Category: Aravot

  • Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և…

    🏔 Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
    Հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» կոչով պաստառը բարձրացրել է Արարատ լեռան և Արագածի գագաթներին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրին։
    Կազմակերպիչների խոսքով՝ խորհրդանշական այս նախաձեռնության նպատակն է հիշեցնել, որ հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է շարունակի մնալ միջազգային օրակարգում։ Նշվում է նաև, որ Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր է գտնվում ադրբեջանական գերության մեջ։
    🔗 aravot.am | @aravot
  • Երկամսյա տնային կալանք՝ գյումրեցի ՀՅԴ-ական Արա ՆախշքարյանինՀՀ հակակոռուպցիոն դա…

    ⚖️ Երկամսյա տնային կալանք՝ գյումրեցի ՀՅԴ-ական Արա Նախշքարյանին
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի է ենթարկել ընտրակաշառքի գործով անցնող ՀՅԴ անդամ, Գյումրու «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանին։ Դատարանը գրավ չի կիրառել, սակայն սահմանափակել է նրա շփումները՝ թույլատրելով կապ ունենալ միայն փաստաբանի և ընտանիքի անդամների հետ։
    Նախշքարյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ որևէ մեկին գումար չի խոստացել և գործի հիմքում հեռախոսային խոսակցության սխալ մեկնաբանությունն է։ Նա ձերբակալվել էր հուլիսի 29-ի առավոտյան և տեղափոխվել Երևան։
    🔗 aravot.am | @aravot
  • Ի՞նչ են «կոտրատում» սեղանի տակ Պուտինն ու ՓաշինյանըՀանրաքվեի թեմայով Մոսկվայի հ…

    📰 Ի՞նչ են «կոտրատում» սեղանի տակ Պուտինն ու Փաշինյանը
    Հանրաքվեի թեմայով Մոսկվայի հայտարարությունները դժվար է «վերջնագիր» անվանել, քանի որ դրանք շարունակվում են արդեն ամիսներ։
    Իրական հարցն այն է, թե ինչ պայմանավորվածություններ կամ բանակցություններ կարող են ընթանալ հրապարակային հայտարարություններից դուրս, և ինչ մտահոգություններ կարող են ունենալ այդ գործընթացի վերաբերյալ նաև եվրոպական կողմերը։
    🔗 Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Ճոճկանի հարսանիքից հետո 22 մարդ սննդային թունավորման ախտանիշներով դիմել է հիվան…

    🚑 Ճոճկանի հարսանիքից հետո 22 մարդ սննդային թունավորման ախտանիշներով դիմել է հիվանդանոց
    Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությունից հետո 22 քաղաքացի սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել է Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններ։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
    ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ մի քանի բուժառուի մոտ հաստատվել է ստաֆիլակոկ, իսկ դեպքի առնչությամբ շարունակվում են լաբորատոր հետազոտությունները։
    aravot.am⁠ | @aravot
  • 10-ամյա Տիգրան Ղազարյանը միջազգային երեք մրցույթում բարձրագույն մրցանակների է ա…

    🎹 10-ամյա Տիգրան Ղազարյանը միջազգային երեք մրցույթում բարձրագույն մրցանակների է արժանացել
    10-ամյա դաշնակահար Տիգրան Ղազարյանը վերջին ամիսներին միջազգային երեք մրցույթում նվաճել է մեկ Պլատինե և երկու առաջին կարգի մրցանակ, իսկ այժմ հրավիրվել է Իտալիայում մասնակցելու «Mimas» երաժշտական փառատոնին և գալա համերգին։
    Վերջերս նա ևս մեկ հաջողություն է գրանցել՝ հեղինակավոր «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթում արժանանալով առաջին կարգի մրցանակի և ստանալով համերգային ելույթի հրավեր։
    aravot.am⁠ | @aravot
  • Դատախազությունը պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի հողի սեփականության իրավո…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի հողի սեփականության իրավունքը
    Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ Բագրատ Սրբազանի հողի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով։ Սրբազանի փաստաբանի խոսքով՝ հողատարածքը ձեռք է բերվել օրինական գործարքով, իսկ այնտեղ բարերարների աջակցությամբ ստեղծվել է արտադրություն և աշխատատեղեր։ Դատարանը հաջորդ նախնական նիստը նշանակել է սեպտեմբերի 30-ին։
    aravot.am | @aravot
  • Կրթության փորձագետ․ բուհ ընդունվածների թվի վերաբերյալ վերջնական պատկեր դեռ չկաԿ…

    🎓 Կրթության փորձագետ․ բուհ ընդունվածների թվի վերաբերյալ վերջնական պատկեր դեռ չկա
    Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշել է, որ բուհ ընդունված 9620 դիմորդի ցուցանիշը վերջնական չէ, քանի որ դեռ չեն ավարտվել լրացուցիչ մրցույթները, ներբուհական և հեռակա ընդունելությունները։
    Նրա խոսքով՝ երկարաժամկետ կտրվածքով բուհ ընդունվողների թիվը նվազել է՝ բարձր ուսման վարձերի, երիտասարդների գործնական ընտրությունների և 12-ամյա կրթական համակարգի ազդեցության պատճառով։
    aravot.am⁠ | @aravot
  • Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է կալանավորել Արա ՆախշքարյանինAravot.am-ի տեղե…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է կալանավորել Արա Նախշքարյանին
    Aravot.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ընտրակաշառքի գործով անցնող ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին կալանավորելու վերաբերյալ։ Նրա խափանման միջոցի հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 19:00-ին։
    aravot.am⁠ | @aravot
  • #ԲիզնեսՖասթ Բանկը ռազմավարական գործընկեր է Sevan Startup Summit 2026-ումՖասթ Բան…

    #Բիզնես
    📊Ֆասթ Բանկը ռազմավարական գործընկեր է Sevan Startup Summit 2026-ում
    Ֆասթ Բանկը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը որպես ռազմավարական գործընկեր մասնակցում է Sevan Startup Summit 2026-ին՝ ներկայացնելով իր թվային ֆինանսական լուծումներն ու հատուկ քարտային առաջարկները։
    aravot.am | @aravot
  • Սարգիս Խանդանյանը՝ կարգալույծ հռչակված Տեր Թադեի՝ ՔՊ գրասենյակում գտնվելու մասի…

    🏛️ Սարգիս Խանդանյանը՝ կարգալույծ հռչակված Տեր Թադեի՝ ՔՊ գրասենյակում գտնվելու մասին
    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ինչ նպատակով էր կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ Տեր Թադե) գտնվել ՔՊ գրասենյակում։
    Անդրադառնալով նաև օգոստոսի 2-ին ԱԺ առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հրավերին՝ Խանդանյանն ասել է, որ այդ հարցը ԱԺ նախագահության իրավասության շրջանակում է։
    aravot.am | @aravot