Category: Aravot

  • «300-500 հազար մարդ հավաքեք, հինգ րոպե հետո կհեռանամ»․ Փաշինյանը՝ քաղաքացունԱվա…

    🗣️ «300-500 հազար մարդ հավաքեք, հինգ րոպե հետո կհեռանամ»․ Փաշինյանը՝ քաղաքացուն
    Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրեն հակադարձած քաղաքացուն՝ հայտարարելով, որ եթե հարյուր հազարավոր մարդիկ պահանջեն իր հրաժարականը, ինքը անմիջապես կհեռանա պաշտոնից։
    Փաշինյանի խոսքով՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և եթե քաղաքացիները որոշեն, որ նա պետք է հեռանա, ինքը չի կարող հակառակվել այդ որոշմանը։ «Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա։ Նիկոլը ծառա է»,- նշել է նա։
    aravot.am | @aravot
  • Գոհար Ղումաշյանի երեկվա ելույթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում3⃣…

    Գոհար Ղումաշյանի երեկվա ելույթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում3️⃣

    https://cdn4.telesco.pe/file/2945ec1962.mp4?token=SyLC_xVuc6q5YOffD91UHdhJeskr-i7QF96ENVahtZwnMrC_z5PoRtSOSL5vSuTqRzk2VglBHtp8Z7xx78RBdJCd3ttP_olUSgVYHKQPRVfBvo1APxIlqHPXWzxg6R38QNxGhKDRZYNgV3KbP3Jpp5Kp8mhjKUm2QeLbecNPsINy5FQAyY5qv2LPSrgHLG-IhDhdBXeOzrmn0uTU-xKKK6XSIs7x3foWcK2OflTHiFKQb2-Jr9UquIdc02PZMT06cOg4RFtCMB1fLJvlKxU85Gvn6Kb2mMDl—ELIGYWFEkNT502hAfDdPxYSfMihq_HczINLi9iZkkQFDAt-k8drwcoBmBtnI9dbe9zxEQQ72y46ZgQ8wqg1bOPvOf3_Hc_E-3XGkQZzYEGRYIODNA6jfUsp3aZIjFxzE9PmBviCrC5PbcnPCKSYH14hYThwt7rRKuKUtiACN4hMoRTIFsoXcKKx65T49yTf5wsZOUqACm5sJyIw8b0UHWTrN2vAiToxPH8sosxPOCC_ryLatq4QI-Wa5eu0HutqYvF2Alx0SuikuG8SBogRasCnkEyHCOKPNGUgbd0VGHFK2RQaI5L1DntKHSRFurScgTxYQF7k7qe3Pw3qOpcN53RW9U8zahQhEvDfP0D26xGFDFTT2L9uP8GvUxr6akAnx7zv3ZFYjA

  • «Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան«Մ…

    🚨 «Կանդալները շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին»․ Արեգնազ Մանուկյան
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ առաջադրված պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքը «ծիծաղելի» որակեց՝ ընդգծելով, որ երկար տարիներ ճանաչում է նրան որպես հայամետ գործչի։
    Նրա խոսքով՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները կտան իրենց գնահատականը գործող իշխանությանը։ Մանուկյանը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խուսափել հանրության դատավճռից։
    aravot.am | @aravot
  • «Մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում»․ Գևորգ Ստեփանյան«Մայր Հայաստ…

    🚨 «Մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում»․ Գևորգ Ստեփանյան
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված գործին, հայտարարեց, որ երկրում վախի մթնոլորտ է ձևավորվում, իսկ քաղաքացիներին նույնիսկ սոցիալական ցանցերում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար են ճնշումների ենթարկում և աշխատանքից ազատում։
    Նա նաև քննադատեց իրավապահ մարմինների և դատարանի գործողությունները՝ պնդելով, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական բնույթ ունի, և վստահեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շարունակելու է քարոզարշավը՝ չնայած ճնշումներին։
    aravot.am | @aravot
  • Մեր զինվորները պետք է պատվով ծառայեն։Ծառայության ժամկետը կլինի մեկ տարի։Զինվորնե…

