Category: Aravot

  • Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջան…

    Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, անպայման այցելել Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։
    🔴 Ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ✈️ Այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական ինքնաթիռ․ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մարմինների փոխանցմամբ՝ Երևան է ժամանել պաշտոնական պատվիրակություն…

    ՀՀ ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի Ջուջևան գյուղ. Shamshyan.com

    Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, անպայման այցելել Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։ Ինչպես հայտնում…

  • ԵՄ գրասենյակի մոտ ակցիա․ 6 կուսակցություն նամակ է փոխանցել ԵՄ-ին ՀՀ-ում ԵՄ գրաս…

    🇪🇺 ԵՄ գրասենյակի մոտ ակցիա․ 6 կուսակցություն նամակ է փոխանցել ԵՄ-ին
    🏛️ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններ նամակ են փոխանցել ԵՄ ղեկավարությանը
    📌 Ակցիային մասնակցել են ՀՀԿ-ն, «Ժառանգություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀԱԿ-ը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը
    ⚠️ Ակցիայի ընթացքում Արման Աբովյանը կարծիք է հայտնել
    💬 «Սա հակաեվրոպական ակցիա չէ, թող գան եվրոպացիները, բայց թող հասկանան, թե որտեղ են գալիս։ «Ժողովրդավարության բաստիոնը» բանտ է դարձել։ Մարդկանց անգամ սոցիալական ցանցերում «լայքի» համար են աշխատանքից ազատում։ Եվրոպացի մեր գործընկերները պետք է իմանան դրա մասին»
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Այդ նկարազարդ բրոշուրը բոլորիս տալու են որպես նվեր եւ բոլորիս ճանապարհելու են ա…

    «Այդ նկարազարդ բրոշուրը բոլորիս տալու են որպես նվեր եւ բոլորիս ճանապարհելու են այստեղից»․ Աննա Մկրտչյան
    🌍 ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում Աննա Մկրտչյանը քննադատական հայտարարություններ է արել՝ անդրադառնալով կենսաչափական նոր անձնագրերի թեմային։ Նրա խոսքով՝ գործընթացները ներկայացվում են որպես տեխնիկական փոփոխություններ, սակայն իրականում դրանք ունեն ավելի լայն քաղաքական ենթատեքստ։
    🧾 Մկրտչյանը նաև անդրադարձել է եվրոպական քաղաքական ընտանիքներին անդամակցող հայկական կուսակցությունների համատեղ նախաձեռնությանը՝ նշելով, որ եվրոպական կառույցները, ըստ իրեն, արդեն իսկ տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, բայց տարբեր պատճառներով տարբեր մոտեցումներ են ցուցաբերում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #վերլուծություն …

    #վերլուծություն 🔴Կենտրոնանալ վերջին 8 տարվա վրա
    🧭 Քաղաքական հիմնական քննարկումները պետք է կենտրոնացվեն վերջին 8 տարիների վրա՝ գնահատելով գործող իշխանության քաղաքական ուղեգիծը և դրա հետևանքները երկրի համար։ Այս փուլում առաջնային խնդիրն է պետության ընթացքը կանգնեցնելը և չշեղվել երկրորդական պատմական վեճերով։
    ⚖️ Ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները չպետք է խանգարեն միասնական քաղաքական նպատակի ձևավորմանը։ Քաղաքական ուժերը պետք է առավելապես կենտրոնանան ներկա իրավիճակի լուծումների վրա՝ թողնելով անցյալի գնահատականները հետագա քննարկումների համար։
    🔗 Արամ Աբրահամյանի վերլուծականը
  • Նախկին փաստաբանը ստեղծել է նոր «Հայկանա» համակարգ՝ հայերեն մուտքագրումը բջջային…

    🔴 Նախկին փաստաբանը ստեղծել է նոր «Հայկանա» համակարգ՝ հայերեն մուտքագրումը բջջայինում հեշտացնելու համար
    📱Գևորգ Հակոբյանը ներկայացրել է հայերեն մուտքագրումը բջջային սարքերում պարզեցնելու նոր ստեղնաշարային լուծում, որը նպատակ ունի նվազեցնել տեսողական ծանրաբեռնվածությունը և սխալ մուտքագրումները։ Նրա խոսքով՝ հայերեն 39 տառերի դասավորությունը ներկայումս բերում է էկրանային խճողման և դժվարացնում արագ տպելը։
    😊Նոր մշակված «Հայկանա» համակարգը հիմնված է հնչյունային խմբավորման վրա՝ տառերը կազմակերպելով ըստ լեզվական տրամաբանության։ Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի արագ կողմնորոշվել ստեղնաշարի վրա և նվազեցնել էկրանի վրա տեղեկատվական ծանրաբեռնվածությունը՝ հատկապես փոքր սարքերում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ Իրավա…

    Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ
    🚨 Իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի Ավանի գրասենյակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը կապված է ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քննվող քրեական վարույթի հետ։ 🔗 Ավելին՝ Առավոտում
  • Անահիտ Ավանեսյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կապի մե՞ջ է հայ ռազմագերիների ա…

    🔴 Անահիտ Ավանեսյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կապի մե՞ջ է հայ ռազմագերիների առողջական վիճակին վերաբերող հարցերով
    📌Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ գործընթացը գտնվում է ՀՀ ԱԳՆ համակարգման ներքո և մշտապես ուշադրության կենտրոնում է։ Նրա խոսքով՝ կիրառվում են թե՛ միջազգային իրավական, թե՛ հումանիտար բոլոր հնարավոր գործիքները։
    📌 Նախարարը փաստացի չի հաստատել, թե անձամբ կապի մեջ է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, սակայն ընդգծել է, որ աշխատանքները չեն դադարում և շարունակվում են պետական համակարգի ներսում՝ տարբեր խողովակներով։ 🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Մենք վաղուց անցել ենք անցողիկ շեմը՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, և մեր ժողովր…

    «Մենք վաղուց անցել ենք անցողիկ շեմը՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, և մեր ժողովրդին ասում ենք՝ լինելու ենք պատասխանատու իշխանություն». Արման Թաթոյան

    https://cdn4.telesco.pe/file/d6ef11fbc7.mp4?token=aYkqCwKwvTSKT36EK662j384REbbmNPYwpabbMwaBkPDYfUFnCAZumlnEGDYVOaoiqBi2L710Vn5b2N2Xvg3KmoEBOCr_JOsdFQ7QByzGT898ofD1Bpicxn_n6yb3sycUUUbYg1q3c7UAxAyPZk69Nc_fKtohB4uzSdABdhib4-FBNZPzcwagUBPFiw7zZXzZW3WB8Dj86ONTOBW7iydQaYG-LPGRvf7b64-umICRE9cq0MJ_bDqM2s_p5JsvJbZNCzOa_nMsioZR0SBq0gc8kh6yPsW4LYbULfdY1HR7p7yWtW_NhVZLOBD1JuKBzzOvtQnljzqOm1azMaLjKUhxA

  • Հայ ազգը պետք է ունենա իրեն արժանի հզոր պետականություն, որտեղ Եկեղեցու հոգևոր զ…

    🔴 Հայ ազգը պետք է ունենա իրեն արժանի հզոր պետականություն, որտեղ Եկեղեցու հոգևոր զրահը և բանակի ռազմական ուժը կազմում են մեկ անքակտելի ամբողջություն
    🛡️ Ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիվանագիտությունը հիմնված է իրական պաշտպանունակության վրա:
    Ազգային դիմադրողականության առանցքում պետք է լինի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դերը՝ համադրելով այն պետության ռազմական ու իրավական հիմքերի հետ՝ որպես մեկ ամբողջական համակարգ։
    🔗 Գենադի Մնացականիյանի վերլուծականը՝ Առավոտում
  • Մամուլը գրում է. 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դ…

    📭📭📭 Մամուլը գրում է.
    🔺 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել. «Ժողովուրդ»
    🔺 Անազնիվ մեթոդներով պայքար է հիշեցնում խորհրդարանական ընտրությունների այս փուլը. «Հրապարակ»

    🔺 Սահմանազատման անվան տակ Կիրանցից շուրջ 15 հեկտար հողը, Բերքաբեր գյուղի մոտ 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնելը Փաշինյանը լայվում ներկայացրել է որպես սեփական ռազմավարություն. «Հրապարակ»
    🔺 Հայ Դատի յանձնախումբը հայութիւնը յուզող շարք մը հարցեր քննեց նահանգապետ Կեւըն Նիւսըմի հետ. «Ասպարեզ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ

    35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել. «Ժողովուրդ»

    Ում համար են կառուցվում տները, եթե մարդիկ չեն ապրում այնտեղ