Category: Aravot

  • Ճիշտ է՝ վերնագիրը պետք է ավելի հստակ արտացոլի բովանդակությունը ՄԻԵԴ-ը պարտավորե…

    Ճիշտ է՝ վերնագիրը պետք է ավելի հստակ արտացոլի բովանդակությունը 👇
    ⚖️ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին շարունակել տեղեկատվություն տրամադրել հայ գերիների մասին
    🚨 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի հաշվետվություններ ներկայացնել հայ գերիների վերաբերյալ։
    💬 «Պետք է ներկայացվեն պահման պայմանները, առողջական վիճակը և բժշկական փաստաթղթերը»,– նշվում է որոշմամբ։
    Դատարանը նաև պարտադրել է տրամադրել դատավճիռների պատճեններ կամ ամփոփագրեր՝ հիմնավորումներով։
    📢 Հաջորդ հաշվետվության վերջնաժամկետը սահմանվել է 2026թ․ օգոստոսի 31-ը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Առավոտի» նոր նախագիծը՝ «Այլ օրակարգ» «Այլ օրակարգի» շրջանակում կփորձենք հասկան…

    📌 «Առավոտի» նոր նախագիծը՝ «Այլ օրակարգ»
    🔎 «Այլ օրակարգի» շրջանակում կփորձենք հասկանալ՝ ի՞նչն է այսօր ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը՝ իրական խնդիրնե՞րը, թե՞ իշխանության նարատիվները։
    👤 Առաջին հյուրը՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյան։
    ✔️ «Հանդուրժողականությունը ճիշտ մոդել է․ մենք չպիտի հարաբերություններ սրենք այն մարդկանց հետ, որոնք 2021 թվականին ընտրել են իշխանությանը»։
    ✔️ Ընդդիմությունը պետք է ուղիղ շփվի մարդկանց հետ և ընդունի իր սխալները, սակայն դա հաճախ խոչընդոտվում է ամբիցիաներով։
    ✔️ «Մարդկանց դուր չի գալիս, երբ վարչապետը հանդես է գալիս էժան ու անորակ բառապաշարով»։
    🎥 Դիտեք «Այլ օրակարգ»-ի առաջին թողարկումը
  • «Եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր այդ ընտրական սուբյեկտի օգտին իրական…

    🔴 «Եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր այդ ընտրական սուբյեկտի օգտին իրականացնել ընտրողի խրախուսում». Էդգար Ղազարյան
    🎭 Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում տեղի ունեցող գործողությունները քաղաքական ճնշման դրսեւորում են։
    🗳️ Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել, ընտրակաշառքի մասին խոսակցությունները չեն կարող վերաբերել իրենց, քանի որ «ընտրական սուբյեկտ» դեռ չկա։
    ⚖️ Եթե որևէ քաղաքական ուժ պաշտոնապես չի մասնակցում ընտրություններին, ապա անհասկանալի է խոսել այդ ուժի օգտին խրախուսման մասին։
    🔗 Կարդա aravot.am
  • Կեղծիք եւ մանիպուլյացիա. 10 հազար դրամով 5 հատ «տուդա-աբրատնը» տոմս հնարավոր չի…

    🔴 Կեղծիք եւ մանիպուլյացիա. 10 հազար դրամով 5 հատ «տուդա-աբրատնը» տոմս հնարավոր չի գնել
    ✈️ 10 հազար դրամով հնարավոր չէ գնել 5 հատ էժան ավիատոմս դեպի Լառնակա։ Նման գներ երբեմն լինում են միայն հատուկ ակցիաների ժամանակ։
    💸Տոմսերի գներն արագ փոխվում են և ունեն տարբեր պայմաններ։ Մի ուղղության էժան տոմսը չի նշանակում, որ հետադարձը նույնքան մատչելի է։ Երկկողմանի ուղևորությունը սովորաբար զգալիորեն ավելի թանկ է։
    🏨 Ճանապարհորդության իրական արժեքը ներառում է կացարան, սնունդ, տեղաշարժ և վիզա։ Այս բոլոր ծախսերը միասին էականորեն բարձրացնում են ընդհանուր գումարը։ Վերջնական եզրակացությամբ՝ ներկայացված հաշվարկը չի արտացոլում իրական արժեքը։
    🔗 Մելանյա Բարսեղյան aravot.am
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ առավոտից կուսակց…

