Category: Aravot

  • Շուրջ 185 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը. Նիկոլ Փաշինյան Վարչա…

    🔴 Շուրջ 185 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը. Նիկոլ Փաշինյան
    📊 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2017-ի համեմատ 2025-ին գիտության ֆինանսավորումը աճել է շուրջ 2.8 անգամ՝ մոտ 185%-ով, իսկ ոլորտում աշխատավարձերը որոշ դեպքերում բարձրացել են մինչև 300% և ավելի։
    🧠 Նրա խոսքով՝ կառավարությունը պարզապես չի «աջակցում» գիտությանը, այլ գիտության զարգացումը համարում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն, որտեղ կարևոր դեր կարող է ունենալ յուրաքանչյուր առաջնորդ՝ անկախ պաշտոնից։
    🔗 Ավելին` Առավոտում
  • Մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավի…

    🔴 Մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ Հայաստանից դուրս. Ռուբինյան
    ⚠️ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սփյուռքահայերին զգուշացրել է, որ ընտրակաշառք ընդունելու դեպքում Հայաստան մուտք գործելիս կարող են անմիջապես ձերբակալվել՝ ընդգծելով, որ դա նույնպես քրեական հանցագործություն է։
    🛂 Նա նաև նշել է, որ հայկական հատուկ ծառայությունները հետևում են գործընթացներին ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում՝ հավելելով, որ նման գործարքների մեջ ներգրավված անձինք «Զվարթնոց» օդանավակայանում կենթարկվեն իրավական հետևանքների։
    🔗 Ավելին` Առավոտում
  • Կրթական բաղադրիչն էլ ավելի ամրապնդելու նպատակով հիմնադրամը հատուկ նվեր է պատրա…

    🔴 Կրթական բաղադրիչն էլ ավելի ամրապնդելու նպատակով հիմնադրամը հատուկ նվեր է պատրաստել Սյունիքի մանկավարժների համար
    🎼 «Պրիմավերա Ֆաունդեյշն» հիմնադրամը «Կամերային երաժշտության դպրոց» ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ դասընթացներ է կազմակերպել Սյունիքի մարզում՝ Կապանում, նպատակ ունենալով զարգացնել մարզային երաժշտական կրթությունը և նոր հնարավորություններ ստեղծել պատանի երաժիշտների համար։
    📚 Նախաձեռնության շրջանակում Կապանի երաժշտական դպրոցների ուսուցիչներին կնվիրաբերվի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։
    🔗 Ավելին` Առավոտում
  • 2025-ին 2022-ի համեմատ մինչեւ 35 տարեկան գիտնականների թիվն աճել է 16%-ով ԳԱԱ նա…

    2025-ին 2022-ի համեմատ մինչեւ 35 տարեկան գիտնականների թիվն աճել է 16%-ով
    📊 ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայտարարել է, որ վերջին տարիներին երիտասարդ գիտնականների թիվը սկսել է դինամիկ աճել․ եթե մինչեւ 2022 թվականը նկատվում էր նվազում, ապա արդեն 2025-ին այդ ցուցանիշը 2022-ի համեմատ աճել է 16%-ով։ Նրա խոսքով՝ սա գիտության նկատմամբ պետական քաղաքականության փոփոխության և ավելի կառուցողական մոտեցման արդյունք է։
    📊Սաղյանը նաև նշել է, որ ԳԱԱ-ն շահել է «Հորիզոն Եվրոպա» դրամաշնորհային ծրագիր՝ 300 հազար եվրոյի չափով, և նպատակ ունի մինչև 2027 թվականը ունենալ առնվազն 3 ակադեմիական ամսագիր՝ ներառված Scopus և WoS համակարգերում՝ բարձրացնելով հայկական գիտության միջազգային մրցունակությունը։
    🔗 Ավելին` Առավոտում
  • #Բիզնես «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը «Career City Fest 2K26» ցուցահանդեսում ն…

    💼 #Բիզնես
    💻 «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը «Career City Fest 2K26» ցուցահանդեսում ներկայացրել է թափուր հաստիքներն ու մասնագիտական աճի հնարավորությունները՝ ներգրավելով հարյուրավոր այցելուների։
    📊 Ընկերությունը նաև հայտարարել է «Workday» ՄՌ կառավարման նոր համակարգի ներդրման մասին՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կանդազի գործով կաշառք ստանալու համար մեղադրվող Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառվել…

    Կանդազի գործով կաշառք ստանալու համար մեղադրվող Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
    🏠Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Որոշմամբ նաև սահմանափակվել է նրա շփումը՝ բացառությամբ մերձավոր ազգականների հետ շփումների։
    ⚖️Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանի որոշումը «ակնհայտ անհիմն և ապօրինի» է։ Նա պնդում է, որ ներկայացված միջնորդությունը պետք է մերժվեր՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, հատկապես հաշվի առնելով, որ գործով ներկայացված հանգամանքները կասկածի տակ են դնում մեղադրանքի հիմնավորությունը։
    🔗 Ավելին` Առավոտում
  • Հայաստանում կենսաչափական անձնագիրը կարմիր կլինի. Նիկոլ Փաշինյան «Առաջին փոփոխութ…

    Հայաստանում կենսաչափական անձնագիրը կարմիր կլինի. Նիկոլ Փաշինյան

    «Առաջին փոփոխությունը գույն փոփոխությունն է։ Մենք մեր դրոշի վրա երեք գույն ունենք՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Եվ մենք որոշել ենք, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը մեր ուսումնասիրությամբ միջազգայնորեն ամենաշատ տարածված երանգներից է»:
  • Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկներ…

    🔷Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկները

  • Մամուլը գրում է Բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն. «Փաստ»
    🔺 Որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը դառնում է կուսակցական խաղացող. «Ժողովուրդ»
    🔺 Նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներին պայմանական են տվել. «Հրապարակ»
    🔺 Խորհրդանիշը չի կարող սահմանափակվել էթնիկ պատկանելությամբ. «Փաստ»
    🔺 Բազմաթիվ անգամներ դիմել եմ հանցանքի մասին հաղորդմամբ, նաեւ՝ Փաշինյանի կողմից ընտրակաշառքի խոստման վերաբերյալ, պատասխանել են՝ վարչապետի կողմից դա եղել է կարծիք, Այսինքն, երկակի մոտեցում են ցուցաբերում. փաստաբան. «Հրապարակ»
    🔺 Չի կարող լինել ինքնիշխան պետություն, երբ այդ պետության տարածքի թեկուզ մեկ թիզն օկուպացված է. Վարդան Ոսկանյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Նոր սկանդալ՝ Սարիկ Մինասյանի շուրջ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սա…

    ⚡️ Նոր սկանդալ՝ Սարիկ Մինասյանի շուրջ
    📍 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի շուրջ կրկին աղմուկ է բարձրացել․ սոցցանցերում տարածվել է ձայնագրություն՝ հայհոյանքներով։ Օգտատերերից մի քանիսը պնդում են, որ ձայնը նրանն է և պահանջում են պաշտոնանկ անել։
    🗣️ Մինասյանը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ ձայնագրությունը մոնտաժված է և սադրանքի արդյունք։ Քննարկումները ակտիվացել են նաև քաղաքական դաշտում՝ անդրադառնալով խոսույթի կոշտացման թեմային։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot