Category: Aravot

  • «Մեր հայրենակիցները պետք է վերադառնան ՀՀ եւ դրա համար անում ենք ամեն ինչ»․ Հասմի…

    «Մեր հայրենակիցները պետք է վերադառնան ՀՀ եւ դրա համար անում ենք ամեն ինչ»․ Հասմիկ Հակոբյան
    Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջնահերթությունը Բաքվում պահվող հայերի վերադարձն է։
    Նրա խոսքով՝ այժմ Բաքվում շարունակում են մնալ 19 հայրենակիցներ, և իշխանությունները շարունակելու են ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։
    Հակոբյանը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում գլխավոր խնդիրը քաղաքացիների վերադարձն ու երկրի ներսի հարցերի վրա կենտրոնանալն է։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը չի պատասխանել հարցին՝ վերընտրվելու դեպքում պաշտոնապես կդիմի՞ Հայաստանը…

    Փաշինյանը չի պատասխանել հարցին՝ վերընտրվելու դեպքում պաշտոնապես կդիմի՞ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար
    Նա խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման մասին՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դառնալու հաջորդ կարևոր փուլը։
    Փաշինյանը նաև հայտարարել է, որ չի կասկածում՝ Թուրքիայի հետ սահմանը կբացվի։
    aravot.am | @aravot
  • «Ցանկանում եմ, որ Հայաստանի հարեւանները դրսեւորեն նույն խիզախությունը, եւ Ադրբեջ…

    «Ցանկանում եմ, որ Հայաստանի հարեւանները դրսեւորեն նույն խիզախությունը, եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացվեն»․ Էմանուել Մակրոն
    🇫🇷Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանը կարողացել է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ դա գնահատելով որպես խիզախ քայլ։
    Մակրոնի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական համագործակցության խորացմանը։
    aravot.am | @aravot
  • «Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում»․ ՔՊ-ա…

    «Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում»․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ալիեւի ելույթին չարձագանքելու մասին
    🕊️ Հասմիկ Հակոբյանն, անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշել է, որ Հայաստանը որպես հյուրընկալող կողմ այդ պահին արձագանքելու անհրաժեշտություն չի տեսել։
    Նրա խոսքով՝ արձագանքը հնչել է Ռոբերտա Մեցոլաի կողմից, իսկ հայկական կողմը շարունակում է առաջնորդվել խաղաղության օրակարգով։
    aravot.am | @aravot
  • «Վերջին տարիներին մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները շատ պետությունների կհա…

    «Վերջին տարիներին մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները շատ պետությունների կհասցնեին կաթվածի ու փլուզման եզրին»․ Արարատ Միրզոյան
    🌍 Արարատ Միրզոյանը Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովում հայտարարել է, որ աշխարհում ձևավորվում է վտանգավոր մի իրողություն, երբ ուժի իրավունքը փորձում է փոխարինել իրավունքի ուժին, իսկ բազմակողմ ինստիտուտները դժվարանում են պահպանել իրենց ազդեցությունը։
    Արարատ Միրզոյանը նշել է, որ ճգնաժամերի պայմաններում պետությունների առաջ սովորաբար կանգնում են երեք ճանապարհներ՝ մեկուսացում, փոթորկին տրվել կամ իրականությանը ուղիղ նայելով՝ առաջ շարժվել պրագմատիկ ռազմավարությամբ։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ ընտրությունից է ծնվել «իրական Հայաստանի» գաղափարը՝ ինքնիշխան որոշումների, ժողովրդավարության և խաղաղության օրակարգով։
    aravot.am | @aravot
  • «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում ներդրողներին՝ ներդրումներ անել ՀՀ-ում, ս…

    «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում ներդրողներին՝ ներդրումներ անել ՀՀ-ում, սա պատմական փաստ է»․ Նիկոլ Փաշինյան
    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ընթացքում ընդգծել է, որ նախկինում նման ուղերձ միջազգային գործընկերներից չի հնչել։ Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումն այսօր փոխվում է՝ երկիրը դիտարկվում է որպես Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր ուղի։
    aravot.am | @aravot
  • Որեւէ հին տրոլեյբուս մեր գծերում այլեւս չպետք է ունենանք․ Տիգրան Ավինյան Տիգրան …

    Որեւէ հին տրոլեյբուս մեր գծերում այլեւս չպետք է ունենանք․ Տիգրան Ավինյան
    🚎 Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 45 նոր տրոլեյբուսներից արդեն 22-ը հասել են Երևան։
    Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածի պես, նոր տրոլեյբուսները կարող են գիծ դուրս գալ մինչև ամսվա վերջ։ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ դրանց շահագործման մեկնարկից հետո մայրաքաղաքի երթուղիներում այլևս հին տրոլեյբուսներ չպետք է մնան։
    aravot.am | @aravot
  • «ԵՄ գագաթնաժողովը Փաշինյանի նախընտրական արշավի մաս է»ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյ…

    🚨 «ԵՄ գագաթնաժողովը Փաշինյանի նախընտրական արշավի մաս է»
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Երևանում անցկացվող գագաթնաժողովը ծառայում է իշխանությունների նախընտրական նպատակներին։
    Նա քննադատել է վարչապետին՝ նշելով, որ վերջինս չի արձագանքել Ալիևի հայտարարություններին, մինչդեռ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է եվրոպացիների շահերի պաշտպանության համար։
    Աշոտյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները «կկանգնեն արդարադատության առաջ», իսկ ակցիայի ընթացքում ոստիկանները նրան հեռացրել են նախագահի նստավայրի դիմացից։
    aravot.am | @aravot
  • Հայ լրագրողներին չեն թույլատրում մուտք գործել «Երևանյան երկխոսություն» համաժողո…

    🚨 Հայ լրագրողներին չեն թույլատրում մուտք գործել «Երևանյան երկխոսություն» համաժողով
    «Դվին» համալիրում անցկացվող համաժողովից առաջ հայ լրագրողների մուտքը խոչընդոտվել է, մինչդեռ միջազգային մամուլը մուտք է ստացել։
    ԱԳՆ-ից պատճառաբանել են, որ դա պայմանավորված է անվտանգության սահմանափակումներով, առաջարկելով լուսաբանել միայն հատուկ հատկացված տարածքից։
    Լրագրողները նաև նշել են, որ սահմանափակված են նույնիսկ տարրական պայմաններում՝ չկարողանալով օգտվել սանհանգույցից մինչև միջոցառման ավարտը։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը, Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Անտոնիու Կոշտան հանդես են գալիս հայտար…

    Նիկոլ Փաշինյանը, Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Անտոնիու Կոշտան հանդես են գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ

    Նիկոլ Փաշինյանը, Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Անտոնիու Կոշտան հանդես են գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…