Category: Aravot

  • Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, հայ…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, հայտարարել է, որ երևանյան քննարկումները կշարունակվեն նաև գագաթնաժողովից հետո։
    Նա ընդգծել է, որ քննարկումների առանցքում եղել են անվտանգությունը, փոխկապակցվածությունը, էներգետիկան, տնտեսական դիմակայունությունն ու Հարավային Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը։
    Որպես խորհրդանշական դրվագ՝ Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան ու Միհել Մարտինը մարել են գագաթնաժողովին նվիրված նամականիշը։
    aravot.am | @aravot
  • #Սպորտ Ընդամենը 1-ական փոքր ոսկի և արծաթԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնու…

    #Սպորտ
    🏋️ Ընդամենը 1-ական փոքր ոսկի և արծաթ
    Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հանդես են եկել 71 կգ քաշային կարգում։
    Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում 144 կգ-ով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հետո դուրս մնացել երկամարտի հաշվարկից։
    Հովհաննես Հովհաննիսյանը հրումում 171 կգ-ով դարձել է փոքր արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում 301 կգ արդյունքով զբաղեցրել չորրորդ տեղը։
    aravot.am | @aravot
  • «Այն, որ մենք այսօր այստեղ ենք, հստակ ցույց է տալիս ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղին…

    🚨 «Այն, որ մենք այսօր այստեղ ենք, հստակ ցույց է տալիս ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղին»․ Անտոնիու Կոշտա
    Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը և եվրոպացի առաջնորդների ներկայությունը հստակ վկայում են երկրի աշխարհաքաղաքական ուղղության մասին։
    Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը կարող է հիշվել որպես խաղաղության գագաթնաժողով Հարավային Կովկասում, իսկ տարածաշրջանի կայունությունն ու երկարատև խաղաղությունը պետք է հիմնվեն ժողովրդավարական ինստիտուտների և հարևանների միջև ուժեղ տնտեսական կապերի վրա։
    aravot.am | @aravot
  • Կայա Կալաս. «Հայաստանը որոշումներն ինքնուրույն է կայացնում»Երևանում անցկացվող Ե…

    🇪🇺 Կայա Կալաս. «Հայաստանը որոշումներն ինքնուրույն է կայացնում»
    Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի հետ գործընկերությունը կարևոր է, հատկապես տարածաշրջանային զարգացումների պայմաններում։
    Նա ընդգծել է, որ «Հայաստանը որոշումները կայացնում է ինքնուրույն», իսկ եվրոպական հեռանկարի հարցում վերջնական խոսքը պատկանում է քաղաքացիներին։
    aravot.am | @aravot
  • Վոլոդիմիր Զելենսկի. «Ես ձեզ մաղթում եմ խաղաղություն»Երևանում անցկացված Եվրոպակա…

    🇺🇦 Վոլոդիմիր Զելենսկի. «Ես ձեզ մաղթում եմ խաղաղություն»
    Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է․ «Ես ձեզ մաղթում եմ խաղաղություն»։
    Նա նաև նշել է, որ երախտապարտ է Հայաստանին և բարձր է գնահատում մարդկանց հյուրընկալությունը, իսկ մի շարք հարցեր թողել է անպատասխան։
    aravot.am | @aravot
  • «Հայ եկեղեցին բախվում է աննախադեպ հետապնդման»․ միջազգային զեկույցCSI-ի զեկույցո…

    «Հայ եկեղեցին բախվում է աննախադեպ հետապնդման»․ միջազգային զեկույց
    CSI-ի զեկույցում նշվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ենթարկվում է պետական աջակցությամբ ճնշումների, ինչպիսիք չեն եղել անգամ խորհրդային շրջանից հետո։
    Փաստաթղթում ներառված է նաև քաղբանտարկյալների ցանկ, այդ թվում՝ հոգևորականներ, որոնք, ըստ զեկույցի, ձերբակալվել են եկեղեցու դեմ արշավի շրջանակում։
    Նշվում է նաև, որ Հայաստանում խախտվում է կրոնի ազատությունը, և միջազգային կառույցներին կոչ է արվում արձագանքել։
    aravot.am | @aravot
  • Ոստիկանները թույլ չեն տվել, որ ՀՀԿ-ի ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրա…

    🚨 Ոստիկանները թույլ չեն տվել, որ ՀՀԿ-ի ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն
    Արմեն Աշոտյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ իրենց նախաձեռնած լուռ երթը ոստիկանության կողմից չի թույլատրվել՝ ինչը նա գնահատել է որպես քաղաքացիների իրական ձայնի սահմանափակում։
    Աշոտյանը ցույցի ընթացքում ներկայացրել է նաև խորհրդանշական ակվարիումի օրինակ՝ նշելով, որ, իր կարծիքով, ստեղծված «արհեստական միջավայրը» չի արտացոլում Հայաստանի իրական խնդիրները, այդ թվում՝ քաղաքական ճնշումների և գերիների հարցերը։
    aravot.am | @aravot
  • «Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքե…

    🚨 «Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին»․ Հայկ Մամիջանյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի տեսակապային մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ուղեկցվել է կոշտ հայտարարություններով՝ ուղղված գերիների և արցախահայության իրավունքները բարձրաձայնող կողմերին։
    Նրա խոսքով՝ նման իրավիճակը անընդունելի է, և հարց է բարձրացնում՝ արդյոք հասարակությունը համաձայն է, որ Ադրբեջանի նախագահը նման ձևաչափով ազդեցություն ունենա քաղաքական քննարկումների վրա։
    aravot.am | @aravot
  • «Գերիների ազատ արձակման հարցը քաղաքական կարգավորում ունի, պետք է բանակցել»․ Գեղ…

    🚨 «Գերիների ազատ արձակման հարցը քաղաքական կարգավորում ունի, պետք է բանակցել»․ Գեղամ Ստեփանյան
    Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռ ընթացքող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է, որ գերիների ազատման, անհետ կորածների ճակատագրի և մշակութային ժառանգության հարցերը պետք է միջազգային ուշադրության կենտրոնում լինեն։
    Նրա խոսքով՝ գերիների հարցում միայն իրավական մեխանիզմները բավարար արդյունավետ չեն, և անհրաժեշտ է քաղաքական բանակցային գործընթաց, հատկապես Ադրբեջանի հետ։
    aravot.am | @aravot