#մշակույթ 🎨Գյումրիում բացվել է Սամվել Սևադայի «Անվերջ վերադարձ» ցուցահանդեսը «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացվել է 80 գեղանկարչական աշխատանք, որոնք կցուցադրվեն մեկ ամիս։ Նկարիչը նշել է, որ ցուցահանդեսի անվանումը խորհրդանշում է գյումրեցիների մշտական կապը հայրենի քաղաքի հետ․ «Բոլոր գյումրեցիները հեռանալով՝ չեն կտրվում իրենց քաղաքից»։ Միջոցառմանը ներկա են եղել արվեստագետներ, մշակույթի գործիչներ և տարբեր սերունդների այցելուներ Հայաստանից ու արտերկրից։ aravot.am | @aravot
🗣️Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին․ «ՀՀ-ի Շահրամանյանն է»
«Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին դեմ է եղել Արայիկ Հարությունյանի՝ Սոֆիա մեկնելուն և այժմ ցանկանում է վերադառնալ իշխանության՝ «նման փաստաթուղթ ստորագրելու համար»։ Սարգսյանի խոսքով՝ «10 օր հետո Շահրամանյանը ստորագրեց ԼՂՀ լուծարման փաստաթուղթը։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի Շահրամանյանն է»։ aravot.am | @aravot
🚠Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ Երևանում ճոպանուղիներ կառուցելու ծրագիրը ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ Էրեբունիում, Կասկադում և Նորքում ճոպանուղիների կառուցումը կարող է նպաստել Երևանի բեռնաթափմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։ Ծառուկյանի խոսքով՝ «հույս ունի, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի կյանքի կոչել այդ նախագիծը»։ aravot.am | @aravot
💬Դավիթ Անանյանը՝ Վահագն Ալեքսանյանին․ «Ամեն մարդ աշխարհը չափում է իր պատկերացումներով» «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է Արման Թաթոյանի թիմի ֆինանսավորման վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ կան մարդիկ, ովքեր «սեփական միջոցներով կանգնում են գաղափարի կողքին»։ 🗣️ «Եթե որևէ մեկի քաղաքական ճանապարհը կառուցվել է միայն “կերակրատաշտի” շուրջ, նա չի կարող հասկանալ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ուժը»։ aravot.am | @aravot