📌 Զելենսկին գալիս է Հայաստան և գալիս է ԵՄ առաջնորդների շրջանակում իր երկրի շահը առաջ մղելու, ինչը բնական է և անգամ օրինաչափ։ Հայաստանը, իմ կարծիքով, ԵՄ երկրներ շարքում պետք է ընդգծված ուշադրության արժանացնի Ուկրաինային՝ հրավիրելով ուկրաինական համայնքի ներկայացուցիչների, որպեսզի ցույց տա եվրոպացիներին և, ինչու չէ, նաև ռուսներին, որ ՀՀ-ն ռուս-ուկրաինական պատերազմում ապաստան է դարձել ոչ միայն ռուսների, այլ նաև ուկրաինացիների համար։ Արամ Սարգսյան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ հարցարույցի հիմնական թեզերը. ❗❗ԵՄ-ն հայտարարում է «արժեքահեն» քաղաքականության մասին, բայց առաջնորդվում է բացառապես շահերով: ❗❗Միակ բանը, որը Փաշինյանը վաճառում է Եվրոպային, դա հակառուսականությունն է: ❗❗Եվրոխորհրդարանի պատգամավորները պատերա՞զմ են սադրում, «դաշնակցակա՞ն» են, երբ խոսում է արցախցիների իրավունքների եւ էթնիկ զտումների մասին: ❗❗Ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե Հայ առաքելական եկեղեցում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: ❗❗Շատ դժվար է մարդուն մի բան բացատրել, երբ նա վարձատրվում է չհասկանալու համար: Մանրամասները՝ տեսագրության մեջ:
🚗Ողբերգական վթար Շիրակի մարզում․ 21-ամյա վարորդը մահացել է 📍 Մայիսի 2-ին, Արթիկ–Ալագյազ ճանապարհի Նահապետավանի խաչմերուկում «ԳԱԶ 2410»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել քարե պարսպին և կիսակողաշրջվել։ Վարորդը՝ 21-ամյա երիտասարդ, մահացել է տեղում․ շտապօգնությունը արձանագրել է մահը։ Վթարի հանգամանքները դեռևս պարզվում են։ aravot.am
🚨«Ադրբեջանը խաղաղություն է հաստատում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ» «Թրենդ» գործակալության տնօրեն Էմին Ալիևը հայտարարել է, որ Բաքվի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անձից, այլ՝ Հայաստանի պետական դիրքորոշումից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում հաշվարկում են բոլոր սցենարները՝ ներառյալ իշխանության փոփոխությունը Հայաստանում, և կարևոր է ոչ թե ով կլինի վարչապետ, այլ՝ ինչ քաղաքականություն կվարի։ Ալիևը նշել է, որ եթե նոր իշխանությունը շարունակի ներկայիս կուրսը, հարաբերությունների կարգավորումը կշարունակվի, իսկ հակառակ դեպքում՝ հնարավոր է «սառեցում»։ aravot.am | @aravot
🚨 «Մենք մենակ կուզեինք, որ արդար իշխանություն լինի». Գավառում արցախցի կանայք՝ Արման Թաթոյանին Արման Թաթոյանը Գավառում հանդիպման ժամանակ զրուցել է Արցախից բռնագաղթած կանանց հետ, որոնք բարձրացրել են արդար իշխանության, կորուստների վերականգնման և սոցիալական դժվարությունների հարցը։ Կանայք նշել են, որ իրենց պահանջը միայն արդարություն է և իրենց ընտանիքների կրած կորուստների փոխհատուցման վերականգնում, իսկ Թաթոյանը ընդգծել է արդար պայմաններում իշխանության ձևավորման անհրաժեշտությունը։ aravot.am | @aravot
🚨«Ադրբեջանի հարաբերությունները լարված չեն Եվրոպայի, այլ Եվրոպական խորհրդարանի հետ» «Թրենդ» գործակալության տնօրեն Էմին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի համարում, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները ընդհանուր առմամբ վատացել են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կենտրոնանալ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության վրա, մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դիտարկվում է որպես ոչ կառուցողական կառույց։ Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը որոշել էր խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ՝ վերջինիս ընդունած Հայաստանին աջակցող բանաձևից հետո։ aravot.am | @aravot
🚨 Բագրատ Սրբազանը բանտից պատրաստում է ծավալուն աշխատություն՝ խաղաղության, պատերազմի և նահատակության մասին Նրա աշխատությունը բաժանված է մի քանի ուղղությունների՝ խաղաղությունը որպես արժեք, արդար խաղաղություն, խաղաղության երաշխիքներ, ինչպես նաև դրա կապը ժողովրդավարության և տնտեսության հետ՝ ընդգծելով խաղաղության գաղափարի բազմաշերտ մեկնաբանությունը։ aravot.am | @aravot
👤Արման Թաթոյան. «Կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ»:
Նա հայտարարել է Լճափում բնակիչների հետ հանդիպման ընթացքում՝ ներկայացնելով գյուղական խնդիրների լուծման առաջարկները։ aravot.am | @aravot