Category: Aravot

  • «Լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»․ սա պետական խոսք չէ Ես կարծում եմ՝ …

    🗣️ «Լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»․ սա պետական խոսք չէ
    ⚠️ Ես կարծում եմ՝ վարչապետի ելույթում հնչած այս ձևակերպումները քաղաքական խոսք չեն։ Քաղաքական գործիչը կարող է կոշտ քննադատել, բայց երբ խոսքը հասնում է ընտանիքներին, սպառնալիքներին ու «լեզուդ երկարե՞լ ա» մակարդակի հռետորաբանությանը, դա արդեն պետական մտածողության ճգնաժամ է։
    📌 Ամենավտանգավորն այն է, երբ նման խոսույթին զուգահեռ իշխանության ձեռքում են մնում իրավապահ ու ռեպրեսիվ լծակները։ Այդ դեպքում քաղաքական պայքարը վերածվում է ոչ թե գաղափարների բախման, այլ՝ ճնշման, «կոմպրոմատների» և վախի մթնոլորտի։
    🔗 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ՝ Առավոտում
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

  • Իշխան Սաղաթելյան. «Սրանց խոստացածը խաղաղություն չէ, խաբեություն է»Արթիկում Իշխա…

    Իշխան Սաղաթելյան. «Սրանց խոստացածը խաղաղություն չէ, խաբեություն է»
    Արթիկում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները «պետականության լինել-չլինելու ընտրություններ են» և իրենք ամեն ինչ անելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։
    Նրա խոսքով՝ ՔՊ-ի խոստացածը «խաղաղություն չէ, խարդախություն է, խաբեություն է, խայտառակություն է»։
    Սաղաթելյանը նաև ասել է, որ Փաշինյանի նախընտրական խոստումները «ժողովրդին չեն ուղղված, այլ Ալիևին»։
    aravot.am | @aravot
  • Հայկ Մարության. «Իշխանությունները քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավո…

    ⚠️ Հայկ Մարության. «Իշխանությունները քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելով»
    Հայկ Մարությունը հայտարարել է, որ արցախցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող վերցնել, և նրանք միջազգային ատյանների միջոցով կարող են հասնել այդ իրավունքի իրագործմանը։
    Նրա խոսքով՝ իշխանությունները «քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելով» և խոչընդոտում են այդ գործընթացին։
    Մարությունը նաև արձագանքել է քարոզարշավի ընթացքում հումորային տեսահոլովակների վերաբերյալ քննադատություններին՝ նշելով․ «Հումորի միջոցով փորձում եմ հասցնել իմ ուղերձները»։
    aravot.am | @aravot
  • Գեղանուշի աշակերտները այցելել են ԶՊՄԿ հանք և ֆաբրիկաԶանգեզուրի պղնձամոլիբդենայի…

    ⛏️ Գեղանուշի աշակերտները այցելել են ԶՊՄԿ հանք և ֆաբրիկա
    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է Գեղանուշի բարձր դասարանցիներին՝ նրանց ծանոթացնելով հանքի և արտադրական տարածքների աշխատանքին։
    Աշակերտները շրջել են բաց հանքում, հետևել տեխնիկայի աշխատանքին և այցելել հարստացնող ֆաբրիկա։
    ԶՊՄԿ-ում նշում են, որ ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90%-ը տեղացիներ են։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյան. «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին ու հայաթափել…

    ⚠️ Սամվել Կարապետյան. «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին ու հայաթափել այն»
    Գեղարքունիքում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ լինել», և իշխանություններին մեղադրել է մարզերը դատարկելու մեջ։
    Նրա խոսքով՝ Վարդենիսի կողմից ադրբեջանցիները «շատ հեշտությամբ կգան, կքշեն», եթե չկանգնեցվեն ներկայիս գործընթացները։
    Կարապետյանը նաև ասել է․ «Փաշինյանը կարող է խաղաղություն բերել Սյունիքին, հայաթափել Սյունիքը, լցնել ադրբեջանցիներով»։
    aravot.am | @aravot
  • Հայկ Մարության. «Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանափոխություն չի եղել»Հա…

    Հայկ Մարության. «Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանափոխություն չի եղել»
    Հայկ Մարությունը հայտարարել է, որ մտավախություն չունի, թե իշխանությունները կարող են իրեն մեկուսացնել կամ կալանավորել՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ։
    Նրա խոսքով՝ «Հայաստանում երբևէ չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով», սակայն հունիսի 7-ին նման հնարավորություն կա, եթե քաղաքացիները ակտիվ մասնակցեն ընտրություններին։
    Մարությանը նաև հիշեցրել է 2023-ի Երևանի ավագանու ընտրությունները, նշելով, որ այդ ժամանակ «լայն մասշտաբով օգտագործվում էր վարչական ռեսուրսը»։
    aravot.am | @aravot
  • Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք: Մի քանի բացառություն հաշվի չառած…

    Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք: Մի քանի բացառություն հաշվի չառած😊
    Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/5f10215fa9.mp4?token=F145YAnD-iXiViCip8psTWFBDF71eDxT9uAQjcZXPa9ukn8hmM8gDe_WzESVkRumithn9RcBRtB80_HzwXIKlMwRXjuN4dPrEXgulruOYtDcDSQcBwCooo6bcpWvWf-xy-1ozYZyfQDgHJuMQqFryhCOr0VuyDBcdHXoHLnnieXCtPsGWUSqdK68TFS23fY2PdXxou_F4LfbVVnZE4R81N6Pm200CS9eiwICrJ5M6xT1s-qRnqyLaJdpNCJ52QiQnxcq3cTCxx4O6KExdByVI_uly8zOvzYvDew0hvmkC27I3LdsyrdsFg-FzZWcU3lyfP0FzLoWSprtIFIfZ0F0OA

  • Քոչարյանը՝ անձրևոտ Մարալիկում. «Գոնե ինքն էլ ա թրջվե՞լ»Շիրակի մարզի Մարալիկում …

    🌧️ Քոչարյանը՝ անձրևոտ Մարալիկում. «Գոնե ինքն էլ ա թրջվե՞լ»
    Շիրակի մարզի Մարալիկում «Հայաստան» դաշինքի հանդիպումը անցել է հորդառատ անձրևի պայմաններում։ Ռոբերտ Քոչարյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Հանդիպումը կայանում է ցանկացած եղանակին»։
    Հանդիպման ժամանակ Իշխան Սաղաթելյանը կատակել է․ «Ասում են՝ Նիկոլն է մի քիչ առաջ ստեղով, դրա համար․․․», իսկ Հակոբ Մաթիլյանն ավելացրել է՝ «Ավիրել, գնացել է»։
    Ռոբերտ Քոչարյանն էլ արձագանքել է․ «Գոնե ինքն էլ ա թրջվե՞լ»։
    aravot.am | @aravot
  • Ձեզանից է կախված ընտրությունների արդյունքը. Արման Թաթոյանը՝ ՔՊ-ից դժգոհ քաղաքացի…

    Ձեզանից է կախված ընտրությունների արդյունքը. Արման Թաթոյանը՝ ՔՊ-ից դժգոհ քաղաքացիներին