Category: Aravot

  • Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ «Աշխատանքը տարվում է լուռ և կոնֆի…

    ⚖️ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ «Աշխատանքը տարվում է լուռ և կոնֆիդենցիալ»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ պետական կառույցները ամենօրյա ռեժիմով աշխատում են՝ ճշտելու տեղեկատվությունը և աջակցություն ցուցաբերելու հնարավորության դեպքում։
    Նրա խոսքով՝ նախկին փորձը ցույց է տվել, որ այս հարցում առավել արդյունավետ է «լուռ, կոնֆիդենցիալ» աշխատանքը, և այդ ձևաչափով գործընթացը շարունակվում է։
    aravot.am | @aravot
  • Պոեզիայով են ներծծված գրեթե իմ բոլոր ստեղծագործություններըԿոմպոզիտոր Ժիրայր Շահ…

    🎼 Պոեզիայով են ներծծված գրեթե իմ բոլոր ստեղծագործությունները
    Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը պատմել է իր հեղինակային համերգի, նոր վոկալ շարքերի և պոեզիայի հետ ստեղծագործական կապի մասին։ Նրա խոսքով՝ գրականությունն ու հատկապես պոեզիան մշտապես ուղեկցել են իր երաժշտական ճանապարհը՝ հարստացնելով ստեղծագործությունները։
    🔗 aravot.am | @aravot
  • «Այս ամենը Հայաստանի վարկն է գցում». «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը՝ Գագիկ Ծա…

    ⚖️ «Այս ամենը Հայաստանի վարկն է գցում». «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողի մասին
    «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Կարագյոզյանը հայտարարել է, որ ընկերությունների գործունեության կասեցումը մեծ վնասներ է պատճառել և բացասաբար է ազդում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի օրը մեր աշխատատեղերը կբացվեն»․…

    ⚖️ «Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի օրը մեր աշխատատեղերը կբացվեն»․ «Մուլտի կոնցեռնի» աշխատակիցներն ասել են կառավարության ներկայացուցչին
    «Մուլտի կոնցեռնի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ պահանջել են բացել իրենց աշխատատեղերը և տրամադրել վարկային արտոնություններ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի մեղավորը իրենք չեն։
    🔗 aravot.am | @aravot
  • «ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը ժամ…

    🎯 «ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը ժամանակ ձգելու հնարավորություն կտա, բայց նա կաշխատի կատարել ադրբեջանական կողմի պահանջները»
    Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի պահանջներին, ԵԱՀԿ-ի հայտարարություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
    Նրա խոսքով՝ իշխանությունը կարող է ժամանակ շահել, սակայն կշարունակի շարժվել ադրբեջանական կողմի պահանջներին համապատասխան ուղղությամբ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փ…

    📈 «Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փաշինյանը՝ ԵԱՏՄ սահմանափակումների մասին
    Կառավարությունը հաստատել է ձկնաբուծական տնտեսություններին աջակցության ծրագիր՝ պայմանավորված արտահանման սահմանափակումներով։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ աջակցություն կստանան Արմավիրի և Արարատի մարզերի 135 տնտեսություններ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ և ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքներին՝ դրանք որակելով ոչ թե ճգնաժամ, այլ հնարավորություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման և նոր շուկաներ գտնելու համար։ Նա նշել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ այլընտրանքներ։
    🔗 aravot.am | @aravot
  • Մեր կառավարության վերջին հերթական նիստն ․Նիկոլ Փաշինյան 9-րդ գումարման ԱԺ-ի ձևավ…

    Մեր կառավարության վերջին հերթական նիստն ․Նիկոլ Փաշինյան
    9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
  • Խորապես կապված ՌԴ-ի հետ՝ ԵՄ-ի հետ լայն ինտեգրման ուղովՀայաստան-ԵՄ հարաբերությու…

    🇪🇺 Խորապես կապված ՌԴ-ի հետ՝ ԵՄ-ի հետ լայն ինտեգրման ուղով
    Հայաստան-ԵՄ հարաբերությունները դուրս են եկել սովորական գործընկերության շրջանակներից՝ ներառելով անվտանգության, պետական կառավարման, կիբեռանվտանգության և տեղեկատվական դիմակայունության ոլորտները։
    Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է խորապես կապված մնալ Ռուսաստանի հետ՝ էներգետիկ, տնտեսական և անվտանգային ուղղություններով։ Առաջիկա մարտահրավերը լինելու է ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը՝ պահպանելով արտաքին քաղաքական և տնտեսական հավասարակշռությունը։
    🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը |
  • «Ման գանք՝ տեսնենք ո՞ր ջիմն է կառավարության հետ լավ, այնտե՞ղ գնանք աշխատենք». «…

    🥋 «Ման գանք՝ տեսնենք ո՞ր ջիմն է կառավարության հետ լավ, այնտե՞ղ գնանք աշխատենք». «Օլիմպավանի» մարզիչ
    «Օլիմպավանի» MMA մարզիչ Էրիկ Օհանյանը կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ մարզիչներն ու աշխատակիցները պարզապես ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը։ Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ 107 մարզիկի մասնակցությունը Աբու Դաբիում կայանալիք աշխարհի առաջնությանը վտանգված է մարզումների դադարեցման պատճառով։
    🔗 aravot.am | @aravot
  • Բրյուսելը ոչ թե հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից, այլ մղում է դեպի ավտոկրատիա…

    🌍 Բրյուսելը ոչ թե հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից, այլ մղում է դեպի ավտոկրատիա. Դավիթ Գրիգորյան
    Եվրամիությունը, շարունակելով քաղաքական ու ֆինանսական աջակցությունը Հայաստանի իշխանություններին, անտեսում է երկրում ժողովրդավարության, ընտրական գործընթացների և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Նման մոտեցումը ոչ թե թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը, այլ նպաստում է ավտորիտար միտումների խորացմանը։
    🔗 Դավիթ Գրիգորյանի հոդվածն ամբողջությամբ