Category: Aravot

  • ՌԴ-ն 12 ամսով կասեցրել է հայկական երկու սերտիֆիկացման մարմնի փաստաթղթերի գործող…

    ⚠️ ՌԴ-ն 12 ամսով կասեցրել է հայկական երկու սերտիֆիկացման մարմնի փաստաթղթերի գործողությունը
    «Ռոսակկրեդիտացիան» առաջին անգամ 12 ամսով կասեցրել է հայկական «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ընկերությունների տրամադրած մի շարք սերտիֆիկատների և հայտարարագրերի գործողությունը՝ արձանագրելով փաստաթղթային խախտումներ։
    Ռուսական կողմի տվյալներով՝ որոշման հիմքում նմուշների ներմուծման ապացույցների և փորձարկումների արձանագրությունների բացակայությունն է։
    aravot.am⁠ | @aravot
  • Փիլիսոփա, կրոնագետ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը. Ռուս-ու…

    Փիլիսոփա, կրոնագետ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    Ռուս-ուկրաինական պատերազմը 30 տարի չի տեւի, ամեն ինչ կավարտվի 1,5-2 տարուց:
    Հայաստանը շուտով ստիպված կլինի կանգնելու ընտրության առաջ:
    «Գուբերնիայի» մասին խոսացողները պրոպագանդիստներ են՝ նրանց պետք չի լուրջ ընդունել:
    Կարեն Դեմիրճյանը դեմ էր իր եւ Քոչարյանի թիմերի մտավորականների «մրցամարտին»:

    Ռուսաստանն այսօր որեւէ տեղ չի կարող գուբերնիա ստեղծել.Վարդան Խաչատրյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Ամփոփ մեդիայի» հիմնադիր Սուրեն Դեհերյանը՝ Էթիկական լրագրության ԵՄԱ մրցանակակիր…

    🏆 «Ամփոփ մեդիայի» հիմնադիր Սուրեն Դեհերյանը՝ Էթիկական լրագրության ԵՄԱ մրցանակակիր
    «Ամփոփ մեդիայի» հիմնադիր խմբագիր Սուրեն Դեհերյանը Երևանի մամուլի ակումբի Էթիկական լրագրության մրցանակին է արժանացել՝ արհեստավարժ լրագրության չափանիշները պահպանելու համար։
    Դեհերյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը լսարանի վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ վերականգնելն է, իսկ ամենամեծ գնահատականը մրցանակից առավել այն է, երբ լրագրողական նյութերը ազդեցություն են ունենում որոշում կայացնողների վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • #հարցազրույց «Երբ պատերազմը մեր սահմաններից մի քանի հարյուր կիլոմետր է, երկրի ղե…

    #հարցազրույց
    🎙️ «Երբ պատերազմը մեր սահմաններից մի քանի հարյուր կիլոմետր է, երկրի ղեկավարի երկշաբաթյա արձակուրդը աբսուրդ է»․ Արմեն Հովասափյան
    – Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին Հայաստանում «քաղաքական արձակուրդը» նորմա՞լ է։
    Ոչ, նման պայմաններում պետությունը պետք է վերագնահատի ռիսկերը, ակտիվացնի դիվանագիտական աշխատանքը և պատրաստ լինի տարբեր սցենարների, ոչ թե գործի «սպասման ռեժիմով»։
    – Ինչպե՞ս է գնահատում TRIPP+ նախագծի ղեկավարի նշանակումը։
    Կոնստանտին Սոկոլովի նշանակումը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի խոշոր նախագծերն արդեն դարձել են մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության մաս։
    Շարունակությունը
  • ԶՊՄԿ-ն վերջին մեկուկես տարում շուրջ 50 մլրդ դրամ է ներդրել արտադրության արդիակա…

    ⛏️ ԶՊՄԿ-ն վերջին մեկուկես տարում շուրջ 50 մլրդ դրամ է ներդրել արտադրության արդիականացման համար
    Հանքագործի և մետալուրգի օրվա միջոցառմանը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հայտարարել է, որ անցած տարվա և 2026-ի առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունը շուրջ 50 մլրդ դրամ է ներդրել սարքավորումների ձեռքբերման և արտադրական ակտիվների արդիականացման համար։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ն մերժել է զինծառայությունից խուսափելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դի…

    ⚖️ ՍԴ-ն մերժել է զինծառայությունից խուսափելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը
    Սահմանադրական դատարանը մերժել է Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը, որով վիճարկվում էր զինծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական օրենսգրքի դրույթի սահմանադրականությունը՝ նշելով, որ «հիմնավոր կասկած» առկա չէ։
    Դիմումը ներկայացվել էր Ռուբեն Զալինյանի գործի շրջանակում, որը առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ն մերժել է ԶՊՄԿ-ի նախկին ղեկավար Նարեկ Ամբարյանի դիմումի քննությունը«Զանգեզո…

    ⚖️ ՍԴ-ն մերժել է ԶՊՄԿ-ի նախկին ղեկավար Նարեկ Ամբարյանի դիմումի քննությունը
    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի դիմումը Սահմանադրական դատարանը չի ընդունել քննության՝ նշելով, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
    Ամբարյանը վիճարկում էր իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը՝ պնդելով, որ դրանք խախտում են սեփականության իրավունքն ու տնտեսական գործունեության ազատությունը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում էՍեփականության իրավունքի «հոգեհանգստի արարողությունը»․ «Փաստ»⁠ՊԵԿ…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Սեփականության իրավունքի «հոգեհանգստի արարողությունը»․ «Փաստ»⁠
    🔺ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, այդ թվում` «Առինջ մոլում»․ «Հրապարակ»⁠
    🔺Բենիամին Մաթևոսյան. Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է. «Փաստ»⁠
    🔺Արթուր Խաչատրյան. Աշխարհի մասշտաբով ցանկացած մարդ, որ կենդանու ձեռքբերման օրինական փաստաթղթեր ունի, կարող է ունենալ այդ կենդանուն ու պահել. «Հրապարակ»⁠
    🔺Ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն․ «Ժողովուրդ»⁠
    🔺Մեծ ցավ ես ապրում, թե ինչ ահռելի անկում է գրանցել պետական կառավարման մակարդակը․ «Հրապարակ»⁠
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ՝ այստեղ
  • Արտակ Զաքարյան․ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև հյուծող պատ…

    🌍 Արտակ Զաքարյան․ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև հյուծող պատերազմի
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է, որ ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակամարտությունը կարող է լինել նոր ռազմավարությամբ և վերածվել երկարատև, հյուծող պատերազմի։
    Նրա գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի նախնական հաշվարկները չեն արդարացել, իսկ Իրանը, չնայած կրած կորուստներին, շարունակում է արդյունավետ դիմակայել և բարդացնել Վաշինգտոնի ծրագրերը։
    aravot.am⁠ | @aravot
  • Երբ մանկական հիշողությունն է դառնում հետապնդման թիրախԵս կարծում եմ՝ 10-ամյա արց…

    📰 Երբ մանկական հիշողությունն է դառնում հետապնդման թիրախ
    Ես կարծում եմ՝ 10-ամյա արցախցի աղջնակի նկարից «Տատիկ-Պապիկ» հուշարձանը հեռացնելը պարզապես մեկ միջադեպ չէ։ Անկախ պատճառաբանություններից՝ նման քայլը մանկական հիշողության և Արցախի հանդեպ կարոտի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում է։
    Իմ համոզմամբ՝ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեկ դպրոցի պատմությունը։ Երբ վերևից ձևավորվում է նման քաղաքական միջավայր, ներքևում արդեն հաճախ նույնիսկ հատուկ հրահանգներ պետք չեն լինում, իսկ դրա հետևանքները վտանգավոր են հասարակության համար։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot