Category: Aravot

  • «Սա մարտական դիրք չէ, խնդիրն ինչն է, որ չեն թողնում»․ ԼՀԿ-ն Կիրանցի պատի մոտ«Լո…

    📍 «Սա մարտական դիրք չէ, խնդիրն ինչն է, որ չեն թողնում»․ ԼՀԿ-ն Կիրանցի պատի մոտ
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կիրանցի սահմանային հատվածում հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել տեսանկարահանում իրականացնել՝ անվտանգության պատճառաբանությամբ։
    Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ տվյալ հատվածում մարտական հերթապահություն չի իրականացվում, և այն արդեն ներկայացվում է որպես «խաղաղության սիմվոլ», ուստի նկարահանումների արգելքը իրենց համար անհասկանալի է։
    Նրանց խոսքով՝ եթե տարածքը իսկապես բաց և ցուցադրելի է, ապա նկարահանումների սահմանափակումը միայն ավելացնում է հարցերը գործընթացի թափանցիկության վերաբերյալ։
    aravot.am | @aravot
  • Հունիսի 3֊ին հաղթահարենք վախը և համախմբվենք փոփոխությունների շուրջ։ Ցանկացած ապօ…

    Հունիսի 3֊ին հաղթահարենք վախը և համախմբվենք փոփոխությունների շուրջ։ Ցանկացած ապօրինության պիտի տրվի իրավական գնահատական💙🧡❤️✅️3
    Մամիկոն Ասլանյան

    https://cdn4.telesco.pe/file/47306e98b4.mp4?token=YR922xXYHEgYUTGbWLNSZWXqJQN-p-WYr9uzAa9zAaQWZRlmZmVCy2LO3U3l-AF4RqALV_webRJhMbkEqtS9R91RX_-HDJm2X-Lz6yxuM74RICPEbhCJ00gs6pDzX-rqJxXSnTxMM7nfoaiMLhihrHnJ4z5VYmooLy4InvybDcEocQTA-SomRDE0MBolellS2nLjjLE9UIBeJ8VZNNZhJfHTcm5XOaKMD-KP6RrxeeqQvLcuf-ignkFulfn_X2jnC4RVjiUUH-wGgMeC2qe2tl9B6giSAYOErNr_1usg3mKY-iXhWkjyL2JX-ikId2y-RpG9rsJXKLtTkxmyx2fQow

  • «Եթե Կիրանցի պատը հպարտանալու բան է, ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս տեսանկարահանել»…

    🏗️ «Եթե Կիրանցի պատը հպարտանալու բան է, ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս տեսանկարահանել»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենց չի թույլատրվել նկարահանել Կիրանցի հատվածում գտնվող պատը, որը իշխանությունները ներկայացնում են որպես հպարտության խորհրդանիշ։
    Նրա խոսքով՝ եթե այն իսկապես «հպարտանալու բան է», ապա դրա նկարահանումը չպետք է սահմանափակվեր, և տեղի ունեցածը միայն ուժեղացնում է քննադատությունը այդ կառուցվածքի վերաբերյալ։
    aravot.am | @aravot
  • «Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, այսօր Իջևանի կեսը կորցրած էինք լինելու»․ Նիկոլ…

    🏛️ «Եթե 2024-ին տրվեինք ճնշումների, այսօր Իջևանի կեսը կորցրած էինք լինելու»․ Նիկոլ Փաշինյան
    Գանձաքարում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024-ին «ճնշումների տրվելը» կարող էր հանգեցնել Իջևանի մի մասի կորստի։
    Նա նշել է, որ Տավուշում իրականացված սահմանազատումից հետո Կիրանցում և Իջևանում ստեղծվել են ամրացված պաշտպանական շրջաններ, իսկ Կիրանցի բնակիչներն ապրում են «առանց անվտանգության մտավախության»։
    aravot.am | @aravot
  • Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր ճանապարհինՊատճառը ռուսական սահմանափակումներն են, որո…

    Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր ճանապարհին

    Պատճառը ռուսական սահմանափակումներն են, որոնց հետևանքով ջերմոցատերերը չեն կարողանում լոլիկի արտահանում իրականացնել դեպի ռուսական շուկա։
    Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել արտահանման խնդիրնեը, կանխել գյուղմթերքի կորուստները։
  • «ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ»․ ԼեբեդևԱՊՀ գլխավոր քարտու…

    🌐 «ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ»․ Լեբեդև
    ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Երևանի համար սկզբունքային հարց է՝ ընտրել ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունից «երես թեքել հնարավոր չէ»։
    Նրա խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են ԵԱՏՄ-ի նշանակությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ միությունից դուրս գալու մտադրություն չկա։
    aravot.am | @aravot
  • «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգե…

    ⚔️ «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ գործընթացը»․ Նիկոլ Փաշինյան
    Դիլիջանում անցկացված քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դեռ 1990-ականներից քննարկվել է Մեղրիի հանձման թեման, և այդ գործընթացը, ըստ նրա, հետաձգվել է Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ։
    Փաշինյանը նաև նշել է, որ «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակում որևէ «միջանցքային տրամաբանություն» չկա, քանի որ, իր խոսքով, փաստաթղթերում ամրագրված է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։
    aravot.am | @aravot
  • Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստ…

    🌐 Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի վրա
    ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծման սահմանափակումները ռուսական շուկաների վրա էական ազդեցություն չեն ունենա։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը հիմնական պահանջարկը ապահովում է սեփական արտադրությամբ, իսկ մատակարարումների կառուցվածքը դիվերսիֆիկացված է։ Սահմանափակումները վերաբերում են Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին։
    aravot.am | @aravot
  • «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ…

    🗳️ «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ-ի քարոզարշավը՝ Աջափնյակում
    ՀԱԿ-ը քարոզարշավ է իրականացրել Աջափնյակում, որտեղ Արամ Մանուկյանն անձամբ է բաժանել քարոզչանյութեր ու քաղաքացիներին կոչ արել մասնակցել ընտրություններին։
    Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ զրույցներում հնչել են ինչպես աջակցող արձագանքներ, այնպես էլ մասնակցության կոչեր․ «Գնացեք ընտրության, անկեղծ խնդրանքս սա է»։
    aravot.am | @aravot
  • Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման…

    🌐 Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման․ Պեսկով
    Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
    Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առարկայական քննարկում չի եղել, սակայն ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում առաջնորդները հնարավորություն են ունեցել երկար շփվելու ու տարբեր թեմաներ քննարկելու։
    aravot.am | @aravot