Category: Aravot

  • #Բիզնես Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցա…

    #Բիզնես
    🏀 Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
    Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ աջակցել են Երևանում անցկացված անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղին՝ խթանելով ներառական սպորտն ու սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունները։ Միջոցառմանը մասնակցել են նաև պարալիմպիկ խաղերի ամերիկացի ոսկե մեդալակիրներ։
    aravot.am | @aravot
  • Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը բոլոր հայկական ձեռնարկությու…

    📈 Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը բոլոր հայկական ձեռնարկություններից
    Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ ժամանակավորապես կասեցրել է ևս երկու հայկական ընկերությունների ձկնամթերքի հավաստագրումը՝ նախկինում արձանագրված խախտումների վերացմանը սպասելով։ Այս որոշմամբ փաստացի դադարեցվում են Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումները։
    🔗 aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շնորհակալությունը ՊուտինինՆիկոլ Փաշինյանն այժմ հայտարա…

    🎯Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շնորհակալությունը Պուտինին
    Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարարում է՝ հարցեր ունի ԵԱՏՄ մայիսի 29-ի հայտարարության վերաբերյալ, մինչդեռ, ըստ նրա, այդ հարցերը կարող էր բարձրացնել դեռ հունիսի 1-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցից հետո վարչապետը շնորհակալություն էր հայտնել Պուտինին՝ աջակցության համար։
    Հայտարարությունները հակասում են այն ժամանակվա պաշտոնական հաղորդագրություններին, և հարց է բարձրացվում, թե ինչու հնարավոր տարաձայնությունները չեն քննարկվել անմիջապես հեռախոսազրույցի ընթացքում, այլ բարձրացվում են միայն այժմ։
    ✍️ Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Արտակ Հովսեփյան․ «Մանդատը վայր դնելու որոշումը պայմանավորված է անձնական հանգամա…

    ⚖️ Արտակ Հովսեփյան․ «Մանդատը վայր դնելու որոշումը պայմանավորված է անձնական հանգամանքներով»
    Գյումրու ավագանու նախկին անդամ Արտակ Հովսեփյանը մեկնաբանել է իր մանդատը վայր դնելու որոշումը՝ նշելով, որ այն պայմանավորված է անձնական պատճառներով։
    Նա ընդգծել է, որ շարունակելու է աջակցել «Մեր քաղաքը» խմբակցության նախաձեռնություններին և մնալ ակտիվ քաղաքացիական կյանքում։
    aravot.am⁠ | @aravot
  • Արթուր Ավանեսյան․ «Պետք է ազատ արձակեին՝ առանց որևէ սահմանափակման»Լեգենդար հետա…

    ⚖️ Արթուր Ավանեսյան․ «Պետք է ազատ արձակեին՝ առանց որևէ սահմանափակման»
    Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ), որի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և կարծում է, որ պետք է ազատ արձակվեր առանց որևէ խափանման միջոցի։
    Նա նաև նշեց, որ հրապարակված ձայնագրությունը վերաբերում է իրենց ծրագրի ներկայացմանը և որևէ առնչություն չունի ընտրակաշառքի հետ։
    aravot.am⁠ | @aravot
  • Դավիթ Համբարձումյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումըՄասիսի նախկին քաղաքա…

    ⚖️ Դավիթ Համբարձումյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը
    Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ նշելով, որ սպասում էր արդարացման վճռի և շարունակում է պնդել իր անմեղությունը։
    Նա նաև ասաց, որ շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում և մասնակցել քաղաքական գործընթացներին՝ ընդգծելով, որ «պայքարը նոր է սկսվում»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Դադարեցրեք այս խոշտանգումը, հարգեք մեր բոլորի ժամանակը»․ Բագրատ սրբազանի փաստա…

    🚨 «Դադարեցրեք այս խոշտանգումը, հարգեք մեր բոլորի ժամանակը»․ Բագրատ սրբազանի փաստաբանը՝ դատախազներին
    Բագրատ սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատական նիստի ընթացքում կոչ արեց դադարեցնել գործին չվերաբերող ապացույցների ներկայացումը՝ նշելով, որ պաշտպանական կողմը չի հասկանում, թե դրանք ինչ կապ ունեն մեղադրյալների հետ։
    Նրա խոսքով՝ այդ կերպ խոշտանգվում են ոչ միայն ներկաների ինտելեկտը, այլև ժամանակը, իսկ նիստն անիմաստ երկարաձգվում է։
    aravot.am | @aravot
  • Սիրելի՛ հայրենակիցներ,Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու…

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկմանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:
    Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
    Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:
    Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:
    Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:
    Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
  • Բագրատ սրբազան․ «Արդարացման ժամանակը կգա»Բագրատ սրբազանը դատական նիստի ընդմիջմա…

    ⚖️ Բագրատ սրբազան․ «Արդարացման ժամանակը կգա»
    Բագրատ սրբազանը դատական նիստի ընդմիջման ընթացքում հայտարարեց, որ իրենց ներկայացվող «ապացույցները» որևէ ապացուցողական արժեք չունեն՝ քննադատելով դատախազների գործողությունները։
    Անդրադառնալով Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ նա ասաց, որ ուրախ է այդ որոշման համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում կգա նաև իրենց արդարացման ու պատասխանատվության ժամանակը։
    aravot.am⁠ | @aravot
  • Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ռեպրեսիաները պետք է սաստկա…

    🚨 Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ռեպրեսիաները պետք է սաստկանային
    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք դեռ ընտրություններից առաջ զգուշացրել էին, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումները կուժեղանան։
    Նա նաև նշեց, որ այս փուլում արդյունավետ չի համարում ընդդիմադիր ուժերին քննադատելը, իսկ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների որոշելիքն է։
    aravot.am | @aravot