Category: Aravot

  • «Քանի որ պետական քաղաքականությունը ոչ մի կերպ չի աջակցում գերիների վերադարձին, …

    🔴 «Քանի որ պետական քաղաքականությունը ոչ մի կերպ չի աջակցում գերիների վերադարձին, օմբուդսմենը պետական գործիչներից առաջ չի անցնում». իրավապաշտպան
    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտ»-ին ասել է, որ գերիների վերադարձի հարցում պետական մակարդակով բավարար ակտիվություն չի տեսնում, իսկ ՄԻՊ-ի հրապարակային դիրքորոշումը սահմանափակ է։
    🟡 Թեև ՄԻՊ-ը երբեմն արձագանքում է իրավախախտումներին, այդ արձագանքները բավարար հետևողական չեն և չեն վերածվում լայն հանրային ճնշման։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Երբ հրապարակեցինք մեր ցուցակի առաջին հատվածը, արդեն իսկ սկսվել են ճնշումներ թե…

    🔴 «Երբ հրապարակեցինք մեր ցուցակի առաջին հատվածը, արդեն իսկ սկսվել են ճնշումներ թեկնածուների նկատմամբ. Սաֆարյան»
    «Բեւեռի» ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանն ասել է, որ իրենց ցուցակի առաջին համարը կամ վարչապետի թեկնածուն բովանդակային առումով Վարուժան Ավետիսյանն է, սակայն վերջինիս բանտարկված լինելու պատճառով առաջին տեղը ֆորմալ կերպով զբաղեցնում է Գեւորգ Կարապետյանը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Ստեփանակերտի եկեղեցու քանդումը միջազգային օրակարգ չենք դարձնի» . Փաշինյան Նիկո…

    🧱«Ստեփանակերտի եկեղեցու քանդումը միջազգային օրակարգ չենք դարձնի» . Փաշինյան
    🏛️ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու քանդման հարցը Հայաստանը պետական մակարդակով միջազգային հարթակներում չի բարձրացնի։
    ☮️ Նա նշել է, որ խաղաղության հիմնական չափանիշը պատերազմից հետո զոհերի և վիրավորների բացակայությունն է, ինչպես նաև կողմերի փոխադարձ տարածքային ճանաչումը։
    ⚖️ Վարչապետի խոսքով՝ նման հարցերը պետք է դիտարկել շրջահայաց, քանի որ դրանք կարող են ունենալ երկկողմ քաղաքական հետևանքներ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ի՞նչ են ուզում այս ընտրություններից «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները …

    🔴 Ի՞նչ են ուզում այս ընտրություններից «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներն այսօր իրենց ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելու համար եկել էին քարոզչական ավտոբուսով։
    🔵 Կուսակցությունն առաջարկում է կարճաժամկետ՝ 100 օրով իշխանություն ստանձնելու մոդել։ Այդ ընթացքում նրանք նախատեսում են վերացնել կայուն մեծամասնության մեխանիզմը, իջեցնել անցողիկ շեմը և ներդնել «բոլորին դեմ եմ» տարբերակը քվեաթերթիկներում։
    🟢 Նրանց ծրագրի առանցքային դրույթներից է նաև այն, որ իրենց առաջադրած վարչապետի թեկնածուն պետք է իրականացնի այս փոփոխությունները, ապա հրաժարական տա և առնվազն 10 տարով հեռանա քաղաքականությունից։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Նախագահական մոդելը Հայաստանի համար արդյունավետ էր պետականության ձեւավորման սկզբ…

    🔴 Նախագահական մոդելը Հայաստանի համար արդյունավետ էր պետականության ձեւավորման սկզբնական փուլում` ապահովելով կայունություն եւ կենտրոնացված ղեկավարում
    📚 Ներկայացվել է «Գիտական Արցախ» պարբերականի հերթական համարը, որտեղ ընդգրկվել են տարբեր ոլորտների արդիական թեմաներով գիտական հոդվածներ։
    ⚖️ Մի շարք հոդվածներում անդրադարձ է կատարվել իրավական պաշտպանության մեխանիզմներին, ընտրական գործընթացներին և պետական ինստիտուտների դերին։
    👥 Պարբերականում ներկայացված են նաև տեղահանության սոցիալական հետևանքներին, մարդու իրավունքներին և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող ուսումնասիրություններ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ինչ տարաձայնություններ են ունեցել «Հայաքվեն» եւ «Միասնության թեւերը» եւ ինչու ե…

    🔴 Ինչ տարաձայնություններ են ունեցել «Հայաքվեն» եւ «Միասնության թեւերը» եւ ինչու են դադարեցրել համագործակցությունը
    🤝 «Միասնության թևեր» կուսակցության անդամներն ասել են, որ համագործակցությունը դադարեցվել է՝ պայմանավորված մոտեցումների անհամապատասխանությամբ։
    🧭 Որոշումը եղել է փոխադարձ և չի կապված եղել ընտրական ցուցակներում տեղերի կամ անձնական հավակնությունների հետ։
    📌 Տարաձայնությունները վերաբերել են մի շարք սկզբունքային հարցերի, այդ թվում՝ նաև արցախահայության իրավունքների պաշտպանության թեմային։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Փաստաբանների վարձակալած տարածք ներխուժումը կատարվել է իրավաբանական անձի՞ կողմից…

    🔴 Փաստաբանների վարձակալած տարածք ներխուժումը կատարվել է իրավաբանական անձի՞ կողմից
    ⚖️ Ոստիկանության մասնակցությամբ այցելություն է կատարվել Թումանյան փողոցի բնակարան՝ պարզելու այնտեղ գտնվող անձանց ինքնությունը։
    🏢 Տարածքում գործել է փաստաբանական գրասենյակ, իսկ գույքային վեճը գտնվում է դատարանի քննության փուլում։
    📄 Հայցվորի գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի և դուրս են եկել իրավական կարգավորումների շրջանակից։
    👮‍♂️ Ոստիկանությունն էլ հակադարձում է՝ իրենք ներխուժում չեն իրականացրել, այլ հակառակը՝ դա կատարել է իրավաբանական անձը: Գործընթացը շարունակվում է դատարանում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ցեղասպանությունից փրկված հայի համար Մայր Եկեղեցին եղել է այն միակ հուսալի հարկը…

    🔴 Ցեղասպանությունից փրկված հայի համար Մայր Եկեղեցին եղել է այն միակ հուսալի հարկը, որտեղ նա գտել է սփոփանք և ուժ՝ վերածնվելու համար
    Ապրիլի 24-ը 2015 թվականից հետո այն նաև վերածվել է հավատքի հաղթանակի խորհրդանիշի, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության զոհերին։ Այսպիսով, հիշատակը զուգորդվում է ոչ միայն ցավի, այլ նաև հոգևոր վերածննդի գաղափարի հետ։
    ⚖️ Այսօր ևս կարևոր է պետության և Եկեղեցու ներդաշնակ համագործակցությունը։ Այդ երկու հենասյուների միջև խզումը կարող է վտանգել ազգային միասնությունն ու երկարաժամկետ կայունությունը, հատկապես ներկա բարդ հասարակական պայմաններում։ 🔗 Գենադի Մնացականյանի վերլուծականը՝ Առավոտում
  • Մամուլը գրում էԳաղափարախոսությունները, ծրագրերը, դրանց շուրջ բանավեճերը, որոնք …

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺Գաղափարախոսությունները, ծրագրերը, դրանց շուրջ բանավեճերը, որոնք առանձին վերցրած ընդդիմադիրների շրջանում վերածվել են հանիբալիզմի՝ իրար միս ուտելու ամենադիտարժան ու նույնքան զզվելի տեսարաններով, փակուղի են. «168 ժամ»
    🔺 Փաշինյանն արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները. «Փաստ»
    🔺 «Եթե նախկինում գազելներում պպզած էի խալխի մարդուն գրկած գնում տուն, հիմա կանգնած եմ խալխի մարդուն գրկած գնում տուն». «ՉԻ»
    🔺 Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի վկայակոչած խաղաղության, անվտանգության երաշխավորը, փաստորեն, խոչընդոտում է Հայաստանի եւ մյուս հարեւանի հարաբերությունների կարգավորմանը. «Հրապարակ»
    🔺 Տիրան Խաչատրյան. «Ինչ որ Ադրբեջանն ասել է, ուզել է, դա ստացել է: Եթե նույնիսկ մեր կողմից որևէ բան էլ ներկայացվել է, այսպես ասած՝ ավելի բերանին տվել և աղբամանն են գցել». «168 ժամ»
    🔺 Տարիներ առաջ ասում էր` ժամանակ ենք տալիս Սեւ լճի տարածքն ազատելու համար, հիմա իսպառ մոռացել է Սեւ լճի եւ մեր հողում դիրքեր կառուցող ադրբեջանական զինուժի մասին. «Հրապարակ»
    🔺 Րաֆֆի Քորթոշյան. «Ադրբեջանը ոչնչացրել է նույնիսկ գերեզմանոցները, այսօր նույնպես բացառություն չէ՝ նա նույն գործողությունն է անում». «168 ժամ»
    🔺 ՀՀ ՄԻՊ-ը՝ «մի վնասիր Փաշինյանին» սկզբունքով. «ՉԻ»
    🔺 Փաշինյանը կործանման է տանում երկիրը և չներկայանալ ընտրատեղամաս, հավասարազոր է նրան ընտրելուն. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»
    🔺 Մեզ մոտ հակառակն է` մարդը սթրեսի մեջ է ընկնում, երբ գալիս է թոշակ ստանալու ժամանակը, ինչո՞ւ, որովհետեւ կենսաթոշակի չափը փոքր է. Մանվել Բադալյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբՍիրելի՛ ժո…

    ‼️Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ
    Սիրելի՛ ժողովուրդ,
    Ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում։
    2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։