Category: Aravot

  • ՄԻՊ․ 2025-ին ստացվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոքԱԺ մշտական հանձնաժողովներ…

    📈 ՄԻՊ․ 2025-ին ստացվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք
    ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ 2025 թվականին ՄԻՊ-ին հասցեագրվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք, ինչը շուրջ 2900-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
    Մանասյանի խոսքով՝ դիմումների զգալի մասը ներկայացվել է մարզերից, հիմնականում կանանց կողմից, և վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերին։ Նա նաև նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի բյուջեն և շենքային պայմանները վերանայման կարիք ունեն։
    aravot.am⁠ | @aravot
  • Հարկատուները կկարողանան իրենց հարկի մի մասը ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներինՖ…

    💰 Հարկատուները կկարողանան իրենց հարկի մի մասը ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներին
    Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին նվիրատվություն կատարել և հետագայում այդ գումարը փոխհատուցում ստանալ վճարած եկամտային հարկի հաշվին։
    Նոր մեխանիզմը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ կազմակերպությունների ընտրությունը կատարելու է բացառապես հարկատուն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստանը» ուսումնասիրում է ընտրական գործընթացի բոլոր խախտումները․ Արթու…

    🗳️ «Ուժեղ Հայաստանը» ուսումնասիրում է ընտրական գործընթացի բոլոր խախտումները․ Արթուր Դանիելյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը հայտնել է, որ դաշինքը փաստագրում և ուսումնասիրում է ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված բոլոր խախտումները։
    Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կընդունվի միայն փաստերի և ապացույցների հիման վրա, իսկ դաշինքի քայլերը լինելու են կշռադատված ու ուղղված քաղաքացիների վստահության և Հայաստանի շահերի պաշտպանությանը։
    aravot.am | @aravot
  • Երեք տեղամասի վերահաշվարկից հետո փոփոխվել են կուսակցությունների ստացած ձայներըԹ…

    🗳️ Երեք տեղամասի վերահաշվարկից հետո փոփոխվել են կուսակցությունների ստացած ձայները
    Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ավարտվել է 6/16, 6/44 և 6/23 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկը։
    Վերահաշվարկի արդյունքում մի շարք անվավեր քվեաթերթիկներ ճանաչվել են վավեր, ինչի հետևանքով լրացուցիչ ձայներ են ստացել ՔՊ-ն, ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը» և Շնորհապետական կուսակցությունը, իսկ մեկ տեղամասում ՔՊ-ն կորցրել է մեկ ձայն։
    aravot.am | @aravot
  • «Եթե ես ՄԻՊ-ը լինեի, կգնայի Արտուրի բանտի մոտ ու հացադուլ կանեի»․ Նինա Կարապետյ…

    ⚖️ «Եթե ես ՄԻՊ-ը լինեի, կգնայի Արտուրի բանտի մոտ ու հացադուլ կանեի»․ Նինա Կարապետյանց

    «Առավոտի» հետ հարցազրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձել է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի գործին՝ քննադատելով Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքի բացակայությունը։
    Նա հայտարարել է, որ եթե ինքը լիներ ՄԻՊ-ը, անձամբ կգնար Օսիպյանի պահման վայրի մոտ և հացադուլ կսկսեր, որպեսզի ուշադրություն հրավիրեր խնդրի վրա։
    aravot.am | @aravot
  • Ընտրախախտումների մասին հրապարակումներից հետո լրագրող Նարեկ Խաչատրյանը վարժական …

    ⚠️ Ընտրախախտումների մասին հրապարակումներից հետո լրագրող Նարեկ Խաչատրյանը վարժական հավաքի ծանուցում է ստացել
    NEWS.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանը, որը ընտրարշավի ընթացքում և քվեարկության օրը լուսաբանել ու արձանագրել էր մի շարք ենթադրյալ խախտումներ, ընտրություններից անմիջապես հետո հրավիրվել է զինկոմիսարիատ և ստացել 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցում։
    Մինչ այդ լրագրողը հրապարակել էր Սոթքի ընտրատեղամասից տեսանյութ, որտեղ երևում էին զինծառայողների կուտակումներ և ընտրատեղամասում գտնվող անհայտ անձինք։ Հոդվածում հարց է բարձրացվում՝ արդյոք տեղի ունեցածը զուգադիպությո՞ւն է, թե ոչ։
    aravot.am | @aravot
  • Մանկական երևակայության անկաշկանդ թռիչքը«City of Smile» հիմնադրամի շահառու երեխա…

    🎨 Մանկական երևակայության անկաշկանդ թռիչքը
    «City of Smile» հիմնադրամի շահառու երեխաների համար իրականացվել է «Տպավորություն» արտ-թերապիայի նախագիծը։ Փոքրիկները հոգեբանի, երաժշտագետի և արտ-թերապևտի օգնությամբ լսել են դասական երաժշտություն, ապա իրենց հույզերը փոխանցել թղթին։
    Նախագիծն իրականացրել է ԵԹԿՊԻ Արվեստի կառավարման բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Սոֆի Մելիքսեթյանը։
    aravot.am | @aravot_
  • Արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթոր…

    Արծաթյա զարդերի արտադրությամբ զբաղվող երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայտնում է, թե իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:
  • Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» ներկայացմամբ բացվել է Բուլղարիայի «Սև արկղ» հոբելյանական փ…

    🩰 Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» ներկայացմամբ բացվել է Բուլղարիայի «Սև արկղ» հոբելյանական փառատոնը
    Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հունիսի 2-ին մեկնարկել է «Սև արկղ» ժամանակակից պարի և թատրոնի 20-րդ հոբելյանական միջազգային փառատոնը, որի պաշտոնական բացումը նշանավորվել է խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի «ԽԱԼԻ» (Հայկական գորգ) ներկայացմամբ։
    Բուլղարական մամուլն ու քննադատները մեծ հիացմունքով են անդրադարձել հայկական ներկայացմանը։
    aravot.am | @aravot_
  • «Ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ` իշխանությունը նախ ինքը …

    🗣 «Ընդդիմությանը եվրոպական ստանդարտներ պարտադրելուց առաջ` իշխանությունը նախ ինքը պետք է գործի եվրոպական պետականության տրամաբանությամբ». Տաթև Զորյան
    ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը մեթոդոլոգիական սխալ է համարել ՔՊ-ի՝ Հայաստանը Ֆրանսիայի կամ Հունգարիայի հետ համեմատելը և ընդդիմությունից շնորհավորանքներ ակնկալելը։ Նա նշել է, որ արևմտյան երկրներում հաղթողին շնորհավորում են վստահելի էքզիթ փոլերի հիման վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է հայտարարել ԿԸՀ-ի տվյալների հազիվ 15-20%-ի պայմաններում։
    Զորյանի խոսքով՝ տեղամասերի տեխնիկական թափանցիկությունը դեռ չի նշանակում արդար ընտրություններ, քանի որ արդյունքները կանխորոշվել են նախքան քվեարկությունը՝ վարչական ռեսուրսի, ուժայինների և ընդդիմության նկատմամբ ճնշումների գործադրմամբ։
    aravot.am | @aravot_