Category: Aravot

  • «ԹՐԻՓՓ-ը երկկողմ է, բայց կունենա նաև այլ գործընկերներ» ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միր…

    ⚖️ «ԹՐԻՓՓ-ը երկկողմ է, բայց կունենա նաև այլ գործընկերներ»
    💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԹՐԻՓՓ նախագիծը իրականացվելու է ՀՀ–ԱՄՆ համագործակցությամբ
    🗣️ «Պայմանագիրը երկկողմ է, բայց շինարարության և կառավարման փուլերում գործընկերների կարիք կլինի»
    Նրա խոսքով՝ արդեն ընթանում է միջպետական համաձայնագրի մշակման փուլը
    📍 Երրորդ երկրների մասնակցությունը սպասվում է հատկապես շինարարության փուլում
    📍 Միրզոյանը նշեց, որ նախագիծը հետաքրքիր է բազմաթիվ երկրների համար՝ Կենտրոնական Ասիայից մինչև Մերձավոր Արևելք
    🗣️ «Առայժմ կոնկրետ երկրներ նշել չենք կարող»
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Պատրաստ ենք մի կողմ դնել տարաձայնությունները՝ միասնական ճակատի համար» «Նժար» շ…

    ⚖️ «Պատրաստ ենք մի կողմ դնել տարաձայնությունները՝ միասնական ճակատի համար»
    💬 «Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ նախկին հակասությունները այլ ուժերի հետ կարող են ժամանակավորապես երկրորդ պլան մղվել
    🗣️ «Խնդիրն այնքան լուրջ է, որ պատրաստ ենք մի կողմ դնել անձնական տարաձայնությունները»
    Նա առաջարկեց ստեղծել հանձնաժողով՝ առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու համար
    📍 Քննարկումը նախաձեռնվել էր «Հանրային դաշինքի» կողմից
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #սպորտ «Սարգսյանն ու Հովհաննիսյանը՝ 3/3 Եվրոպայի առաջնությունում» Լեհաստանի Կա…

    #սպորտ
    ♟️ ♟️ «Սարգսյանն ու Հովհաննիսյանը՝ 3/3 Եվրոպայի առաջնությունում»
    💬 Լեհաստանի Կատովիցեում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստները հաջող մեկնարկ ունեն
    Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը տարել են 3 անընդմեջ հաղթանակ
    📍 Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է առաջին տեղը
    📍 Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 2.5-ական միավոր
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Գերիների ազատ արձակումը կուժեղացնի խաղաղությունը» ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյա…

    ⚖️ «Գերիների ազատ արձակումը կուժեղացնի խաղաղությունը»
    💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Բաքվում դեռ կան հայ գերիներ, և նրանց ազատ արձակումը առաջնահերթ է
    🗣️ «Վստահ ենք՝ նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու խաղաղությունը»
    Նրա խոսքով՝ թեման շարունակում է քննարկվել Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ
    📍 Միրզոյանը նշեց՝ խաղաղությունը կա, բայց կարիք ունի ամրապնդման
    Կարմիր խաչի գործունեության դադարեցումը Ադրբեջանում բարդացրել է իրավիճակը
    💬 Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
    🗣️ «Սա առաջընթաց է, բայց բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվում»
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #Բիզնես Ավարտվել է Արցախից տեղահանվածներին աջակցող հումանիտար ծրագրի առաջին փու…

    💼 #Բիզնես
    🤝 Ավարտվել է Արցախից տեղահանվածներին աջակցող հումանիտար ծրագրի առաջին փուլը։
    📦 «Եվրասիա» ԻՀԿ-ի, Ռուսական հումանիտար առաքելության և Ռոսսոտրուդնիչեստվոյի համատեղ նախաձեռնությամբ առաջին փուլում աջակցություն է ստացել շուրջ 10,000 ընտանիք՝ ապահովվելով առաջին անհրաժեշտության ապրանքներով և սննդով։
    🙌 Ծրագրի իրականացման մեջ մեծ դեր են ունեցել կամավորները, որոնք ապահովել են օգնության արագ և հասցեական բաշխումը, իսկ կազմակերպիչները արդեն նախատեսում են նոր փուլեր՝ երկարաժամկետ աջակցություն ապահովելու համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ-ի երկու հանձնաժողովներումՀայաստանը շարունակելու է իր…

    🌍 Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ-ի երկու հանձնաժողովներում
    Հայաստանը շարունակելու է իր մասնակցությունը ՄԱԿ համակարգում՝ ընտրվելով և վերընտրվելով երկու կարևոր հանձնաժողովներում։
    📌 Երկիրը դարձել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովների անդամ
    🤝 ՄԱԿ-ում ընդգծվել է Հայաստանի ներգրավվածության աճը միջազգային համագործակցության և արդարադատության ոլորտներում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարից մահացել է 6 մարդ է …

    Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարից մահացել է 6 մարդ է մահացել, տուժել է 11-ը:
    ▫️Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
    ▫️Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
    Առողջապահության նախարարություն
  • #Բիզնես Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկել են «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծր…

    💼 #Բիզնես
    🌱 Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկել են «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլը՝ ուղղված կանաչ տնտեսության և կայուն զարգացման լուծումների խթանմանը Հայաստանում։ Ծրագիրը աջակցում է այն ստարտափներին, որոնք տեխնոլոգիաներով լուծում են բնապահպանական խնդիրներ։
    🚀 Նախորդ փուլում հաղթած թիմերը ստացել են 400,000 դրամ ֆինանսավորում, իսկ նոր փուլը նախատեսում է 8-ամսյա ինկուբացիա՝ մենթորություն, միջազգային ցանց և ֆինանսավորման հնարավորություններ։ Դիմումների ընդունումը շարունակվում է մինչև ապրիլի 13-ը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Սուրենյանը զգուշացնում է՝ սպասվում են ամպրոպ, քամի և բուքՀայաստանը հայտնվել է հ…

    📰 Սուրենյանը զգուշացնում է՝ սպասվում են ամպրոպ, քամի և բուք
    Հայաստանը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Վերջին օրերին գրանցվել են առատ տեղումներ, որոշ հատվածներում՝ ամսական նորմայի մինչև 60%-ը։
    🌧️ Օդերևութաբանների տվյալներով՝ ապրիլի 12–13-ին սպասվում են ամպրոպներ, ուժեղ քամի և շարունակական տեղումներ։ Լեռնային շրջաններում կանխատեսվում է բուք։
    ❄️ Շիրակում, Լոռիում, Տավուշում և այլ լեռնային գոտիներում տեղումները կլինեն հիմնականում ձյան տեսքով, քամու պոռթկումները՝ մինչև 24 մ/վ։
    ⚠️ Վարորդներին և բնակիչներին հորդորում են լինել առավել զգոն։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Սամվել Կարապետյանի տեսաուղերձի հարցը. դատախազությունը լռում է Դատախազությունից …

    📰 Սամվել Կարապետյանի տեսաուղերձի հարցը. դատախազությունը լռում է
    📌 Դատախազությունից հայտնել են, որ կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում։
    ⚖️ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել էր՝ պարզելու տեսաուղերձով հանդես գալու հնարավորությունը, սակայն պատասխանների շուրջ հակասական մեկնաբանություններ կան։
    🗣️ Փաստաբանների խոսքով՝ որոշ մարմիններից պատասխաններ ստացել են, սակայն դատախազության դիրքորոշումը հստակ չի հրապարակվում։
    Մնում է անորոշ՝ Կարապետյանը կկարողանա՞ տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ։
    🔗 Ավելին՝ Առավոտում