Category: Aravot

  • Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագ…

    🔵 Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագյոզյանը՝ Արցախից տեղահանվածների վերաբերյալ փոփոխության մասին
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է Արցախից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ դրանք լուծում են ամուսնալուծված ընտանիքների կողմից բարձրացված խնդիրներից մեկը։
    Նոր կարգավորմամբ՝ եթե անչափահաս երեխան տվյալ ծնողի խնամքին չէ, այդ ծնողը կարող է ինքնուրույն դիմել ծրագրին և ստանալ հավաստագիր՝ առանց երեխայի տվյալները դիմումում ներառելու։
    🔗 aravot.am | @aravot
  • Փաշինյանն իրականացնում էր Արցախը հանձնելու ռուսաստանյան ծրագիրը.Անդրեաս Ղուկասյա…

    Փաշինյանն իրականացնում էր Արցախը հանձնելու ռուսաստանյան ծրագիրը.Անդրեաս Ղուկասյան

  • Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավի…

    🔵 Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Հաղթանակի զբոսայգու ժամանցային գոտու շուրջ դատական գործընթացներին, հայտարարել է, որ համայնքի և երևանցիների շահը պետք է գերակա լինի ցանկացած անհատական շահից։
    Նրա խոսքով՝ իրավական գործընթացների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել զբոսայգու զարգացման նոր ներդրումային ծրագիր՝ ընդգծելով, որ քաղաքը հետևողականորեն վերադարձնում է հանրային տարածքները համայնքին։
    🔗 aravot.am | @aravot
  • Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի ԱԳՆ-…

    🔵 Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆ
    Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը «խորապես մտահոգիչ» է՝ պնդելով, թե 1915 թվականի իրադարձությունների քաղաքական գնահատականը զուրկ է իրավական և գիտական հիմքերից։
    Գերատեսչությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը՝ ընդգծելով, որ այն, ըստ պաշտոնական Բաքվի, չի նպաստում տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության գործընթացին։
    🔗 aravot.am | @aravot
  • Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան ԱվինյանԵրևա…

    🔵 Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում իրականացվել են լայնածավալ ենթակառուցվածքային աշխատանքներ, սակայն ասֆալտապատման որակի հետ կապված արձանագրված խնդիրները պետք է ամբողջությամբ վերացվեն։
    Նա ընդգծել է, որ նույն պահանջը վերաբերում է նաև Կիևյան կամրջի աշխատանքներին՝ զգուշացնելով, որ եթե վերջնական արդյունքը չհամապատասխանի պահանջվող որակին, կապալառուները չեն ստանա վճարումը։
    🔗 aravot.am | @aravot
  • Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկ…

    🔵 Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան
    «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը կալանավայրից հրապարակած ուղերձում հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված գործը համարում է քաղաքական բռնաճնշումների մաս և վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ մինչև, իր ձևակերպմամբ, երկրում արդարության հաղթանակը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ո՞վ է ձեզ ահազանգել, որ զինվորները խախտումով են քվեարկել»․ Արամ ՕրբելյանՍահմանա…

    «Ո՞վ է ձեզ ահազանգել, որ զինվորները խախտումով են քվեարկել»․ Արամ Օրբելյան
    Սահմանադրական դատարանում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե ով է ահազանգել զինծառայողների քվեարկության հնարավոր խախտումների մասին։
    Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ 20։00-ից քիչ առաջ իրեն զանգահարել է ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ զինվորները գտնվում են ընտրատեղամասում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Ընտրական օրենսգրքով նախատեսված էր ապահովել նրանց քվեարկության իրավունքը։
    aravot.am⁠ | @aravot
  • «ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ»Սահ…

    «ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ»
    Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։
    Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում:
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներողություն խնդրում Գոհար Ղումաշյանից»․ Արամ …

    «Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներողություն խնդրում Գոհար Ղումաշյանից»․ Արամ Վարդևանյան
    Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությամբ Գոհար Ղումաշյանին վերագրվող երկու մեղադրանքներից մեկն այլևս գոյություն չունի, սակայն, նրա խոսքով, կառույցը մինչ օրս չի ընդունել սխալը և ներողություն չի խնդրել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»․ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց…

    «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»․ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին
    «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»,- հայտարարել է Սաարը՝ ընդգծելով, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստերն անվիճելի են։ Ավելի վաղ նախագծին աջակցություն էր հայտնել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
    aravot.am⁠ | @aravot