Category: Aravot

  • Կիրիլ Գերշտեյն. «Շատերի համար Կոմիտասն անհայտ տիեզերք է» …

    🎼 Կիրիլ Գերշտեյն. «Շատերի համար Կոմիտասն անհայտ տիեզերք է» Աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը նշել է, որ Կոմիտասի երաժշտությունն այսօր առավել քան երբևէ շարունակում է բացահայտվել ու հուզել աշխարհի ունկնդիրներին։ Նրա նոր՝ «Երաժշտությունը պատերազմի ժամանակ» ալբոմում Կոմիտասի «Հայկական պարերը» ներկայացված են Դեբյուսիի ստեղծագործությունների կողքին՝ արժանանալով միջազգային մեծ ուշադրության։ 🔗 aravot.am | @aravot
  • «Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ձևով հետապն…

    🔵 «Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ձևով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը». Սաղաթելյան
    «Ուղիղ քաղաքական հետապնդում ու վրեժխնդրություն է»․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացին։
    Նա հայտարարեց, որ իշխանությունը փորձում է ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներով սահմանափակել նրանց գործունեությունը՝ դա կապելով մեկ անձի իշխանության ամրապնդման ձգտման հետ։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Քահանան հրաժարվեց մեկնաբանել՝ զեղչվե՞լ է Վեհափառի անունը Փաշինյանի ներկայությամ…

    Քահանան հրաժարվեց մեկնաբանել՝ զեղչվե՞լ է Վեհափառի անունը Փաշինյանի ներկայությամբ
    Aravot.am-ը փորձել է պարզել՝ արդյոք զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Խոսքը նախորդ կիրակի օրվա պատարագի մասին է, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։
    Հարցին ի պատասխան՝ Արարատյան Հայրապետական թեմի քահանա Տեր Վահան Առաքելյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ: Նա հայտարարել է, որ ընդհանրապես որևէ թեմայով պարզաբանում չի անում։
    🔗 aravot.am | @aravot__
  • Րաֆֆի Հովհաննիսյան․ «Այն մարդը, որ ուզում է դիմացինին դարձնել բոմժ, Հայաստանի գ…

    🗣️ Րաֆֆի Հովհաննիսյան․ «Այն մարդը, որ ուզում է դիմացինին դարձնել բոմժ, Հայաստանի գերագույն գլխավոր բոմժն է»

    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդման բնույթ ունեն։ Նրա խոսքով՝ եթե գործարարների գործունեության մեջ կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն օրենքի հավասար կիրառմամբ։
    Հովհաննիսյանը քննադատել է նաև այն մոտեցումը, երբ, իր գնահատմամբ, մարդկանց ունեցվածքի և բիզնեսի նկատմամբ ճնշումներ են գործադրվում քաղաքական գործընթացների համատեքստում։
    aravot.am
  • Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը կենդանիների գլուխները կախել առանձնատան առաստաղից. «ս…

    📰 Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը կենդանիների գլուխները կախել առանձնատան առաստաղից. «սիմվոլիկայի մեծ սիրահար է». Տոնոյան
    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը կարող է գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություններից մեկը՝ նշելով, որ այն տևել է շուրջ 13 ժամ։
    Անդադառնալով առանձնատանը պահվող կենդանիներին և առաստաղից կախված կենդանիների գլուխներին՝ Տոնոյանն ասել է, որ դրանք կապված են Ծառուկյանի անձնական նախասիրությունների և սիմվոլիկայի հետ։ Նրա խոսքով՝ կենդանիները պահվել են օրենքի շրջանակում և անհրաժեշտ թույլտվություններով։ aravot.am | @aravot
  • Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք «Իմ քայլը» հիմնադրամին են աջակցում, նրանցից…

    📰 Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք «Իմ քայլը» հիմնադրամին են աջակցում, նրանցից ոչ մեկի հետ կապված ոչ խարդախության, ոչ հարկեր թաքցնելու դեպքի ականատես չենք լինում. Սողոմոնյան
    «
    Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացը համարում է քաղաքական պատվեր։ Նրա խոսքով՝ իշխանությանը չաջակցող կամ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող գործարարներն են հայտնվում նման գործընթացների թիրախում, մինչդեռ իշխանության հետ համագործակցող խոշոր գործարարների դեպքում նման դեպքեր չեն արձանագրվում։
    aravot.am | @aravot
  • Բազմաբերդ. հնագիտական թանգարան բաց երկնքի տակԱրագածոտնի մարզի Ներքին և Վերին Բա…

    🏛️ Բազմաբերդ. հնագիտական թանգարան բաց երկնքի տակ
    Արագածոտնի մարզի Ներքին և Վերին Բազմաբերդ գյուղերի տարածքը հազարամյակների պատմության կենդանի վկայություն է՝ ամրոցներով, մեգալիթյան աշտարակներով, դամբարաններով, վիշապաքարերով ու ժայռափոր կառույցներով։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ պահպանվել են Հայկական աշխարհի հնագույն բնակավայրերի հետքեր։
    Տարածքում հայտնաբերված կիկլոպյան ամրոցները, ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող կառույցները և միջնադարյան հուշարձանները ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտեր։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Եզրափակչի երեք մասնակից՝ ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության մեկնարկումՀյուսիսա…

    🤼 Եզրափակչի երեք մասնակից՝ ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության մեկնարկում
    Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության առաջին օրը Հայաստանը երեք եզրափակչի մասնակից ունի։ Ոսկե մեդալի համար կպայքարեն Էդգար Պետրոսյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ)։ aravot.am | @aravot
  • Փաստ N1 Հայրենակիցների մեծա…

    Փաստ N1 Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին․ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/6c63b74ec0.mp4?token=nLO-DgKzN1IrrimqUfPo1Wb2ZaJP1e-Vxjgvjz5ol2nXapc48zedyOqW19XZ5HyNnX2QdE54e6KfS2hBfh9vDp2lS3ZXqvLAkB6EMkwrsnDdtanizrP6n9caSQsxjHkisYdG78I2Aa_O1qP9GoRwXsznBl7n-Hk32lPBjYXz3cqQhj94yqQpceSUiR_KfNg0XlN7BE9sq3eiBkeyKz8T8VOTHJiRRBJDGAQgm-uDg_4zweIOHJnr1d5n-LLAaD8G7FZW0aGM_GVkVN5C6Gj5nOr7q2ZlS-SvPBrH6IgdCgTTlC5qhy8wnzFocsmLw7vOTqQdCX9EXiGPfUYOCkHu7A

  • Մամուլը գրում էՄանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ …

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է. «Փաստ»
    🔺Հայաստանի այսօրվա դեպքերն ինձ հիշեցնում են Լատինական Ամերիկայի փոքր երկրներում տիրող դիկտատուրաները, որոնց խնդիրը եւս բացառապես իշխանության պահպանումն էր. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
    🔺Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ. «Փաստ»
    🔺«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը վերածվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության բաղկացուցիչ մասի, որը մշակվում և առաջ է մղվում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցության շրջանակում. «Դրոշակ»
    🔺Ասում են` փողոցային պայքար են ուզում, բայց ինչո՞վ են մանդատները խանգարում փողոցային պայքարին. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»
    🔺Շահեն Հարությունյան. Եթե խորհրդարան անցած ուժերը կռիվ չեն տալիս իրենց քվեների համար, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