    🔹 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ առավոտից կուսակցության գրասենյակներում իրականացված խուզարկություններն ու բերման ենթարկումները պայմանավորված են հանրային աջակցության աճով՝ ըստ նրա՝ իշխանությունները տեսել են մեծ մասնակցություն և արձագանք։
    🔹 Նրա խոսքով՝ խուզարկություններ են իրականացվել նաև թիմակիցների բնակարաններում, բերման ենթարկվածների թվում կան կանայք։ Նա սա գնահատել է որպես քաղաքական ճնշում և հարցրել՝ արդյոք սա է ժողովրդավարության դրսևորումը։
    🔹 Մելոյանը պնդել է, որ իրենց կուսակցությունն այս պահին հատուկ թիրախավորման տակ է։
  • «Այսօր ոչ ոք առանձին չի կարող հաջողել ընտրություններում․ 50 տոկոսից ավել ոչ ոք…

    🔴 «Այսօր ոչ ոք առանձին չի կարող հաջողել ընտրություններում․ 50 տոկոսից ավել ոչ ոք չունի». Արմեն Ռուստամյան
    🗳️ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող ստանալ մեծամասնություն։ Իրական հաջողությունը հնարավոր է միայն ընդդիմության համախմբման դեպքում։
    🤝 Անհրաժեշտ է բարձրացնել ընտրություններին մասնակցության մակարդակը և ապահովել ամբողջական վերահսկողություն բոլոր տեղամասերում, քանի որ որևէ ուժ միայնակ չի կարող դա իրականացնել։
    📊 Բարձր մասնակցության և համատեղ աշխատանքի դեպքում ընդդիմությունը կարող է ստանալ ավելի շատ մանդատներ, քան գործող իշխանությունը, ինչն էլ կարող է փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը։
    🔗 Կարդա aravot.am
  • «Չեն տանում զուգարանում սպանում, բայց վնասազերծում են նման խուլիգաններին, որ հա…

    🔴 «Չեն տանում զուգարանում սպանում, բայց վնասազերծում են նման խուլիգաններին, որ հանկարծ երկրի ղեկավարի անվտանգությանը վտանգ չսպառնա»
    🛡️ ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ուղղված հարցերի քննարկման ընթացքում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրացրել է բերման ենթարկումների և ձերբակալությունների իրավաչափության հարցը:
    ⚖️ Նախարարն ընդգծել է, որ բերման ենթարկումը ոստիկանության օրինական գործառույթ է և իրականացվում է այն դեպքում, երբ կա հանցագործության վերաբերյալ կասկած կամ անհրաժեշտություն։
    🚔 ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին նշել է, որ նման իրավիճակներում իրավապահները պարտավոր են գործել արագ և անհրաժեշտության դեպքում՝ «վնասազերծել» անձանց՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • «Մեր ձևովի» աշխատակիցներին տրված աշխատավարձերն իրավապահները դիտարկել են ընտրակա…

    🔴 «Մեր ձևովի» աշխատակիցներին տրված աշխատավարձերն իրավապահները դիտարկել են ընտրակաշառք. փաստաբան
    ⚖️ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ընթացքում աշխատավարձերի վճարումները դիտարկվել են որպես ընտրակաշառք։
    🧾 Նրա պնդմամբ՝ խոսքը ծրագրերում ներգրավված անձանց աշխատանքի դիմաց վճարումների մասին է, որոնք, ըստ նրա, կարող են լինել աշխատանքային հարաբերությունների մաս, ոչ թե քրեական արարք։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • «Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղ…

    🔴 «Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին»․ Արփինե Սարգսյան
    🛂 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների քաղաքացիության գործընթացի վերաբերյալ «շահարկումներ կան», սակայն պետությունը շարունակաբար քաղաքացիություն է շնորհում դիմած անձանց։
    📊 2025-ին քաղաքացիություն է ստացել 25 670 անձ, որից զգալի մասը՝ արցախցիներ, իսկ ընդհանուր գործընթացում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են ՀՀ քաղաքացիություն։
    Հազարավոր դիմումներ գտնվում են ընթացքի մեջ, և գործընթացը շարունակվում է՝ առանց այն ընտրական զարգացումների հետ կապելու։
    🔗 Կարդա` aravot.am
  • «Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի՝ ժողովրդին չթողեց՝ փախավ, …

    🔴 «Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի՝ ժողովրդին չթողեց՝ փախավ, առաջինն ինքը գնաց, նստեց»․ Դավիթ Ղազինյան
    ⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իրենց թիմի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն՝ անդրադառնալով նաև բերման ենթարկումների և խուզարկությունների դեպքերին։
    📊 Հասարակությունը սկսել է ավելի քննադատաբար գնահատել ընտրական գործընթացները՝ հատկապես սոցիալական խոստումների և թոշակների բարձրացումների համատեքստում։
    🧭 Իրենց քաղաքական թիմը պատրաստ է շարունակել պայքարը՝ չվախենալով հնարավոր ազատազրկումներից։ 🔗 Կարդա aravot.am