💻1-ին դասարանի նոր հայտագրման համակարգը ծնողների համար չափազանց բարդ է․ մասնագետներ 2026-2027 ուսումնական տարվա 1-ին դասարանի հայտագրման նոր՝ my.emis.am համակարգը, ըստ մասնագետների, ունի լուրջ տեխնիկական և բովանդակային խնդիրներ ու լիովին պատրաստ չէ նման ծավալի աշխատանքին։ Նշվում է, որ նույնիսկ նախկին, ավելի պարզ համակարգի դեպքում ծնողների մեծ մասը չէր կարողանում ինքնուրույն իրականացնել հայտագրումը, իսկ գործընթացի հիմնական բեռը մնում էր դպրոցների աշխատակիցների վրա։ aravot.am | @aravot
🏛️Ավետիս Առաքելյանը՝ Փաշինյանին․ «Գյումրու իշխանությունը լեգիտիմ է, ազատեք Վարդան Ղուկասյանին» Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Առաքելյանի խոսքով՝ Գյումրու գործող իշխանությունը լեգիտիմ է, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 8 ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում։ Նա նաև նշել է, որ Անի թաղամասի ճանապարհների վերանորոգման ծրագիրը շարունակվում է, և շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարի։ aravot.am | @aravot
🔺38/53 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 136 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 0 ձայն։ 🔺Իսկ ՔՊ-ի 144 ձայնը նորմալ գրանցել են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյան
📈ՄԻՊ․ 2025-ին ստացվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ 2025 թվականին ՄԻՊ-ին հասցեագրվել է ավելի քան 22 հազար դիմում-բողոք, ինչը շուրջ 2900-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Մանասյանի խոսքով՝ դիմումների զգալի մասը ներկայացվել է մարզերից, հիմնականում կանանց կողմից, և վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերին։ Նա նաև նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի բյուջեն և շենքային պայմանները վերանայման կարիք ունեն։ aravot.am | @aravot
💰Հարկատուները կկարողանան իրենց հարկի մի մասը ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներին Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին նվիրատվություն կատարել և հետագայում այդ գումարը փոխհատուցում ստանալ վճարած եկամտային հարկի հաշվին։ Նոր մեխանիզմը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ կազմակերպությունների ընտրությունը կատարելու է բացառապես հարկատուն։ aravot.am | @aravot
🗳️ «Ուժեղ Հայաստանը» ուսումնասիրում է ընտրական գործընթացի բոլոր խախտումները․ Արթուր Դանիելյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը հայտնել է, որ դաշինքը փաստագրում և ուսումնասիրում է ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված բոլոր խախտումները։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կընդունվի միայն փաստերի և ապացույցների հիման վրա, իսկ դաշինքի քայլերը լինելու են կշռադատված ու ուղղված քաղաքացիների վստահության և Հայաստանի շահերի պաշտպանությանը։ aravot.am | @aravot
🗳️ Երեք տեղամասի վերահաշվարկից հետո փոփոխվել են կուսակցությունների ստացած ձայները Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ավարտվել է 6/16, 6/44 և 6/23 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկը։ Վերահաշվարկի արդյունքում մի շարք անվավեր քվեաթերթիկներ ճանաչվել են վավեր, ինչի հետևանքով լրացուցիչ ձայներ են ստացել ՔՊ-ն, ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը» և Շնորհապետական կուսակցությունը, իսկ մեկ տեղամասում ՔՊ-ն կորցրել է մեկ ձայն։ aravot.am | @aravot