Category: Aravot

  • Սա Zeyro նախաձեռնությունն էր… ZEYRO-ն հայտարարել է, որ համացանցում տարածված …

    ⚠️ Սա Zeyro նախաձեռնությունն էր…
    🦓 ZEYRO-ն հայտարարել է, որ համացանցում տարածված «զեբրի» պատմությունն իրենց նախաձեռնությունն էր՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել բրենդի խորհրդանիշի վրա։
    📌 Ընկերությունից նշել են, որ նկարահանումներն իրականացվել են վերահսկվող պայմաններում, կենդանու տիրոջ համաձայնությամբ և անվտանգ ներկերի կիրառմամբ, ընդգծելով՝ ոչ մի կենդանի չի տուժել։
    ⚖️ ZEYRO-ն նաև առաջարկել է աջակցել Երևանի կենդանաբանական այգու զեբրերի խնամքին՝ փորձելով հանրային ուշադրությունը վերածել գործնական հոգատարության։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ՀՀ-ի վերաբերյալ բանաձևի պատճառով…

    ⚠️ Ադրբեջանը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ՀՀ-ի վերաբերյալ բանաձևի պատճառով
    🇪🇺 Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է ԱԳՆ և ստացել բողոքի նոտա՝ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով։
    📌 Բաքուն հայտարարել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին պնդումները «անհիմն» են և գնահատվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
    Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
  • Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Էդմոն Մարուքյա…

    ⚠️ Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար
    🇦🇲 Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փաստացի արդարացնում է Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացումը։
    📌 Մարուքյանի խոսքով՝ վարչապետը սխալ է ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները՝ պնդելով, թե Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։
    ⚖️ Նա նաև զգուշացրել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հնարավոր են նոր տարածքային զիջումներ՝ Արծվաշենի վերադարձի պատրվակով՝ նշելով, որ Ադրբեջանը նախկինում չի կատարել նման պայմանավորվածությունները։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մա…

    Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։
    Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
  • «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և…

    📌 «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։
    «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը հիմա էլ պնդում է, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։
    «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ։
    Տիգրան Աբրահամյան
  • Մամուլը գրում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Ի…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»
    🔺 Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»
    🔺 Երեւանի այս պահուածքը պէտք չէ արգելակէ, որ համընդհանուր մօտեցում չձեւաւորուի այս խիստ վտանգաւոր մարտահրաւէրին դիմաց. «Ազդակ»
    🔺 Տեր Հեթում քահանա Թարվերդյան. «Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել ինքնիշխանության գաղափարով». «Հրապարակ»
    🔺 Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»
    🔺 Մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Թշնամու հրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի։ …

    🔷Թշնամու հրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի շնորհիվ, այն այսօր ոչ միայն կանգուն է, այլև ապրում է նոր կյանքով: Ավերված տների վերականգնման համար բարերարը հատկացել է մոտ 376 մլն դրամ։
    Ավելին` Առավոտում
  • Իսկ դուք հանդիպե՞լ եք այսօր զոլավոր ավանակի Մայիսի 1-ի առավոտյան տեղեկություն տ…

    🦓 Իսկ դուք հանդիպե՞լ եք այսօր զոլավոր ավանակի
    📍 Մայիսի 1-ի առավոտյան տեղեկություն տարածվեց, թե Երևանի կենդանաբանական այգուց զեբր է փախել ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
    📍 Ավելի ուշ պարզվեց՝ կենդանին զեբր չէր, այլ ավանակ, որին անհայտ անձը ներկել էր զոլերով և դուրս բերել փողոց՝ տեսանյութ նկարահանելու համար։
    📍 Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են՝ այգու բոլոր կենդանիները ապահով են, իսկ դեպքը գնահատվել է որպես անհաջող կատակ։
    ⚠️ Նշվում է նաև, որ կենդանին ներկելը կարող է վնասել նրա առողջությանը և հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։
  • Ներկայիս իրավիճակը փակուղային է.Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները լեթարգիական հ…

    📌 Ներկայիս իրավիճակը փակուղային է.
    Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները լեթարգիական հանգստի մեջ են, և այս պահի դրությամբ՝ ավելի շուտ գոյություն չունեն, քան շարունակվում են: Իսրայելը փորձում է վերազինվել և պատրաստվում է դիմակայության հաջորդ փուլին։ Ծովային և օդային ճանապարհներով ակտիվորեն ներկրվում են հրթիռներ, հակահրթիռային համակարգեր, զինամթերք, տարբեր տիպի ռազմական սարքավորումներ և զրահատեխնիկա:
    Սա վկայում է այն մասին, որ չնայած Իրանի և Լիբանանի դեմ ռազմական թատերաբեմերը տարանջատելու փորձերին՝ դրանք մնում են փոխկապակցված։ Իսկ Լիբանանում՝ Իսրայելի ցամաքային զորաշարժերի մասշտաբների ընդլայնումը դառնում է օրակարգային։
    Արտակ Զաքարյան
  • Լարվածություն ԿԸՀ նիստում․ պահանջներ ու միջամտություն «Քոչարի ազգային վերածնուն…

    ⚖️ Լարվածություն ԿԸՀ նիստում․ պահանջներ ու միջամտություն
    📍 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց համար հավասար պայմաններ չեն ապահովվում
    Չեն կարողացել հաշվեհամար բացել
    Պահանջել է «ողջամիտ ժամկետ» և պետական բանկ ստեղծելու տարբերակ
    🗣️ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հակադարձեց
    «Դուք արդեն քաղաքական ելույթ եք ունենում»
    Նշեց, որ ԿԸՀ-ն հնարավորություն կտա հաշիվ բացելու
    🚨 Նիստը լարվել է
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot