Category: Aravot

  • «Դուք չեք հերքի, չէ՞, որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբե…

    🇪🇺 «Դուք չեք հերքի, չէ՞, որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորացել են»․ Արման Եղոյան
    ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է Եվրամիություն՝ ընդգծելով, որ վերջին յոթ տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն աննախադեպ խորացել են։ Նրա խոսքով՝ դրա վկայությունն են ռազմավարական գործընկերությունը, ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և անվտանգային ու արտաքին քաղաքականության ոլորտներում համագործակցությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»․ Նարեկ Կա…

    🇪🇺 «Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»․ Նարեկ Կարապետյանը՝ եվրաինտեգրման մասին
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը կարող է եվրոպական համակարգին ինտեգրվել՝ առանց պարտադիր ԵՄ անդամ դառնալու՝ օրինակ բերելով Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի փորձը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կարևոր խնդիրներից է խուսափել արտաքին բախումները երկիր ներմուծելուց։
    🔗 aravot.am | @aravot
  • 2,5 տրիլիոն պարտք եք վերցրել, տարին ընդամենը 10 դպրոց եք կառուցել…

    2,5 տրիլիոն պարտք եք վերցրել, տարին ընդամենը 10 դպրոց եք կառուցել

    https://cdn4.telesco.pe/file/72ae2d17a0.mp4?token=aaCyvEV0S9ULSNQ_41AoFhhFH37YclgIVUHQZBvb-D-zJ8xLmCHa_M1XMcoBQb28wy46NbrWEf-apgRw6jj98vdghIzOg0509DMjMN-22NdQf2Vxn-IwnAYeO3sHF3EzwvSGkufO10MGcJlhhiiFXKZh_CxJBHrW_720oKs3ytDyYQXm1TWqiQwhLHJj7bRd9rXQZ-C-hPdda8HLRkQCnZsZc5Z9imZuNNO80e9kCGYv9dLNQRB7VPuRi-jVCj4sjMLKoDLjcYmImm2WBJ8EV8l-cmSxHc8WlkdyTPJTMKTs9gAwRAj8rqoCvZl7OaL6SYpqwA6FZC2zlffSE3sM-Q

  • «Մարդիկ, ովքեր Արցախը հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, արցախցի կնոջը ն…

    🔴 «Մարդիկ, ովքեր Արցախը հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, արցախցի կնոջը նայելով՝ ասում են՝ դե ճանաչեք Արցախն Ադրբեջանի կազմում»
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը քննադատեց ՔՊ-ական պատգամավորների հարցադրումները Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին։ Նրա խոսքով՝ արցախցի կնոջից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջը քաղաքական բանավեճի շրջանակում չէ և «անմարդկային» վերաբերմունք է։
    🔗 aravot.am | @aravot
  • ՀՀ-ն բռնապետական երկիր է, մարդիկ կալանավորվում են կարծիք հայտնելու համար. բողոք…

    🔴 ՀՀ-ն բռնապետական երկիր է, մարդիկ կալանավորվում են կարծիք հայտնելու համար. բողոքի ցույց ԵՄ գրասենյակի առաջ
    ԵՄ գրասենյակի առաջ շուրջ 350 կանանց մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և մյուս կալանավորվածների։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ Հայաստանում մարդիկ ենթարկվում են բռնաճնշումների քաղաքական հայացքների և կարծիքների համար, իսկ Մանուկյանի երեխայի հետ տեսակցությունը թույլատրվել է միայն մեկ անգամ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ էի Երեւանում, ճի՞շտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արց…

    🏛️ «Ինչո՞ւ էի Երեւանում, ճի՞շտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արցախում եւ զոհվեի»․ Արեգա Հովսեփյանը՝ Արայիկ Հարությունյանին
    ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը։
    Հարությունյանը նաև հարցրեց, թե ինչու էր Արեգա Հովսեփյանը Պրահայի հայտարարությունից հետո՝ մինչև 2023 թվականի օգոստոսը, մնացել Երևանում։ Հովսեփյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ էի Երեւանում, ճի՞շտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արցախում եւ զոհվեի»։
    aravot.am | @aravot
  • ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ ԱԺ եվրոպական ինտեգրմ…

    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը:Ընդդիմադիր պատգամավորները իրենց դժգոհությունը հայտնեցին, պնդեով, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:
    🔻 Լեզվակռվից հետո «Ուժեղ Հայաստան»-ից Դավիթ Ղազինյանին հեռացրին նիստերի դահլիճից: Իրավապահների՝ դահլիճ մտնելուց հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները բոյկոտեցին նիստը:
  • «Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են»․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտե…

    🇪🇺 «Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են»․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտեգրման մասին
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է այն համատեղվում մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքների հետ։
    Նրա խոսքով՝ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներից արտաքսվում են։ «Այդպիսի ինտեգրացիա չի լինում»,- հայտարարեց Ղազարյանը։
    aravot.am | @aravot
  • Նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերումՊաշտպանությ…

    🪖 Նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում՝ ստուգելով օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքները։ Ուշադրության կենտրոնում են նաև զորամասերում ծառայության կազմակերպման և առօրյայի հետ կապված մյուս հարցերը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտո…

    🔴 «Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը, դուք PR մասնագետներն եք»․ Իշխան Սաղաթելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հայկական շահով։ Նրա խոսքով՝ հայկական շահը Հայաստանի պետականության հիմնարար բաղադրիչն է, և այն պետությունից հանելու դեպքում Հայաստանը այլևս չի կարող համարվել հայկական պետություն։
    🔗 aravot.am | @aravot