում Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Դիմիտրիս Սկալկոսը հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքում պետք է լինեն CEPA-ն և ռազմավարական գործընկերության օրակարգը։
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանն էլ նշել է, որ սահմանների բացման դեպքում տրանզիտային աճը կարող է կազմել առնվազն 33%։
    aravot.am | @aravot
  • Բայբա Բրաժե. «Մենք ողջունում ենք Հայաստանի՝ դեպի ԵՄ որդեգրած ուղին»«Երևանյան եր…

    🇪🇺 Բայբա Բրաժե. «Մենք ողջունում ենք Հայաստանի՝ դեպի ԵՄ որդեգրած ուղին»
    «Երևանյան երկխոսություն» համաժողովում Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական բարեփոխումների ուղին «հրաշալի գործընթաց է»։
    Նա նաև նշել է, որ Լատվիայի ԵՄ ինտեգրումը «հիմնովին փոխեց երկիրը», իսկ հունիսից «Էյր Բալթիկ»-ը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Հայաստան։
    aravot.am | @aravot