Category: Aravot

  • Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90-ամյակը …

    🎓 Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90-ամյակը 📚 Նրա գիտակցական կյանքը նվիրված էր գիտությանը, կրթությանը և հայրենիքին։ Նրա ճանապարհը սկսվեց Արցախից, շարունակվեց Երևանի պետական համալսարանում և Բյուրականի աստղադիտարանում, իսկ հետո հասավ միջազգային գիտական հարթակներ՝ ձևավորելով նրան որպես բարձրակարգ գիտնական ու մտածող։
    🔬 Տասնամյակներ շարունակ նա ղեկավարել է գիտական ու կրթական կառույցներ՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի գիտական ներուժի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման և նոր սերնդի գիտնականների ձևավորման գործում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • 39.3%-ը չգիտի ընտրությունների հստակ օրը. GALLUP International association-ի հարց…

    39.3%-ը չգիտի ընտրությունների հստակ օրը. GALLUP International association-ի հարցման արդյունքները
    📊 GALLUP International Association-ի տվյալներով՝ շատերը չեն հիշում ընտրությունների օրը։ Մեծամասնությունը կողմ է բազմավեկտոր քաղաքականությանը։
    🌍 Քաղաքական իրավիճակի գնահատականները բաժանված են։ Նույնը վերաբերում է ընտրությունների արդարությանը։
    📱Հարցվածների 46.5%-ը պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի։
  • Մամուլի ազատության անկում․ Դոյդոյանի գնահատականը Շուշան Դոյդոյանը՝ Լրագրողներ ա…

    📰 Մամուլի ազատության անկում․ Դոյդոյանի գնահատականը
    📍 Շուշան Դոյդոյանը՝ Լրագրողներ առանց սահմանների ինդեքսի մասին, որտեղ Հայաստանը իջել է 34-րդից 50-րդ տեղ։
    📉 Նրա խոսքով՝ հետընթացը կանխատեսելի էր՝ կապված լրագրողների ձերբակալությունների,
    խմբագրությունների գույքի առգրավման,
    ազատ խոսքի սահմանափակումների հետ:
    🔎 Նրա կանխատեսմամբ՝ իրավիճակը կարող է ավելի լարվել ընտրությունների շրջանում։
    🔗 Ավելին՝ aravot.am
  • #վերլուծական Տնտեսական ռիսկեր ու «երկու աթոռի» քաղաքականությունՓաշինյանը հայտար…

    #վերլուծական
    💸 Տնտեսական ռիսկեր ու «երկու աթոռի» քաղաքականություն
    Փաշինյանը հայտարարում է՝ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, բայց Հայաստանը փորձում է «համատեղել» դրանք։ Մոսկվան զգուշացնում է՝ նման քայլերը կարող են բերել ՀՆԱ-ի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման։
    Ռուսաստանից արդեն հնչում են կոնկրետ ազդակներ՝ խստացումներ հայկական ապրանքների նկատմամբ, հնարավոր սահմանափակումներ ու շուկայի կորուստ։ Այս ֆոնին Երևանը շարունակում է պնդել, թե հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ խնդիրները՝ տեխնիկական։
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Ինչո՞ւ չեք բարձրաձայնում Արցախում ոչնչացվող եկեղեցիների հարցը, դա աջակցությո՞ւն …

    Ինչո՞ւ չեք բարձրաձայնում Արցախում ոչնչացվող եկեղեցիների հարցը, դա աջակցությո՞ւն է Ադրբեջանին: Հայաստանում Ադրբեջանի ռազմական հանցագործություններն էլ ձեզ չեն անհանգստացնում. «Առավոտի» հարցը՝ Փաշինյանին

    Հայաստանում Ադրբեջանի ռազմական հանցագործություններն է՞լ ձեզ չեն անհանգստացնում. «Առավոտի» հարցը

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • #Բիզնես Երևանում անցկացվել է ԱՃԹՆ շահառուների միջազգային աշխատաժողովը։ Կլոր-սեղ…

    💼 #Բիզնես
    ⛏️ Երևանում անցկացվել է ԱՃԹՆ շահառուների միջազգային աշխատաժողովը։
    🌍 Կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելով արդյունահանող ճյուղերում թափանցիկության և հաշվետվողականության զարգացումը։
    📊 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է իր փորձը՝ նշելով, որ ընկերությունը ներդնում է միջազգային առաջատար ստանդարտներ՝ ապահովելով ոլորտում աննախադեպ թափանցիկություն Հայաստանում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված …

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը. «Փաստ»
    🔺 Ահա այս պայմաններում Հայաստան է ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ոչ այլ ինչ է, քան նվաճող երկրի իշխանների այց սեփական վասալներին. «168 ժամ»
    🔺 Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով. «ՉԻ»
    🔺 Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են Ադրբեջանի ներկայացուցիչները եկել Հայաստան: Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում. «Ժողովուրդ»
    🔺 ԿԸՀ պարզաբանումից հետեւում է, որ (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերում հակասահմանադրական դրույթներ ներառելը կարող է քննության առարկա դառնալ, բայց ոչ ԿԸՀ հարթությունում, այլ՝ իրավապահ համակարգի. «Հրապարակ»
    🔺 Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել 34-րդ տեղից հայտնվելով 50-րդում

    🔺 Քաղաքականության մեջ անթույլատրելի է էմոցիաներին տրվելը. երկրի ղեկավարի ցանկացած խոսք հետեւանք է ունենում երկրի վրա. Վարդան Արամյան. «Հրապարակ»
    🔺 «Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր». «Ժողովուրդ»
    🔺 Գլխավոր դատախազն ԱԱԾ սահմանապահ զորքերում ժամկետայինների մահվան դեպքերը ներկայացնում է ՀՀ ԶՈւ-երում գրանցված դեպքերի շարքում, մինչդեռ այս դեպքում պատասխանատուն ԱԱԾ տնօրենն է. «168 ժամ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Չի կարող մարդը իր աշխատավարձից շատ պարտվել»․ Հայկ Սարգսյանը՝ խաղային սահմանափա…

    💸 «Չի կարող մարդը իր աշխատավարձից շատ պարտվել»․ Հայկ Սարգսյանը՝ խաղային սահմանափակումների մասին
    📍 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պահանջում է հստակ շեմ սահմանել խաղային գործունեության համար՝ նշելով, որ անընդունելի է թույլ տալ, որ մարդիկ իրենց ամբողջ եկամուտը կորցնեն
    📍 Քննարկման ընթացքում տարաձայնություն առաջացավ կառավարության հետ․ փոխնախարար Էդգար Զաքարյանը նշեց, որ առաջարկը տեխնիկապես դժվար կիրառելի է, սակայն քննարկումները կշարունակվեն
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Կոչ՝ ԵՄ առաջնորդներին՝ աջակցել հայ գերիների ազատմանը Հայաստանի շուրջ երեք տասնյ…

    ✉️ Կոչ՝ ԵՄ առաջնորդներին՝ աջակցել հայ գերիների ազատմանը
    📍 Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային՝ առաջիկա գագաթնաժողովների նախաշեմին
    📍 Նամակում շեշտվում է, որ Բաքվում շարունակում են պահվել 19 հայ գերիներ, և պահանջվում է նրանց անհապաղ ազատ արձակում
    📍 ՀԿ-ները նշում են՝ գերիների վերադարձը կարևոր պայման է խաղաղության և վստահության կառուցման համար
    📍 Ընդգծվում է նաև, որ գերիները զրկված են լիարժեք իրավական պաշտպանությունից և միջազգային վերահսկողությունից
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #Բիզնես «Կասկադ-Էներգո»-ն առաջարկում է համալիր էներգետիկ լուծումներ՝ «գաղափարից…

    💼 #Բիզնես
    «Կասկադ-Էներգո»-ն առաջարկում է համալիր էներգետիկ լուծումներ՝ «գաղափարից մինչև իրականացում» մոդելով։
    🏗️ Ընկերությունը մասնագիտացած է էներգետիկ ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և սպասարկման մեջ՝ իրականացնելով բարձր լարման ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և ինժեներական ցանցերի խոշոր նախագծեր։
    🔗 Ավելին՝ Առավոտում