Category: Aravot

  • Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որո…

    🔥 Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որոշես»
    Տեղում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարություններով դիմել է ընդդիմադիր ուժերին, որոնք, իր խոսքով, ասում են՝ «կապ չունի՝ մենք ենք լինելու վարչապետ»։
    Վարչապետը հայտարարել է, որ «ՀՀ-ում մեկ որոշող կա», իսկ քաղաքացիներին «փողով առնել փորձողները» «իրենց քիթումռութը ջարդելու են ՀՀ քաղաքացու պատին»։ Նա նաև ասել է, որ «2018-ին ՀՀ քաղաքացիները նրանց վերցրել ու շպրտել են»։
    aravot.am | @aravot
  • Վաղարշակ Հարությունյան. «Եթե թույլ ես՝ հրահրում ես պատերազմ»«Ռեֆորմիստներ» կուս…

    🛡️ Վաղարշակ Հարությունյան. «Եթե թույլ ես՝ հրահրում ես պատերազմ»
    «Ռեֆորմիստներ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի գլխավոր խնդիրը անվտանգությունն է՝ ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական ու տեղեկատվական առումով։
    ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ «չի կարող խաղաղություն լինել, եթե անվտանգությունն ապահովված չէ», իսկ Ադրբեջանի տարածքային սպառնալիքները «ռազմական սպառնալիք» են Հայաստանի համար։
    aravot.am | @aravot
  • Արմեն Աշոտյան. «Եթե «Ադրբեջան» բառը փոխեին «Հայաստան»-ով, ոչինչ չէր փոխվի»ՀՀԿ փ…

    🗣️ Արմեն Աշոտյան. «Եթե «Ադրբեջան» բառը փոխեին «Հայաստան»-ով, ոչինչ չէր փոխվի»
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքել է Սիրանուշ Սահակյանի հայտարարությանը՝ ասելով, որ Ադրբեջանի ՄԻՊ-ի նկարագրությունը կարելի էր նույնությամբ կիրառել նաև Հայաստանի դեպքում։
    Նա նաև հայտարարել է, որ «ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտն ամենախեղկատակային ինստիտուտներից մեկն է», իսկ միջազգային հարթակներում ընդդիմության հետ հանդիպումները դարձել են «ավելի շատ պրոտոկոլ, քան իրական քննարկում»։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Գյումրիում Մեծ Հաղթանակի 81-ամյակի նախաշեմին բացվել է Հիշատակի ծառուղին…

    🇦🇲 #Բիզնես
    🌳 Գյումրիում Մեծ Հաղթանակի 81-ամյակի նախաշեմին բացվել է Հիշատակի ծառուղին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
    🕊️ «Եվրասիա Արմենիա»-ի կազմակերպած միջոցառման ընթացքում տնկվել են ծառեր և տեղադրվել հուշատախտակներ՝ հավերժացնելու ազատագրողների հիշատակը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը զարմացել է՝ Անահիտ Մանասյանը գերի…

    ⚖️ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը զարմացել է՝ Անահիտ Մանասյանը գերիների կոչով ինչո՞ւ պետք է Բաքու գնար
    Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բաքվում իրական լիազորություններ չի ունենալու գերիների իրավունքների խախտումները արձանագրելու կամ կանխելու համար։
    Նա նաև նշել է, որ եթե խոսքը պարզապես այցի մասին է, ապա դա «շատ լավ տեղավորվում է խաղաղության ընդհանուր պատկերում», իսկ արդյունավետ մեխանիզմ կարող է լինել միայն խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներգրավումը։
    aravot.am | @aravot
  • ԱԺԲ-ն քարոզարշավը մեկնարկեց Էջմիածնից«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցութ…

    ԱԺԲ-ն քարոզարշավը մեկնարկեց Էջմիածնից
    «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը սկսել է Էջմիածնից, ապա ծրագրի հիմնադրույթները ներկայացրել ԱԺ շենքի մոտ։
    ԱԺԲ ներկայացուցիչները հայտարարել են, որ «խաղաղություն բառով բոլորին խաբում են ու տանում դեպի կառափնարան», իսկ կուսակցությունն առաջարկում է «ռազմաքաղաքական բալանս» և «ազգային բանակի մոդել»։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Յունիբանկը երկրորդ տարին անընդմեջ դարձել է «Yerevan Dialogue 2026» միջա…

    💼 #Բիզնես
    🌍 Յունիբանկը երկրորդ տարին անընդմեջ դարձել է «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր։
    🔐 Բանկի մասնակցությունը նպատակ ունի աջակցել թվային անվտանգության և ֆինանսական կայունության զարգացման միջազգային օրակարգին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Եվրոպական դատարանը հաստատել է իմ իրավունքների խախտումը»․ Արգիշտի ԿիվիրյանՔաղաք…

    ⚖️ «Եվրոպական դատարանը հաստատել է իմ իրավունքների խախտումը»․ Արգիշտի Կիվիրյան
    Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտնել է, որ Եվրոպական դատարանը արձանագրել է՝ ոստիկանությունը խախտել է իր ազատության և հավաքների մասնակցության իրավունքները։
    Խոսքը վերաբերում է 2013 և 2014 թվականների ակցիաներին, որոնց ընթացքում նա բերման էր ենթարկվել։
    Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Կիվիրյանին վճարել 5000 եվրո փոխհատուցում։
    aravot.am | @aravot
  • Ո՞րն է քո «Առավոտյան արթնանալու պատճառը»` ԻկիգայըԱռաջին անգամ հայերենով ներկայա…

    Ո՞րն է քո «Առավոտյան արթնանալու պատճառը»` Իկիգայը
    Առաջին անգամ հայերենով ներկայացվել է իկիգայի փիլիսոփայությունը՝ որպես կյանքի իմաստի և ինքնաճանաչման ուղեցույց։ «ԳՏԻՐ ՔՈ ԻԿԻԳԱՅԸ» գրքում հեղինակը ներկայացնում է 7 հիմնասյուների վրա կառուցված մոտեցում՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է մարդը գտնում իր «առավոտյան արթնանալու պատճառը»։
    Իկիգայը ներկայացվում է որպես կյանքի իմաստի որոնում՝ չորս հարցերի հատման կետում՝ ինչ ես սիրում, ինչում ես հմուտ, ինչ է պետք աշխարհին և ինչի համար են քեզ վճարում։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»Կոռնիձորո…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»
    Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը «շատ դժվար որոշում» է կայացրել՝ դադարեցնելու Ղարաբաղի շարժումը, քանի որ այն, ըստ նրա, օգտագործվել է Հայաստանի առաջընթացը խոչընդոտելու համար։
    Վարչապետը նաև ասել է, որ «մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք վատ ապրում», իսկ «ազատագրված տարածքներում» տներ կառուցելու փոխարեն «ցորեն են ցանել ու թալանել»։
    aravot.am | @aravot