    Մեր զինվորները պետք է պատվով ծառայեն։
    Ծառայության ժամկետը կլինի մեկ տարի։
    Զինվորների աշխատավարձը կկազմի ամսական 40,000 դրամ։
    Զորացրված զինվորները կստանան անվճար կրթություն։

  • Դետեկտիվը ծնվել է մարդկային կասկածից․ մասնագիտության պատմությունը՝ հին աշխարհից…

    🕵️ Դետեկտիվը ծնվել է մարդկային կասկածից․ մասնագիտության պատմությունը՝ հին աշխարհից մինչև Հայաստան
    Դետեկտիվի մասնագիտությունը շատ ավելի հին է, քան թվում է։ Հին Եգիպտոսում, Հռոմում և Շումերում գործում եղել առաջին մասնավոր հետաքննողները, իսկ հետագայում Լոնդոնում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ձևավորվել ժամանակակից դետեկտիվ գործունեության հիմքերը։
    Հայաստանում մասնավոր դետեկտիվ գործունեությունը երկար ժամանակ արգելված էր, սակայն 2021 թվականին հիմնադրվեց «Գաբրիելյան ընդ փարթերս դետեկտիվ բյուրոն»։
    aravot.am | @aravot
  • «Հունիսի 7-ին ընտրությունները կկայանա՞ն»․ Տիգրան Աբրահամյանը չի բացառում հետաձգ…

    🗳️ «Հունիսի 7-ին ընտրությունները կկայանա՞ն»․ Տիգրան Աբրահամյանը չի բացառում հետաձգման սցենարը
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իշխանությունը տարբեր գործընթացներով՝ «հիբրիդային պատերազմի» սպառնալիքներից մինչև ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներ, կարող է հիմքեր ստեղծել ընտրությունները չեղարկելու կամ դրանց արդյունքները վիճարկելու համար։
    Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «ամեն գնով» փորձելու են պահպանել իշխանությունը, իսկ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական հնարավոր զարգացումներին ու ճնշումներին։
    aravot.am | @aravot
  • Պարտության սինդրոմը կա նաեւ Սփյուռքում. Գեղամ Ստեփանյան…

    Պարտության սինդրոմը կա նաեւ Սփյուռքում. Գեղամ Ստեփանյան

  • Մամուլը գրում է Օրեցօր ահագնացող «լրտեսական կրքերի» ֆոնին հստակ երևում է Հայաստ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Օրեցօր ահագնացող «լրտեսական կրքերի» ֆոնին հստակ երևում է Հայաստանի ամենամեծ պրոբլեմը, այն է՝ որևէ մեկը լուրջ չի ընդունում այս ամենը. «Չորրորդ իշխանություն»
    🔺 Մետաքսե Հակոբյան. «Արցախյան հարցը Նիկոլը չի բացել, որ Նիկոլը փակի». «Փաստ»
    🔺 Եթե պետությունն ինքն է սկսում կասկածի տակ դնել սեփական պատմական հիմքերը, վաղ թե ուշ այդ վակուումը լցվում է արտաքին նարատիվներով. «Փաստ»
    🔺 Արմեն Բաղդասարյան․ Շատ ավելի կարեւոր է, որ հայկական կողմը շարունակի ունենալ վերահսկողություն հայ-իրանական սահմանի վրա․ «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • #խմբագրական «Գելափի» հարցումները Փաշինյանին հաղթանակ չեն խոստանումՎերջին հարցու…

    #խմբագրական
    📊 «Գելափի» հարցումները Փաշինյանին հաղթանակ չեն խոստանում
    Վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարան կարող են անցնել 4 ընդդիմադիր ուժեր, որոնք միասին ավելի շատ աջակցություն ունեն, քան ՔՊ-ն։ Փաշինյանը «ազնիվ ընտրություններով» մեծամասնություն ստանալու շանս չունի, սակայն դժվար թե ընդունի պարտությունը։
    Իշխանության հիմնական գործիքները շարունակում են մնալ քարոզչությունն ու ռեպրեսիվ ապարատը, բայց դրանց ազդեցությունն արդեն զգալիորեն թուլացել է։ Նույնիսկ հնարավոր նոր ձերբակալությունները չեն փոխի ընտրությունների ընդհանուր տրամադրությունը, այլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը