Category: Aravot

  • Մոսկվայում պատարագի ժամանակ հնչել է ՌԴ նախագահի ուղերձը: 2015 թվականից հետո սա Ռ…

    🌹Մոսկվայում պատարագի ժամանակ հնչել է ՌԴ նախագահի ուղերձը: 2015 թվականից հետո սա ՌԴ նախագահի առաջին ուղերձն է:
    🙏 Մոսկվայի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին մասնակցել են նաև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ և ՌԴ պետական կառույցների անդամներ։
    🇷🇺 Պատարագի ընթացքում Ռուսաստանի նախագահի ուղերձը դիտարկվում է առանձնահատուկ քայլ՝ հաշվի առնելով, որ 2015 թվականից հետո առաջին նման հայտարարությունն է:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը արժանվույն կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշ…

    «Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը արժանվույն կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշխանության գահին՝ փորձում է կոտրել մեր ժողովրդի ողնաշարը». Ավետիք Չալաբյան
    🕯️ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ ցեղասպանության հիշողությունն այսօր շարունակվում է՝ Արցախում տեղի ունեցող մշակութային կորուստների և պատմական ժառանգության վտանգման ձևով։
    ⚔️ Հասարակությունը պետք է համախմբվի և ուժեղ պետություն ձևավորի, որը կկարողանա դիմակայել արտաքին ճնշումներին և կանխել հետագա ողբերգությունները։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ». Էդմոն Մարուքյան Մա…

    🔴 «Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ». Էդմոն Մարուքյան
    🧭 Մարուքյանը նշել է, որ Հայաստանում շրջանառվող որոշ գաղափարներ նպատակ ունեն վերանայելու Հայոց ցեղասպանության մասին պատմական ընկալումները և հասարակական հիշողությունը։
    📚 Ցեղասպանության թեմայի շուրջ «կասկածներ սերմանող» մոտեցումները վտանգավոր են, քանի որ կարող են ազդել ազգային ինքնության և պատմական գիտակցության վրա։
    ⚠️ Նման գործընթացները կարող են դիտարկվել որպես «փափուկ ուժի» ազդեցություն, որը ոչ թե ուժով, այլ գաղափարական ճանապարհով է փորձում ձևավորել հասարակական մտածողությունը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ անել…

    «Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ անել նայել Մասիս սարին»․ Գագիկ Ծառուկյան
    🕊️ Ծառուկյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարիների համազգային աշխատանքի արդյունք է:
    ⛰️ Նրա խոսքով՝ անընդունելի է այն, ինչ կատարվում է պատմամշակութային և ազգային արժեքների շուրջ, ներառյալ եկեղեցիների և խորհրդանշական վայրերի նկատմամբ վերաբերմունքը:
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Մանդատ ստանալու համար գործունեություն չեմ ծավալել»․ Նաիրի Սարգսյանը՝ «Ուժեղ Հա…

    🔴 «Մանդատ ստանալու համար գործունեություն չեմ ծավալել»․ Նաիրի Սարգսյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակում չլինելու մասին
    🗣️ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը վստահ է, որ անկախ քաղաքական զարգացումներից՝ հասարակությունը թույլ չի տա, որ Հայոց ցեղասպանության թեման դուրս մղվի կամ մոռացվի։
    📋 Սարգսյանը հաստատում է, որ իր կուսակցության ներկայացուցիչներ կան «Ուժեղ Հայաստանի» ցուցակում, սակայն ինքն անձամբ չի ընդգրկվել՝ նշելով, որ չի գործել պատգամավորական մանդատ ստանալու նպատակով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հավանական է՝ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի համատեքստում տեղաշարժ արձ…

    🔴 «Հավանական է՝ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի համատեքստում տեղաշարժ արձանագրվի, եւ ադրբեջանական կողմն ազատ արձակի սահմանափակ թվով գերիների». Սիրանուշ Սահակյան
    «Առավոտ»-ը զրուցել է Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։

    ⚖️ Սիրանուշ Սահակյանը կարևորում է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ նշելով, որ գերիները զրկված են ընտանիքների հետ կապից ու միջազգային երաշխավորված իրավունքներից։
    🌍 Նրա կարծիքով՝ ՀՀ ՄԻՊ-ի այցը Բաքու քիչ արդյունավետ կլինի, և առավել կարևոր են անկախ միջազգային կամ հյուպատոսական մեխանիզմները։
  • «Այսօր անասելի դժվար է դարձել հայ երեխային հայ պահելը». Կարին Տոնոյան Կարին Տ…

    🔴 «Այսօր անասելի դժվար է դարձել հայ երեխային հայ պահելը». Կարին Տոնոյան
    ⚠️ Կարին Տոնոյանը նշում է, որ հասարակության պառակտվածությունը խորացել է, ինչը վտանգավոր է, քանի որ թշնամին մշտապես օգտվում է նման իրավիճակներից։ Բաժանումը նաև պայմանավորված է իշխանությունների քաղաքականությամբ, որը չի նպաստում համախմբմանը։
    📉 Տոնոյանը շեշտում է, որ պետական մակարդակով թուլանում է ազգային հիշողության պահպանումը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը»․ Նարեկ Կարապետյան Նա…

    🇦🇲 «Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը»․ Նարեկ Կարապետյան
    🗣️ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են երկրորդ պլան մղել Հայոց ցեղասպանության թեման և կենտրոնանալ ներկա օրակարգի վրա։
    🌍 Հայաստանը պետք է շարունակի պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման համար՝ հիշեցնելով, որ այն արդեն ճանաչվել է մի շարք երկրների կողմից։
    ⚠️ Պատմության մոռացումը կարող է վտանգել երկրի անվտանգությունն ու բերել նոր քաղաքական ռիսկեր։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #վերլուծական Խաղաղության «պտուղներ» և նոր պահանջներ՝ հակասական ազդակներ Բաքվից …

    #վերլուծական
    ⚖️ Խաղաղության «պտուղներ» և նոր պահանջներ՝ հակասական ազդակներ Բաքվից
    📍 Ադրբեջանը հայտարարում է, թե վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու արդեն «քաղում է խաղաղության պտուղները» Հայաստանի հետ հարաբերություններում՝ նշելով առևտրի մեկնարկն ու շփումների ակտիվացումը։ Միևնույն ժամանակ շարունակվում են պահանջները՝ ներառյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության ակնկալիքը։
    📍 Սակայն այս հայտարարություններին զուգահեռ իրականացվում են հակասական քայլեր՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի առաջմղում, Երևանի վերաբերյալ նարատիվների փոփոխման փորձեր և մշակութային ժառանգության ոչնչացում Արցախում։
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Մամուլը գրում է Վանոն հենց այնպես չէր ասում, որ զինակցի դավաճանությունն ավարտվո…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Վանոն հենց այնպես չէր ասում, որ զինակցի դավաճանությունն ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ. «ՉԻ»
    🔺 Սիրանուշ Սահակյան. Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նորություն կա, որին արժե անդրադառնալ. «Ազգ»
    🔺 «Ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս առաջ նման քայլի դիմելը միանշանակ ընտրակաշառք է». Իզաբելլա Աբգարյան. «Հրապարակ»
    🔺 Երբ պետությունը սկսում է որոշել, թե ով պետք է հեռանա, ով պետք է ընտրվի, ինչ կանոնադրություն պետք է ընդունվի և ինչ նյութական կառուցակարգերով պետք է գործի եկեղեցին. այդտեղ ազատության լեզուն արդեն փոխարինվել է կառավարման լեզվով. «Ազգ»
    🔺 Նաիրա Զոհրաբյան. «Զավեշտն այն է, որ այս ատելության հիմնահայրերը, կերտողներն ու ճարտարապետները պադոշիզմի գերագույն աստիճանով խոսում են իրենց ընդդիմախոսների ատելության խոսքից». «Հրապարակ»
    🔺 Պետությունը չի վերահսկում հեղուկ գազի ներմուծման շղթան, չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ. «Ժողովուրդ»
    🔺 Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ: Սա իմ վեպի առանցքային գաղափարն է. Օլա Աբդել Մոնեմ. «Ազգ»
    🔺 Հիմա մենք տեսանք, որ հարցերը, որոնց մասին հայրապետը բարձրաձայնում էր, տեղին էր բարձրաձայնում. Տեր Փառեն քահանա Առաքելյան. «Հրապարակ»
    🔺 Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­ւոր մա­կար­դա­կում հա­յու­թեան հա­մազ­գա­յին օ­րա­կար­գի մեր­ժու­մին դիր­քա­ւո­րում­նե­րը կը թու­լաց­նեն ցե­ղաս­պա­նու­թեան ճա­նաչ­ման եւ հա­տուց­ման շուրջ տա­րի­նե­րով կու­տա­կո­ւած քա­ղա­քա­կան դրա­մագ­լու­խը. «Ազատ օր»
    🔺 Պա­հան­ջե­լով ար­դա­րու­թեան վե­րա­կանգ­նում եւ հա­տու­ցում. Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումներու շարք Յունաստանի քաղաքներու մէջ. «Ազատ օր»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