Category: Aravot

  • Տարածաշրջանը կրկին կանգնած է մի վտանգավոր սահմանագծի վրա։ Շուրջ 21 ժամ տևած Իրա…

    📌 Տարածաշրջանը կրկին կանգնած է մի վտանգավոր սահմանագծի վրա։ Շուրջ 21 ժամ տևած Իրան-ԱՄՆ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության։
    Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա շատ ավելի վտանգավոր մի վիճակի` կառավարվող անորոշության սկիզբ է։ Երբ պատերազմը չի ավարտվում, բայց նաև չի շարունակվում ամբողջ ուժով, երբ խաղաղությունը չի հաստատվում, բայց նաև չի բացառվում, աշխարհը մտնում է ամենավտանգավոր փուլերից մեկը.
    Դավիթ Անանյան
  • Պիղծ մտքերը սիրո հակապատկերն են. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՊիղծ մտքերը սիրո հակապատկերն…

    Պիղծ մտքերը սիրո հակապատկերն են. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆ

    Պիղծ մտքերը սիրո հակապատկերն են

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն ար…

    📌 Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ն, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:
    Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:
    Արտակ Զաքարյան
  • Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ հ…

    📍 Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։
    Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։
    ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։
    Վարդան Ոսկանյան
  • «Ստեփանակերտում քանդվել է Սուրբ Հակոբ եկեղեցին» Սոցիալական ցանցերի մոնիթորինգը …

    ⚖️ «Ստեփանակերտում քանդվել է Սուրբ Հակոբ եկեղեցին»
    💬 Սոցիալական ցանցերի մոնիթորինգը ցույց է տվել, որ Ստեփանակերտում քանդվել է Սուրբ Հակոբ եկեղեցին
    Խոսքը 2007-ին կառուցված՝ Հայ Առաքելական եկեղեցու տաճարի մասին է
    📍 Եկեղեցին կառուցվել էր բարերար Ներսես Եփրեմյանի աջակցությամբ՝ իր որդու հիշատակին
    📍 Այն ծառայում էր քաղաքի հավատացյալների հոգևոր կարիքներին
    Ըստ գնահատականների՝ սա մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մաս է
    📍 Կոչ է արվում միջազգային կառույցներին՝ արձագանքել և կանխել նման դեպքերը
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Փաշինյանի վարքագիծը վարկանիշի անկման հետևանք է» Հոդվածի հեղինակն անդրադառնում …

    ⚖️ «Փաշինյանի վարքագիծը վարկանիշի անկման հետևանք է»
    💬 Հոդվածի հեղինակն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ այն կապելով քաղաքական իրավիճակի հետ
    🗣️ Ըստ գնահատականի՝ նրա արձագանքներն ու կտրուկ ելույթները պայմանավորված են վարկանիշի անկմամբ
    Նշվում է, որ հասարակության դժգոհությունը իշխանությունից աճում է
    📍 Մատնանշվում է նաև, որ նույնիսկ հարցումները ցույց են տալիս՝ աջակցության մակարդակը ցածր է
    📍 Հեղինակը պնդում է, որ այս պայմաններում իշխանությունը փորձում է պահպանել դիրքերը տարբեր միջոցներով
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Իրավապաշպան, խորհդային շրջանի այլախոհ եւ քաղբանտարյալ Վարդան Հարությունյանի հետ…

    Իրավապաշպան, խորհդային շրջանի այլախոհ եւ քաղբանտարյալ Վարդան Հարությունյանի հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    Քոչարյանի եւ Փաշինյանի կառավարման ոճի մեջ մեծ տարբերություն չկա:
    Հայաստանում եղել է համակարգված այլախոհություն:
    Զանգվածները կարող էին ողջունել բռնաճնշումները, բայց անհատներից դա շատ քչերն են արել:
    1990-կանների առաջին կեսն իրական ժողովրդավարության տարիներ էին:

    1920-ի եւ 2020-ի մեր սխալները նույնական են. Վարդան Հարությունյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հայտարարել է, որ ՀՀ-ն ա…

    ⚠️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հայտարարել է, որ ՀՀ-ն այսօր անվտանգ երկիր չէ, իսկ սահմաններն ու ապագան՝ անորոշ են։
    💬 Նրա խոսքով՝ գործող իշխանությունը խոստացել էր խաղաղություն, բայց բերել է պատերազմներ ու կորուստներ։
    🔄 Միքայելյանը վստահեցրել է, որ իշխանափոխությունից հետո անվտանգությունը կդառնա «անխոցելի»՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։
    ⚖️ Արամ Վարդևանյանն էլ նշել է, որ երկրում ժողովրդավարությունը խաթարված է, սակայն վստահություն է հայտնել, որ արդարությունը կհաղթի։
    🚶‍♂️ Հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ են իրականացրել Երևանում՝ վանկարկելով «Սամվել, վարչապետ»։
  • Սամվել Կարապետյան․ պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի «Ուժեղ Հայաս…

    🇦🇲 Սամվել Կարապետյան․ պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի
    💬 «Ուժեղ Հայաստան» ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պայքարում են իշխանության հեռացման և ընտրություններում հաղթանակի համար։
    Նա ընդգծել է, որ իշխանությունը վախի և պառակտման մթնոլորտ է ստեղծել, մինչդեռ իրենց նպատակը ուժեղ և բարեկեցիկ պետություն կառուցելն է։
    🛡️ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա անվտանգ և ուժեղ երկիր, իսկ «թույլ խաղաղությունը» պետք է փոխարինվի «ուժեղ խաղաղությամբ»։
    🌍 Նա նաև նշել է, որ վերականգնելու են հարաբերությունները Մոսկվայի, Վաշինգտոնի, Լոնդոնի և Պեկինի հետ։
    🚶‍♂️ Հավաքից հետո մասնակիցները քայլերթ են իրականացրել Երևանում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Նարեկ Կարապետյան․ միլիարդավոր ներդրումներ են գալու Հայաստան «Ուժեղ Հայաստան» կո…

    💰 Նարեկ Կարապետյան․ միլիարդավոր ներդրումներ են գալու Հայաստան
    📊 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ աղքատությունը հաղթահարելու համար Հայաստան կգան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ։
    💬 Նա ընդգծել է, որ հայ մարդը պետք է աշխատի ու լավ ապրի, և կոչ արել՝ «թուլություն չցուցաբերել»։
    🏗️ Կարապետյանի խոսքով՝ երկիրը պետք է ունենա 21-րդ դարի քաղաքներ, ինչը հնարավոր է միայն ուժեղ տնտեսական քաղաքականությամբ։
    ⚠️ Նա նաև քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ տնտեսական խնդիրները չեն լուծվել, իսկ իրականացվող քայլերը բավարար չեն։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot