Category: Aravot

  • «Արմմոնո» փառատոնի ծրագրում շեշտադրված է անձը՝ պատմության մեջ․ Մարիաննա Մխիթարյ…

    🎭 «Արմմոնո» փառատոնի ծրագրում շեշտադրված է անձը՝ պատմության մեջ․ Մարիաննա Մխիթարյան
    🎟️ «Արմմոնո» փառատոնը ապրիլի 14-ից մայիսի 1-ը կներկայացնի 23 ներկայացում։
    🌍 Միջազգային ծրագրում ընդգրկված են տարբեր երկրներից ժամանած դերասաններ և ժամանակակից բեմադրություններ։
    🎬 Այս տարվա ծրագրում շեշտադրվում է անձի դերը պատմական գործընթացներում և մարդկային փորձառության թեման։
    🚀 Ավելին՝ Առավոտում
  • «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, դուք ինոագենտ կլինեիք»․ Ալեն Սիմոնյանը սպառնացել է…

    🔴 «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, դուք ինոագենտ կլինեիք»․ Ալեն Սիմոնյանը սպառնացել է լրագրողներին
    ⚠️ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նա կոշտ է արձագանքել հարցերին և հորդորել է «նորմալ հարցեր տալ», ապա վեճի ընթացքում բորբոքվել է ու դիմել լրագրողներից մեկին՝ կտրուկ խոսքերով։
    🔴 Լրագրողների փաստմանը՝ ՀՀ–ՌԴ լարված հարաբերությունների պատճառով արդեն գործարարներն են խնդիրներ ունենում, և հարցին՝ ինչպես են դրանք լուծվելու, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ Հայաստանը որևէ սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ին և չի պատրաստվում սպառնալիք դառնալ։
    🌐 Հարցին՝ ՌԴ-ն ըմբռնումով է մոտենում ՀՀ դիրքորոշմանը և որքան կարող է Հայաստանը մնալ ԵԱՏՄ-ում, Ալեն Սիմոնյանը նշել է, որ իրավիճակը փորձ է արվում համատեղել՝ հավելելով, որ նախկինում նույնպես նման գործընթացներում եղել են բանակցություններ և լուծումներ են գտնվել։
    Ավելին՝ Առավոտում
  • «Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան այդպիսի պրովոկացիոն գործողությունները շա…

    🔴 «Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են»․ Անդրանիկ Քոչարյան
    🗳️ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ավտոբուսի վարորդին ծեծելու դեպքն արագ բացահայտվել է, սակայն այն չի կարելի դիտարկել որպես պատահական միջադեպ։
    ⚠️ Նման գործողությունները կարող են ունենալ կազմակերպված բնույթ։
    📊 Քոչարյանը հավելել է, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ նմանատիպ դեպքերի աճը հնարավոր է, քանի որ դրանք կարող են կապվել քաղաքական գործընթացների հետ։
    Ավելին՝ Առավոտում
  • Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել․ վիրավորների թիվը հ…

    🔴 Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել․ վիրավորների թիվը հասել է 16-ի
    🔫 Ըստ տեղական աղբյուրների՝ երիտասարդը սկզբում կրակ է բացել դպրոցի շենքի մոտ, ապա ներսում, ինչի հետևանքով տուժել են աշակերտներ և ուսուցիչներ։
    ⚠️ Հաղորդվում է, որ հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից մեկն է եղել, որը միջադեպից հետո ինքնասպան է եղել։
  • Ձեր մասին մտածողը մենք ենք․ Արման Թաթոյանը՝ քաղաքացուն…

    Ձեր մասին մտածողը մենք ենք․ Արման Թաթոյանը՝ քաղաքացուն

    https://cdn4.telesco.pe/file/29ca3f4353.mp4?token=FVeig4jL5l_Q_ly298ab5rJGip52BOuCWu8JvNdUasFTcXXlaL9uSErz74HG-6-4jFiwYrah6cOZwpEEfXzvKr6Xx8iwfTTQFEr7uR8sZWAVAL0TuOgWizwf2cKCz4DwOZ-LT-OJ6AYdYWTFATmL26jgrMo8qS4TVtOdtzMP4M68vOob13EMDfwBrvz99i1byjO7P2eSv2PveCVLNM6A6uALcaHMP6gCa4ls3aMnXzhiJOLdmGIOvzcqB502pb_dgUFBvTE5GJ2L6xNK6X2OfoyuQJfCoKDdpMAQH8oTOHzJ90ZQZu4ncR6MTLG0sKCvmn_pzVvQyPO0jXmXDns0MV0P6eqEvjNECY4yLu_Jf2OF71Yd5zX6swkAYM5c7Gxk0JNbfe-gWK593EroNYt04MKyT7uFZNlWGYNxFnHAOZ2SbQlExCaynBzC36yo57uMFL9BX099zb6L5-e9319-3m3GYNJ92HPo0AHhuJM7IWc8J4lpzeb0aRV_fI709GzZt9cxDlbk8D4OpKKN3yxD0I7k0vEMru6e1Fjk5Y40JFpNHX-SEsp9kORkaDq-zbA8RddVJS-jGwTpRguPCoIIYf2vDXp5vpPj9wdYVp78lPcC2eeuHQrKJ-XvOcfpafK0E2HXVHSupSER4mOaZd9G5jzNha257von2TI8YJgiV1Q

  • Մամուլը գրում է Հեղափոխությունները խոստանում են հավասարություն, բայց ստեղծում ե…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հեղափոխությունները խոստանում են հավասարություն, բայց ստեղծում են նոր էլիտա, որը վայելում է արտոնությունները. «Փաստ»
    🔺 Աշոտ Արսենյան. Հորդորում եմ թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը. «Ժողովուրդ»
    🔺 Եվ հիմա ուզում է պահել իր ընտրազանգվածը, ոչ թե նորը վերցնել, այլ գոնե պահել այն, որը կա, համոզելով մարդկանց, որ ինքն իրենցից մեկն է. Կարեն Քոչարյան. «Հրապարակ»
    🔺 Հանրությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի, որ ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ. «Փաստ»
    🔺 Ո՞վ է պատասխանատու անձրևից հետո Երևանում վենետիկյան տեսարանի համար կամ որտեղի՞ց ձեռք բերել գոնդոլներ. «Ժողովուրդ»
    🔺 Եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին. «Հրապարակ»
    🔺 Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան. Խնածախի դպրոցի նախկին տնօրեն. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • #Բիզնես Ֆասթ բանկի աջակցությամբ կայացել է բարեգործական համերգ՝ «Հուսո տուն» հիմ…

    💼 #Բիզնես
    🎶 Ֆասթ բանկի աջակցությամբ կայացել է բարեգործական համերգ՝ «Հուսո տուն» հիմնադրամի համար։
    🤝 Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում անցկացված Բարդերի ակումբի համերգի ողջ հասույթը կուղղվի սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ աջակցելով կարիքավորներին։
    💙 Ֆասթ բանկը տարիներ շարունակ աջակցում է նման նախաձեռնություններին՝ խթանելով մշակութային կյանքը և սոցիալական ծրագրերը․ միայն անցած տարի տրամադրել է ավելի քան 600 մլն դրամ տարբեր ոլորտների զարգացման համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #վերլուծական «Հրադադար՝ առանց վստահության». ԱՄՆ–Իրան ճգնաժամ• Պատերազմի 40-րդ …

    #վերլուծական
    🌍 «Հրադադար՝ առանց վստահության». ԱՄՆ–Իրան ճգնաժամ
    📌 Պատերազմի 40-րդ օրը Դոնալդ Թրամփի կոշտ սպառնալիքներից հետո հաստատվեց 14-օրյա հրադադար, բայց դա ավելի շատ ժամանակ շահելու քայլ է
    🤝 Միջնորդել է Շեհբազ Շարիֆը՝ ընդգծելով հակամարտության միջազգային բնույթը
    ⚖️ Կողմերը պահպանում են կոշտ դիրքեր
    – ԱՄՆ՝ միջուկային ծրագրի դադար
    – Իրան՝ պատժամիջոցների վերացում ու երաշխիքներ
    🛢️ Հորմուզի նեղուցը մնում է գլխավոր ճնշման լծակ
    Հրադադարը ժամանակավոր է․ առանց վստահության կայուն լուծում դեռ չկա
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Կիսավեր ու անմխիթար՝ Մարզահամերգային համալիրի գետնանցումը Կարեն Դեմիրճյանի անվա…

    🚧 Կիսավեր ու անմխիթար՝ Մարզահամերգային համալիրի գետնանցումը
    📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ստորգետնյա անցումը շարունակում է մնալ անմխիթար վիճակում
    🗑️ Աղբակույտեր, գարշահոտություն, կոտրված սանհանգույցներ
    🚧 Քանդված են ինքնակամ շինությունները, բայց բարեկարգում չի արվել
    Ավելի քան մեկ տարի անց՝ աշխատանքների ժամկետները դեռ անհայտ են
    🏗️ Քաղաքապետարանում դեռ քննարկվում է նախագիծը, բյուջե չկա
    🎹 Այսօր այստեղ համերգ ունի Լանգ Լանգը, սպասվում են նաև օտարերկրյա հյուրեր
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #խմբագրական Իրականությո՞ւն, թե՞ արհեստական պատրանք• Սոցցանցերում դժվար է տարբե…

    #խմբագրական
    🤖 Իրականությո՞ւն, թե՞ արհեստական պատրանք
    📱 Սոցցանցերում դժվար է տարբերել իրականն ու արհեստականը՝ պատկերներն ու տեսանյութերը հաճախ աննկատ խաբում են
    ⚠️ Նույնիսկ քաղաքական բովանդակությունը կարող է լինել կեղծ կամ մանիպուլյատիվ․ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութերը երբեմն անհասկանալի է՝ իրական են, թե ստեղծված
    🧠 Արհեստական բանականությունը դարձել է գործիք՝ թե՛ քարոզչության, թե՛ հանրային ընկալումների ձեւավորման համար
    📉 Արդյունքում մարդիկ ապրում են «սոցցանցային իրականության» մեջ՝ հեշտությամբ հավատալով նույնիսկ ամենաանհեթեթ պնդումներին
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը