Category: Aravot

  • «ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործել, …

    🔵 «ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործել, ինչո՞ւ եք դուք հավասարության նշան դնում»․ «Առավոտ»-ի հարցը Նիկոլ Փաշինյանին
    «Առավոտ»-ը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՄԻԵԴ-ի՝ Հայկ Թորոյանի գործով վճռի և Ադրբեջանի վերաբերյալ արձանագրումների ֆոնին՝ հետաքրքրվելով, թե ինչու է նա երբեմն խոսում կողմերի միջև հավասարության տրամաբանությամբ։
    Փաշինյանը պատասխանեց, որ ինքը երբեք չի դրել հավասարության նշան Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև՝ հավելելով, որ իր հիմնական շեշտադրումը խաղաղության պահպանման անհրաժեշտությունն է։ Նրա խոսքով՝ խաղաղությունը կարող է խոցելի լինել, և դրա պահպանման համար պետք է շարունակական ուշադրություն։
    🔗 aravot.am | 🔗 @aravot
  • «Ադրբեջանի դասագրքերը վերածվել են ահաբեկիչներ պատրաստելու գործիքի». Հովիկ Ավանե…

    🔵 «Ադրբեջանի դասագրքերը վերածվել են ահաբեկիչներ պատրաստելու գործիքի». Հովիկ Ավանեսով
    ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը հայտարարում է, որ ադրբեջանական դպրոցական դասագրքերում առկա է համակարգված հակահայ բովանդակություն, որը, ըստ նրա, ուղղված է պատմության խեղաթյուրմանը և մշակութային ժառանգության յուրացմանը։
    Նրա խոսքով՝ այդ նյութերը համընկնում են Ադրբեջանի պետական քաղաքականության հետ և արտացոլում են «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումը, որը, ըստ նրա, վերածվում է ոչ միայն քարոզչության, այլև երկարաժամկետ ռազմավարության։
    🔗 aravot.am | 🔗 @aravot
  • Նիկոլ Փաշինյանը կատակել է ԵԱՏՄ վերաբերյալ…

    Նիկոլ Փաշինյանը կատակել է ԵԱՏՄ վերաբերյալ
  • «Խաղաղության օրակարգի մասին խոսք չի կարող լինել, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մ…

    🔵 «Խաղաղության օրակարգի մասին խոսք չի կարող լինել, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է օրակարգ»․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Միքայել սրբազանի գործով դատական նիստից առաջ հայտարարել է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի, իսկ գործով սպասվող որոշումները պայմանավորված կլինեն իշխանությունների քաղաքական հաշվարկներով։
    Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգի մասին խոսելը դժվար է, քանի որ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը՝ այն ներկայացնելով որպես իր քաղաքական օրակարգի մաս։
    🔗 aravot.am | @aravot
  • Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. հայտարարել է Փաշին…

    ‼️Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. հայտարարել է Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
  • «Առաջին հերթին բոլորս, այո՛ բոլորս՝ վերից վար, պետք է մեղքերի թողություն տանք մ…

    🔵 «Առաջին հերթին բոլորս, այո՛ բոլորս՝ վերից վար, պետք է մեղքերի թողություն տանք մեր ժողովրդի առաջ»
    «Առավոտ»-ը հրապարակել է հատված Գոհար Արշակյանի «Նվիրյալը կամ անուղղելի ռոմանտիկը» գրքից, որտեղ ներկայացված է իրավապաշտպան և նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի բանտային նամակներից մեկը՝ գրված 1989 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
    Նամակում Արշակյանը խոսում է իր կալանքի, բանտային պայմանների, արդարության և հանրային պատասխանատվության մասին՝ ընդգծելով, որ հասարակական ու պետական վերափոխումները պետք է սկսվեն ինքնամաքրմամբ, սխալների ընդունմամբ և ժողովրդի առաջ պատասխանատվություն կրելով։
    🔗 aravot.am | @aravot
  • Փաշինյան․ եթե պատասխանը «այո» է, ապա ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասինՎ…

    🔵 Փաշինյան․ եթե պատասխանը «այո» է, ապա ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է հստակեցնել ԵԱՏՄ շրջանակում անդամ երկրների կողմից ընդունվող որոշումների տրամաբանությունը։ Նրա խոսքով, եթե որևէ անդամ երկիր կարող է մյուսի դեմ նման որոշումներ կայացնել, ապա դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն փաստացի հայտարարում է ինքնալուծարման մասին։
    Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է մայիսի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որով Հայաստանին առաջարկվել էր հստակեցնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում էԶիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեց…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները. «Փաստ»
    🔺Պատահական չէ, որ ԱԺ ընտրություններից հետո Հայաստան այցելած առաջին օտարերկրյա պաշտոնյան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր. «168 ժամ»
    🔺Մի երկրից կախված լինելն էլ մի բան չի, հասկացանք` ԵԱՏՄ շուկան մեր ապրանքներին ձեռ է տալիս, բայց միայն դրանով չէ. Ալեքսեյ Սանդիկով. «Հրապարակ»
    🔺ՍԴ-ն գործին մասնակից է դարձրել, էսպես ասած, հաղթող ուժին։ Նախկինում նման պրակտիկա չենք ունեցել. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»
    🔺6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
    🔺Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է. Նաիրի Սարգսյան. «Փաստ»
    🔺Փաշինյանը մե՛կ իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մե՛կ` Պապ թագավորի, բայց այդ համեմատություններն արժեք չունեն. պատմաբան. «Հրապարակ»
    🔺Հայկ Թորոյանի հետ տեղի ունեցածի հետ կապված ՄԻԵԴ որոշումը նախադեպային կարող է լինել 44-օրյայի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար Ադրբեջանի դեմ տարված գանգատներով. «168 ժամ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • Մենք ցանկանում ենք պատասխանել բոլոր հարցերին ուրբաթ օրը, ժամը 13:00 Տաշիր Արենայ…

    Մենք ցանկանում ենք պատասխանել բոլոր հարցերին ուրբաթ օրը, ժամը 13:00 Տաշիր Արենայում
    ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/27bc6009c2.mp4?token=AwqTEGzpKmq7WSoZl3cp0_cHz9vDbSitq8RhC5zP02-qHRrLxJeS3Jgtr8V9jqNiQU60syNBBs45GvKgvu6_Gm_kZDq3FrD7UkUMsVqrLz8gss4oK4eUFg1THgeTQ4OJYhgIXtsHkqgpfqjWtxZkSmOwO5qiFKWOxhI5KJdGMV_gSkDpSu0GYtbuOG5Qh9FBjTuEsenav3gHaTOzQxKFMpnW0T6GTPzsy1xDTEQwioPTW8WkV3uoMsJB2JHuTAcU1LNLg_VgBQRNw8Hbziud3BGzv9Y4XcLg4KDLVZZRHfmEytFe50LagcprOy9yz97qPcLxQXcH-COfMZ3ObJiQfg

  • Բաքվի հավակնությունն ու Երեւանի լուռ համաձայնությունըԱդրբեջանի կողմից առաջ մղվո…

    🎯 Բաքվի հավակնությունն ու Երեւանի լուռ համաձայնությունը
    Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարը այն վաղուց դարձել է պաշտոնական Բաքվի հրապարակային քաղաքականության մաս։
    Մինչ Ադրբեջանը տարբեր մակարդակներով շարունակում է խոսել այս օրակարգի մասին, պաշտոնական Երեւանը հիմնականում խուսափում է ուղիղ արձագանքներից, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս հանրային ու քաղաքական շրջանակներում։
    ✍️Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը