Category: Aravot

  • «Քաղաքական ազդեցություն և ընտրովի արդարադատության ռիսկեր»․ ԹԻՀԿ ուսումնասիրությ…

    🔴 «Քաղաքական ազդեցություն և ընտրովի արդարադատության ռիսկեր»․ ԹԻՀԿ ուսումնասիրությունը՝ ՀՀ դատախազության մասին
    📊 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությամբ գնահատվել է ՀՀ դատախազության գործունեությունը 2021–2024 թվականների ընթացքում։
    ⚖️ Հետազոտության արդյունքներով բարձր գնահատական են ստացել դատախազության անկախությունն ու ֆինանսական ապահովվածությունը։ Միջին և ցածր միավորներ են գրանցվել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման, հաշվետվողականության և կանխարգելման ոլորտներում։
    🏛️ Ուսումնասիրության մեջ նաև ընդգծվել է, որ գլխավոր դատախազի նախկին աշխատանքային կապերը գործադիր իշխանության հետ կարող են լրացուցիչ կասկածներ առաջացնել անկախության վերաբերյալ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հիշեցնեմ՝ ում սիրած պերսոնաժն էր Պապ թագավորը»․ Անի Խաչատրյան Երևանի ավագանու …

    🔴 «Հիշեցնեմ՝ ում սիրած պերսոնաժն էր Պապ թագավորը»․ Անի Խաչատրյան
    🏛️ Երևանի ավագանու նիստում քննարկվել է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագիծը։
    🗣️ Անի Խաչատրյանը քննադատել է նախագիծը և նշել, որ այն պատշաճ հանրային քննարկում չի անցել։
    ⚖️ Նիստում հնչել են նաև քաղաքական բնույթի փոխադարձ քննադատություններ նախագծի հեղինակի հասցեին։ Ի վերջո, ավագանու մեծամասնությունը նախագիծը բոյկոտել է:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ԱԺ Առողջապահության հանձնաժողովը նիստ է անցկացրել ընդամենը 4 րոպեում ԱԺ առողջապա…

    🔴 ԱԺ Առողջապահության հանձնաժողովը նիստ է անցկացրել ընդամենը 4 րոպեում
    🏛️ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հիմնական զեկուցողը եղել է Անահիտ Ավանեսյանը։
    🗣️ Նախարարը նշել է, որ փոփոխությունները միտված են բժշկական կենտրոնների կառավարման շրջանակի ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ դա կբարձրացնի ֆինանսատնտեսական և զարգացման հնարավորությունները։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան՝ ՔՊ-ին Երևա…

    🔴 «Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան՝ ՔՊ-ին
    🗣️ Երևանի ավագանու նիստում Մանուկյանը քննադատել է քաղաքային տրանսպորտի վիճակը։ Նա հարցրել է՝ ինչ վիճակում են ավտոբուսները և երբ է լուծվելու շարժակազմի պակասը։
    🚧 Անդրադառնալով Իսակովի պողոտայում իրականացված աշխատանքներին՝ նշել է, որ անձրևից հետո տարածքը «լիճ» է դարձել՝ ջրահեռացման բացակայության պատճառով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #Բիզնես Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայի մասնաճյուղը՝ ներկայացն…

    💼 #Բիզնես
    🏦 Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայի մասնաճյուղը՝ ներկայացնելով արդիականացված, ընդարձակ և նորարարական լուծումներով հագեցած սրահ։
    Մասնաճյուղը գործում է 24/7 ռեժիմով՝ առաջարկելով ամբողջական բանկային ծառայություններ, ինքնասպասարկման գործիքներ և արագ սպասարկում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Եվրոպայի առաջնությունում Հայաստանից այսօր գոտեմարտի դուրս կգան ևս հինգ ըմբիշ Ալ…

    🔴 Եվրոպայի առաջնությունում Հայաստանից այսօր գոտեմարտի դուրս կգան ևս հինգ ըմբիշ
    🤼 Ալբանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից ևս հինգ մարզիկ կմիանան պայքարին՝ տարբեր քաշային կարգերում։
    🥇 Մալխաս Ամոյանը կպայքարի իր 5-րդ անընդմեջ ոսկու համար, իսկ Մանվել Խաչատրյանն ու Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալների համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #սպորտ Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում Հայաստանի …

    #սպորտ
    🥊 Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում
    📍 Հայաստանի հավաքականը հասել է Իգուասու՝ 4-օրյա բարդ ճանապարհից հետո: Մեր երեք բռնցքամարտիկներն արդեն անցկացրել են առաջին մենամարտերը և բոլորն էլ հաղթել են
    📍 Արթուր Բազեյան (60 կգ)՝ հաղթել է Սանտյագո Ցելեսին (Արգենտինա)
    📍 Արարատ Հարությունյան (70 կգ)՝ հաղթել է Զակարիա Ռոմդուհանիին (Թունիս)
    📍 Նարեկ Մանասյան (90 կգ)՝ հաղթել է Վիլմեր Ռոխասին (Վենեսուելա)
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձրացել, որ կտրուկ «վազանցել» են նույնիսկ անցած տարվա՝ դեռևս չէժանացած գներին. «Փաստ»
    🔺 Եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք. «Փաստ»
    🔺 Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են զգալի եկամուտներ, և վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ անշարժ գույք չի հայտարարագրվել. «Ժողովուրդ»
    🔺 Ներկրումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը՝ ստեղծելով առևտրային դեֆիցիտ, որը հասնում է միլիարդավոր դոլարների և սպառնում է երկրի տնտեսական կայունությանը. «Փաստ»
    🔺 Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»
    🔺 Մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական աճ, մյուս կողմից՝ հասարակության մեջ աճում է անորոշությունը, արժեքային դատարկությունը և ապագայի հանդեպ անվստահությունը. «Փաստ»
    🔺 Ասացի՝ այո, որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, ես էլ կմիանամ ԱԺ ընտրություններին. Ազատ Արշակյան. «Հրապարակ»
    🔺 Պարույր Հայրիկյան. Մենք դաշինք էինք ուզում, իրենք՝ ոչ. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Հայոց ցեղասպանությ…

    ⛪️ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
    📍 Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ հաղորդվում է, որ Ստեփանակերտում ադրբեջանական վերահսկողության պայմաններում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Այն համարվում էր քաղաքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը և հայկական ներկայության խորհրդանիշ։
    📍 Սա գնահատվում է որպես մշակութային ժառանգության ոչնչացում, և կոչ է արվում ՀՀ իշխանություններին ու միջազգային կառույցներին հստակ արձագանքել և քայլեր ձեռնարկել՝ նման դեպքերը կանխելու համար։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ալավերդյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Պետք է իրավական գործընթացներ սկսե…

    ⚖️ Ալավերդյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Պետք է իրավական գործընթացներ սկսել»
    📍 ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ կապված Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման թեմայի հետ։
    📍 Ալավերդյանի խոսքով՝ անկախ նրանից, թե որտեղ են ոչնչացվում հուշարձանները, դա միջազգային պայմանագրերով արգելված է, և անհրաժեշտ է սկսել իրավական գործընթացներ՝ Ադրբեջանին պարտավորեցնելու դադարեցնել գործողությունները։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot