Category: Aravot

  • «Այսօր անասելի դժվար է դարձել հայ երեխային հայ պահելը». Կարին Տոնոյան Կարին Տ…

    🔴 «Այսօր անասելի դժվար է դարձել հայ երեխային հայ պահելը». Կարին Տոնոյան
    ⚠️ Կարին Տոնոյանը նշում է, որ հասարակության պառակտվածությունը խորացել է, ինչը վտանգավոր է, քանի որ թշնամին մշտապես օգտվում է նման իրավիճակներից։ Բաժանումը նաև պայմանավորված է իշխանությունների քաղաքականությամբ, որը չի նպաստում համախմբմանը։
    📉 Տոնոյանը շեշտում է, որ պետական մակարդակով թուլանում է ազգային հիշողության պահպանումը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը»․ Նարեկ Կարապետյան Նա…

    🇦🇲 «Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը»․ Նարեկ Կարապետյան
    🗣️ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են երկրորդ պլան մղել Հայոց ցեղասպանության թեման և կենտրոնանալ ներկա օրակարգի վրա։
    🌍 Հայաստանը պետք է շարունակի պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման համար՝ հիշեցնելով, որ այն արդեն ճանաչվել է մի շարք երկրների կողմից։
    ⚠️ Պատմության մոռացումը կարող է վտանգել երկրի անվտանգությունն ու բերել նոր քաղաքական ռիսկեր։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #վերլուծական Խաղաղության «պտուղներ» և նոր պահանջներ՝ հակասական ազդակներ Բաքվից …

    #վերլուծական
    ⚖️ Խաղաղության «պտուղներ» և նոր պահանջներ՝ հակասական ազդակներ Բաքվից
    📍 Ադրբեջանը հայտարարում է, թե վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու արդեն «քաղում է խաղաղության պտուղները» Հայաստանի հետ հարաբերություններում՝ նշելով առևտրի մեկնարկն ու շփումների ակտիվացումը։ Միևնույն ժամանակ շարունակվում են պահանջները՝ ներառյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության ակնկալիքը։
    📍 Սակայն այս հայտարարություններին զուգահեռ իրականացվում են հակասական քայլեր՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի առաջմղում, Երևանի վերաբերյալ նարատիվների փոփոխման փորձեր և մշակութային ժառանգության ոչնչացում Արցախում։
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Մամուլը գրում է Վանոն հենց այնպես չէր ասում, որ զինակցի դավաճանությունն ավարտվո…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Վանոն հենց այնպես չէր ասում, որ զինակցի դավաճանությունն ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ. «ՉԻ»
    🔺 Սիրանուշ Սահակյան. Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նորություն կա, որին արժե անդրադառնալ. «Ազգ»
    🔺 «Ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս առաջ նման քայլի դիմելը միանշանակ ընտրակաշառք է». Իզաբելլա Աբգարյան. «Հրապարակ»
    🔺 Երբ պետությունը սկսում է որոշել, թե ով պետք է հեռանա, ով պետք է ընտրվի, ինչ կանոնադրություն պետք է ընդունվի և ինչ նյութական կառուցակարգերով պետք է գործի եկեղեցին. այդտեղ ազատության լեզուն արդեն փոխարինվել է կառավարման լեզվով. «Ազգ»
    🔺 Նաիրա Զոհրաբյան. «Զավեշտն այն է, որ այս ատելության հիմնահայրերը, կերտողներն ու ճարտարապետները պադոշիզմի գերագույն աստիճանով խոսում են իրենց ընդդիմախոսների ատելության խոսքից». «Հրապարակ»
    🔺 Պետությունը չի վերահսկում հեղուկ գազի ներմուծման շղթան, չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ. «Ժողովուրդ»
    🔺 Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ: Սա իմ վեպի առանցքային գաղափարն է. Օլա Աբդել Մոնեմ. «Ազգ»
    🔺 Հիմա մենք տեսանք, որ հարցերը, որոնց մասին հայրապետը բարձրաձայնում էր, տեղին էր բարձրաձայնում. Տեր Փառեն քահանա Առաքելյան. «Հրապարակ»
    🔺 Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­ւոր մա­կար­դա­կում հա­յու­թեան հա­մազ­գա­յին օ­րա­կար­գի մեր­ժու­մին դիր­քա­ւո­րում­նե­րը կը թու­լաց­նեն ցե­ղաս­պա­նու­թեան ճա­նաչ­ման եւ հա­տուց­ման շուրջ տա­րի­նե­րով կու­տա­կո­ւած քա­ղա­քա­կան դրա­մագ­լու­խը. «Ազատ օր»
    🔺 Պա­հան­ջե­լով ար­դա­րու­թեան վե­րա­կանգ­նում եւ հա­տու­ցում. Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումներու շարք Յունաստանի քաղաքներու մէջ. «Ազատ օր»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Պետք է գնանք սահմանազատման ու խաղաղության պայմանագրի». Սասուն Միքայելյան Ծիծեռ…

    🕊️ «Պետք է գնանք սահմանազատման ու խաղաղության պայմանագրի». Սասուն Միքայելյան
    📍 Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ այլընտրանք չի տեսնում․ «Պիտի կարողանանք գնալ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման»։
    🗣️ Նա անդրադարձավ նաև Թուրքիայի դրոշի այրման դեպքին՝ այն անվանելով ակցիա, և ընդգծեց, որ ազգը պետք է համախմբված լինի, հավելելով, որ Գեղարքունիքում նոր ներխուժման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Քրեական վարույթ չկա». Արթուր Նահապետյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի մասին Ծիծեռնակ…

    ⚖️ «Քրեական վարույթ չկա». Արթուր Նահապետյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի մասին
    📍 Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ քրեական վարույթ չկա:
    📍 Ծիծեռնակաբերդ այցելության ընթացքում Աննա Հակոբյանը լրագրողների հարցերին չի պատասխանել, իսկ թիկնապահները թույլ չեն տվել մոտենալ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ե…

    🎼Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։
    «Միասնության թեւերի» թիմը կեսգիշերին ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված՝ Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակին նվիրված միջոցառմանը։
    Արդարությունը գալիս է վերականգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
  • #խմբագրական «Քաղաքական պայքարից անդին՝ անվտանգության հարցը»Քաղաքական ուժերը զբա…

    #խմբագրական
    ⚖️ «Քաղաքական պայքարից անդին՝ անվտանգության հարցը»
    Քաղաքական ուժերը զբաղված են ընտրություններով, բայց զուգահեռ պետք է մտածել հիմնական հարցերի մասին՝ հատկապես անվտանգության։ Պարզ է, որ միայն իշխանափոխությամբ պատերազմական ռիսկերը չեն վերանալու։
    Խնդիրը խորքային է․ ընդհանուր նարատիվի բացակայություն, եւ փորձ՝ պարզապես կրկնել դիմացինի խոսույթը։ Բայց դա ոչ միայն չի լուծում հարցը, այլ նաեւ չի զսպում արտաքին վտանգները։ Պետք է սթափ մոտեցում եւ սեփական օրակարգ, ոչ թե փոխառված դիրքորոշումներ։
    Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Այնթապի ասեղնագործություն․ պատմություն, մշակույթ և մարդասիրություն Այնթապի ասեղ…

    🧵 Այնթապի ասեղնագործություն․ պատմություն, մշակույթ և մարդասիրություն
    📍 Այնթապի ասեղնագործությունը ձևավորվել է Մերձավոր Արևելքի ազդեցությամբ, սակայն հայերն այն զարգացրել ու վերածել են յուրահատուկ մշակութային արժեքի։ Այն եղել է կանանց կենցաղի անբաժանելի մաս՝ հատկապես օժիտի պատրաստման ավանդույթում, իսկ 19-րդ դարի վերջից ստացել է նաև սոցիալական նշանակություն։
    🗣️ Համիդյան ջարդերից հետո միսիոներ-բժշկուհի Ֆէնի Շեփըրտի նախաձեռնությամբ այն դարձել է ապրուստի միջոց հազարավոր հայ կանանց համար․ կազմակերպված արտադրության շնորհիվ ձեռագործները հասել են միջազգային շուկաներ՝ դառնալով ոչ միայն մշակութային ժառանգություն, այլև գոյատևման միջոց։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ. ՈՒՂԻՂՀԱՅՈՑ…

    ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ. ՈՒՂԻՂ

    ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ.ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…