Category: Aravot

  • «Երեկվա ավտոարշավով այսօրվա իշխանությունները ուզում էին ցույց տալ, թե ժողովրդի կ…

    «Երեկվա ավտոարշավով այսօրվա իշխանությունները ուզում էին ցույց տալ, թե ժողովրդի կողմից իրենց աջակցություն կա։ Բայց Գյումրիում անսպասելի բան չկար։ Առանձնապես վերջին ժամանակներին մենք գիտենք, թե Գյումրիի ժողովուրդն ինչ տրամադրություն ունի թե ընտրությունների հետ կապված, թե երկրի ու ժողովրդի վաղվա ապագայի հետ ընդհանրապես»,- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ երեկ դեպի Գյումրի կազմակերպած ավտոերթի մասին։
    Ավելին
  • Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակում շարունակվում է ստորագրահավաքը՝ Շիրակի թ…

    Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակում շարունակվում է ստորագրահավաքը՝ Շիրակի թեմի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու ու նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Ստորագրահավաքին արդեն 4000 հոգի են միացել, ընդ որում՝ Շիրակի տարբեր բնակավայրերից ևս մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ ի պաշտպանություն Սրբազանի։
    Ավելին
  • Ուսուցիչը պնդում է՝ աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով Արտակ Մնացականյա…

    🏫 Ուսուցիչը պնդում է՝ աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով
    🚨 Արտակ Մնացականյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է քաղաքական ենթատեքստով, այն բանից հետո, երբ նրան նկատել են նախընտրական շտաբում։
    💬 «Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական երանգներով»,– ասաց նա։
    Նրա խոսքով՝ դպրոցում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ աշխատանքից դուրս ունի իր ընտրության իրավունքը։
    📢 Դպրոցի տնօրենը նշել է, որ եղել է կարգապահական խախտում՝ աշխատանքի ժամին բացակայություն, սակայն քաղաքական պատճառների մասին չի մեկնաբանել։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ՄԻՊ-ը արձագանքել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին Անահիտ Մանասյանը ԱԺ-ում անդրադար…

    🏛️ ՄԻՊ-ը արձագանքել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին
    🚨 Անահիտ Մանասյանը ԱԺ-ում անդրադարձել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին, նշելով, որ նման խոսքը դուրս է խոսքի ազատության թույլատրելի սահմաններից։
    💬 «Չեմ կարող գովերգել որևէ խոսք, որը դուրս է իրավաչափ սահմաններից»,– ընդգծեց նա։
    Նրա խոսքով՝ ատելության և վիրավորանքի խոսքը կիրառվում է տարբեր քաղաքական դերակատարների կողմից, և դա անընդունելի է։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Դատարանը սահմանափակել է Բագրատ Գալստանյանի գույքի տնօրինումը Խոսքը վերաբերում է…

    ⚖️ Դատարանը սահմանափակել է Բագրատ Գալստանյանի գույքի տնօրինումը
    Խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Նավուր գյուղում գտնվող շուրջ 1198 քմ անշարժ գույքին։
    📢 Դատարանը նաև սահմանել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Տրանսպորտի և ապահովագրության բարեփոխումները՝ վիճաբանության առարկա ԱԺ-ում Իրինա …

    🏛️ Տրանսպորտի և ապահովագրության բարեփոխումները՝ վիճաբանության առարկա ԱԺ-ում
    🚨 Իրինա Գասպարյանը ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ առողջության ապահովագրության և տրանսպորտի բարեփոխումները ձախողված են։
    💬 «Մարդիկ կամ ոտքով պետք է քայլեն, կամ 2-3 ժամ ծախսեն ճանապարհին»,– ընդգծեց նա։
    Ի պատասխան՝ Ռուստամ Բաքոյանը նշեց, որ խոսքը հին «Գազել»-ներից անցում է դեպի հարմարավետ ավտոբուսներ, և բարեփոխումները շարունակվում են։
    📢 ՔՊ-ական պատգամավորները նաև ընդգծեցին, որ նախկին համակարգը ծառայել է մասնավոր շահերին, իսկ ներկայիս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել ծառայությունների որակը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հոգևորականների և կրոնական կառույցների նկատմամբ ատելության խոսք է աճել». ՄԻՊ Մա…

    🟥 «Հոգևորականների և կրոնական կառույցների նկատմամբ ատելության խոսք է աճել». ՄԻՊ
    🧭 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաղորդումը՝ նշելով, որ կրոնական ազատությունների թեման այս տարի առաջին անգամ ընդգրկվել է այս ծավալով։
    ⚠️ Նրա խոսքով՝ ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ արձանագրվել են ատելության և թիրախավորող խոսքի դեպքեր։
    🤝 ՄԻՊ-ն ընդգծել է կրոնական կազմակերպությունների ինքնավարության հարգման անհրաժեշտությունը և կոչ արել զերծ մնալ խտրական ու թիրախավորող հռետորաբանությունից։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Կառավարությունը պարտվել է «Տաշիր կապիտալ»-ին՝ ՀԷՑ-ի գործով դատարանի որոշմամբ …

    🔴 Կառավարությունը պարտվել է «Տաշիր կապիտալ»-ին՝ ՀԷՑ-ի գործով դատարանի որոշմամբ
    ⚖️ Վարչական դատարանը բավարարել է «Տաշիր կապիտալ»-ի հայցը՝ արձանագրելով, որ ընկերության իրավունքները խախտվել են ժամկետների ոչ պատշաճ հաշվարկի և ուշ ծանուցման պատճառով։
    🏛️ Որոշմամբ նաև նշվում է, որ նման պայմաններում սեփականության հարկադիր սահմանափակումը կլիներ անհամաչափ միջամտություն, ուստի կառավարության պահանջները չեն կարող կիրառվել այս ձևով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը «Միասնության թևեր…

    🟢 Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը
    🗳️ «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակը՝ ներառելով թեկնածուների առաջին երեք տասնյակը։
    📋 Ցուցակը գլխավորում է Արման Թաթոյանը: Կուսակցությունը պատրաստվում է ընտրություններին՝ նպատակ ունենալով ամրապնդել իր քաղաքական ներկայությունը և մասնակցել խորհրդարանական գործընթացներին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  •  «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն». ՄԻՊ ԱԺ-ում…

    🟥 «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն». ՄԻՊ
    🧭 ԱԺ-ում ներկայացնելով տարեկան հաղորդումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների հարցը պետք է մնա միջազգային ուշադրության կենտրոնում և նրանք պետք է ազատ արձակվեն առանց ուշացման։
    📢 Մանասյանի խոսքով՝ խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի միայն ամենածանր դեպքերում՝ հակառակ դեպքում առաջանում են արդարադատության խնդիրներ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot