Category: Aravot

  • Քաղաքական դաշտը՝ խոչընդոտների առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախա…

    🚌 Քաղաքական դաշտը՝ խոչընդոտների առաջ
    ⚠️ Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը բախվում են խնդիրների ու վստահության պակասի։
    🗳️ Ընդդիմության պառակտվածությունը հիասթափեցնում է ընտրողներին և նվազեցնում ակտիվությունը։
    📉 Միայն միասնական ընդդիմությունն է կարող փոփոխություն բերել։
    ♾️ Կարդա aravot.am
  • ՀԱԿ-ը ներկայացրեց ցուցակը՝ «վերջիններն էլ ուժեղ են» ուղերձով Հայ Ազգային Կոնգրե…

    🏛️ ՀԱԿ-ը ներկայացրեց ցուցակը՝ «վերջիններն էլ ուժեղ են» ուղերձով
    🗳️ Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրեց իր նախընտրական ցուցակը՝ նշելով, որ թեկնածուների ընտրությունը կատարվել է երկար քննարկումներից հետո, առանց էական տարաձայնությունների։
    📋 Առաջին տասնյակը գլխավորում է Լևոն Զուրաբյանը, իսկ ցուցակում ընդգրկված են ինչպես փորձառու, այնպես էլ նոր սերնդի ներկայացուցիչներ։
    💬 Կոնգրեսում շեշտում են՝ փորձառու գործիչների մի մասը դիտավորյալ ընդգրկվել է ցուցակի վերջում՝ ճանապարհ հարթելով երիտասարդների համար, հավելելով հումորով՝ իրենց ցուցակի վերջին համարներն անգամ ավելի ուժեղ են, քան այլոց առաջին հնգյակները։
    ♾️ Կարդա aravot.am
  • Փախստականների հարցով միջպետական համաձայնություն չի նախատեսվում ՔՊ ներկայացուցիչ…

    🏛️ Փախստականների հարցով միջպետական համաձայնություն չի նախատեսվում
    🗣️ ՔՊ ներկայացուցիչները հայտարարում են՝ փախստականների տեղաշարժերի վերաբերյալ որևէ համաձայնություն չի լինելու պետությունների միջև։ Այս հարցը, ըստ նրանց, չի ներառվում խաղաղության պայմանագրում։
    🤝 Իշխանությունները շեշտում են՝ խաղաղության հասնելու համար նախապայմաններ չեն դնում։ Գերիների վերադարձն ու այլ խնդիրներ նախատեսվում է լուծել հենց պայմանագրի շրջանակում։
    📌 Տեղաշարժերը կարող են լինել միայն անհատական որոշումների հիման վրա, ոչ թե պետական համաձայնությամբ։
    ♾️ Կարդա aravot.am
  • ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե …

    ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», « շունշանգյալ», «բոշա». ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ «Ժեխ», «շունշանգյալ», «բոշա» արտահայտություններով արդյոք ճնշում չի՞ գործադրում այն քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին ձայն տալ, այլ` ընդդիմությանը։
  • Փաշինյան․ «G դասի Մերսեդես վարողը նպաստ է ստացել»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հա…

    💬 Փաշինյան․ «G դասի Մերսեդես վարողը նպաստ է ստացել»
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրման համակարգի մասին խոսելիս նշեց, որ նախկինում սոցիալական աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է եղել։
    🗣️ «Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի Մերսեդես քշողը նպաստ է ստացել»։
    📍 Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրումը նպատակ ունի ճիշտ նույնականացնել կարիքավորներին․
    ոչ թե նպաստները կրճատել, այլ ապահովել, որ օգնությունը հասնի հենց առավել խոցելի քաղաքացիներին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է Նյութական «քյարը»՝ ՔՊ-ի քարոզչության հիմնասյուներից մեկը․ «Չորր…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Նյութական «քյարը»՝ ՔՊ-ի քարոզչության հիմնասյուներից մեկը․ «Չորրորդ իշխանություն»
    🔺 Ժողովուրդը վաղուց է հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ․ «Փաստ»
    🔺 Ֆելիքս Փիրումյան. Առնվազն 7 տարի կպահանջվի Սյունիքի հատվածում Հյուսիս-Հարավի կառուցման համար. «Հրապարակ»
    🔺 Ու ով է խոսում․ «Փաստ»
    🔺 «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել իր ֆինանսական հաշվետվությունը, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
    🔺 Արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ․ «Հրապարակ»
    🔺 Կարապետ Գուլոյան․ Մի քաղաքականացրեք այս ամենը։ Սա մեր ընտանեկան հարցն է․ «Ժողովուրդ»
    🔺 «Գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք»․ «Չորրորդ իշխանություն»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Փաշինյան․ «Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավ…

    💰 Փաշինյան․ «Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է»
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ հարկերը ծառայում են հանրային բարիքներին՝ ճանապարհների, դպրոցների ու այլ ենթակառուցվածքների ստեղծմանը։
    🗣️ «Մարդը կարող է Բենթլի ու Ռոլս Ռոյս ունենալ, բայց չի կարող իր համար առանձին մայրուղի կառուցել․ հարկը բոլորինն է՝ հարուստից մինչև աղքատ»։
    📍 Նա նաև ընդգծեց, որ հարկերի նկատմամբ հասարակական վերաբերմունքը ձևավորվել է պատմական բացասական փորձից, սակայն այժմ պետությունը այդ միջոցները վերադարձնում է քաղաքացիներին՝ հանրային ծառայությունների տեսքով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ձերբակալություններ՝ կրթության և շախմատի ոլորտումՁերբակալվել են Մանկավարժական հա…

    🚨 Ձերբակալություններ՝ կրթության և շախմատի ոլորտում
    Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, ինչպես նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նրանք անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակում։
    📍 Ըստ նախնական տվյալների՝ խոսքը վերաբերում է հնարավոր պաշտոնեական չարաշահումներին․ Իսպիրյանը որդուն աշխատանքի է ընդունել համալսարանում, սակայն վերջինս, ըստ վարկածի, աշխատանքի չի հաճախել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ կան նաև խարդախության և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներ։
    Ավելին` Առավոտում
  • «Խաղաղությունը պատրանք է». Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչ…

    🗣️ «Խաղաղությունը պատրանք է». Դերենիկ Մալխասյան
    📍 «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ պնդելով, որ ներկայացվող «խաղաղությունը» իրականում իրական հիմք չունի։
    ⚠️ Նրա խոսքով՝ իշխանությունը վարում է «ագրեսիվ քարոզչություն», փորձելով համոզել, թե իրավիճակը կայուն է, մինչդեռ իրականում դա կարող է լինել ժամանակավոր ու խոցելի վիճակ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #խմբագրական «Խաղաղության համար պետք է ընդհանուր նարատիվ»• Կարծում եմ՝ «like pe…

    #խմբագրական
    🌐 «Խաղաղության համար պետք է ընդհանուր նարատիվ»
    🗣️ Կարծում եմ՝ «like people that like me» մոտեցումը բնական է անհատի համար, բայց վտանգավոր՝ պետական ղեկավարի դեպքում
    🇺🇸 Իմ գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի վարքագիծը ցույց է տալիս կոնֆլիկտային մոտեցում թե՛ ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում
    🧭 Խաղաղությունը հնարավոր է միայն ընդհանուր պատմության (նարատիվի) առկայությամբ
    🇦🇲 Հայաստանում դա դժվար է, երբ ընդդիմախոսները ընկալվում են որպես «թշնամի»
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը