Category: Aravot

  • Դատարանը մերժեց Ղուկասյանի կալանքը փոխելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատար…

    ⚖️ Դատարանը մերժեց Ղուկասյանի կալանքը փոխելու միջնորդությունը
    🚨 Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, և նա կմնա կալանքի տակ։
    💬 «Լավ բան չէի էլ սպասում»,– ասաց նա՝ արձագանքելով որոշմանը։
    Ղուկասյանի խոսքով՝ իրեն կալանքի տակ պահում են քաղաքական պատճառներով, քանի որ «վախենում են՝ շատ ձայներ ունի» Գյումրիում ու Շիրակում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի…

    Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը և 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում են։
    Մանրամասներ
  • #Բիզնես Ակբա բանկը թողարկել է Mastercard World և Mastercard World Elite պրեմիու…

    💼 #Բիզնես
    💳 Ակբա բանկը թողարկել է Mastercard World և Mastercard World Elite պրեմիում քարտատեսակները՝ հասանելի թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար։ Քարտերը նախատեսված են հատկապես հաճախ ճամփորդող օգտատերերի համար։
    ✈️ Առավելություններն են՝ Fast Track ծառայություն, Lounge Key սրահների անսահմանափակ մուտք, ճամփորդական ապահովագրություն, ռոումինգ փաթեթներ և 24/7 Concierge ծառայություն՝ բարձրակարգ սպասարկման և միջազգային հարմարավետության համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Երեկվա ավտոարշավով այսօրվա իշխանությունները ուզում էին ցույց տալ, թե ժողովրդի կ…

    «Երեկվա ավտոարշավով այսօրվա իշխանությունները ուզում էին ցույց տալ, թե ժողովրդի կողմից իրենց աջակցություն կա։ Բայց Գյումրիում անսպասելի բան չկար։ Առանձնապես վերջին ժամանակներին մենք գիտենք, թե Գյումրիի ժողովուրդն ինչ տրամադրություն ունի թե ընտրությունների հետ կապված, թե երկրի ու ժողովրդի վաղվա ապագայի հետ ընդհանրապես»,- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ երեկ դեպի Գյումրի կազմակերպած ավտոերթի մասին։
    Ավելին
  • Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակում շարունակվում է ստորագրահավաքը՝ Շիրակի թ…

    Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակում շարունակվում է ստորագրահավաքը՝ Շիրակի թեմի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու ու նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Ստորագրահավաքին արդեն 4000 հոգի են միացել, ընդ որում՝ Շիրակի տարբեր բնակավայրերից ևս մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ ի պաշտպանություն Սրբազանի։
    Ավելին
  • Ուսուցիչը պնդում է՝ աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով Արտակ Մնացականյա…

    🏫 Ուսուցիչը պնդում է՝ աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով
    🚨 Արտակ Մնացականյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է քաղաքական ենթատեքստով, այն բանից հետո, երբ նրան նկատել են նախընտրական շտաբում։
    💬 «Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական երանգներով»,– ասաց նա։
    Նրա խոսքով՝ դպրոցում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ աշխատանքից դուրս ունի իր ընտրության իրավունքը։
    📢 Դպրոցի տնօրենը նշել է, որ եղել է կարգապահական խախտում՝ աշխատանքի ժամին բացակայություն, սակայն քաղաքական պատճառների մասին չի մեկնաբանել։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ՄԻՊ-ը արձագանքել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին Անահիտ Մանասյանը ԱԺ-ում անդրադար…

    🏛️ ՄԻՊ-ը արձագանքել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին
    🚨 Անահիտ Մանասյանը ԱԺ-ում անդրադարձել է Սարիկ Մինասյանի հայհոյանքին, նշելով, որ նման խոսքը դուրս է խոսքի ազատության թույլատրելի սահմաններից։
    💬 «Չեմ կարող գովերգել որևէ խոսք, որը դուրս է իրավաչափ սահմաններից»,– ընդգծեց նա։
    Նրա խոսքով՝ ատելության և վիրավորանքի խոսքը կիրառվում է տարբեր քաղաքական դերակատարների կողմից, և դա անընդունելի է։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Դատարանը սահմանափակել է Բագրատ Գալստանյանի գույքի տնօրինումը Խոսքը վերաբերում է…

    ⚖️ Դատարանը սահմանափակել է Բագրատ Գալստանյանի գույքի տնօրինումը
    Խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Նավուր գյուղում գտնվող շուրջ 1198 քմ անշարժ գույքին։
    📢 Դատարանը նաև սահմանել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Տրանսպորտի և ապահովագրության բարեփոխումները՝ վիճաբանության առարկա ԱԺ-ում Իրինա …

    🏛️ Տրանսպորտի և ապահովագրության բարեփոխումները՝ վիճաբանության առարկա ԱԺ-ում
    🚨 Իրինա Գասպարյանը ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ առողջության ապահովագրության և տրանսպորտի բարեփոխումները ձախողված են։
    💬 «Մարդիկ կամ ոտքով պետք է քայլեն, կամ 2-3 ժամ ծախսեն ճանապարհին»,– ընդգծեց նա։
    Ի պատասխան՝ Ռուստամ Բաքոյանը նշեց, որ խոսքը հին «Գազել»-ներից անցում է դեպի հարմարավետ ավտոբուսներ, և բարեփոխումները շարունակվում են։
    📢 ՔՊ-ական պատգամավորները նաև ընդգծեցին, որ նախկին համակարգը ծառայել է մասնավոր շահերին, իսկ ներկայիս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել ծառայությունների որակը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Հոգևորականների և կրոնական կառույցների նկատմամբ ատելության խոսք է աճել». ՄԻՊ Մա…

    🟥 «Հոգևորականների և կրոնական կառույցների նկատմամբ ատելության խոսք է աճել». ՄԻՊ
    🧭 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաղորդումը՝ նշելով, որ կրոնական ազատությունների թեման այս տարի առաջին անգամ ընդգրկվել է այս ծավալով։
    ⚠️ Նրա խոսքով՝ ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ արձանագրվել են ատելության և թիրախավորող խոսքի դեպքեր։
    🤝 ՄԻՊ-ն ընդգծել է կրոնական կազմակերպությունների ինքնավարության հարգման անհրաժեշտությունը և կոչ արել զերծ մնալ խտրական ու թիրախավորող հռետորաբանությունից։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot