Category: Aravot

  • ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ ԱԺ եվրոպական ինտեգրմ…

    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը:Ընդդիմադիր պատգամավորները իրենց դժգոհությունը հայտնեցին, պնդեով, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:
    🔻 Լեզվակռվից հետո «Ուժեղ Հայաստան»-ից Դավիթ Ղազինյանին հեռացրին նիստերի դահլիճից: Իրավապահների՝ դահլիճ մտնելուց հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները բոյկոտեցին նիստը:
  • «Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են»․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտե…

    🇪🇺 «Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են»․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտեգրման մասին
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է այն համատեղվում մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքների հետ։
    Նրա խոսքով՝ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներից արտաքսվում են։ «Այդպիսի ինտեգրացիա չի լինում»,- հայտարարեց Ղազարյանը։
    aravot.am | @aravot
  • Նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերումՊաշտպանությ…

    🪖 Նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում՝ ստուգելով օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքները։ Ուշադրության կենտրոնում են նաև զորամասերում ծառայության կազմակերպման և առօրյայի հետ կապված մյուս հարցերը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտո…

    🔴 «Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը, դուք PR մասնագետներն եք»․ Իշխան Սաղաթելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հայկական շահով։ Նրա խոսքով՝ հայկական շահը Հայաստանի պետականության հիմնարար բաղադրիչն է, և այն պետությունից հանելու դեպքում Հայաստանը այլևս չի կարող համարվել հայկական պետություն։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ֆաշիզմի շարքերում կռվածներին հայ գերիների հետ համեմատելն ամենավերջին անմեղսուն…

    ⚖️ «Ֆաշիզմի շարքերում կռվածներին հայ գերիների հետ համեմատելն ամենավերջին անմեղսունակությունն է, այդպիսի համեմատություն մեկ էլ Ալիեւն է արել»
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քննադատել է Բաքվում պահվող հայ գերիներին Երկրորդ աշխարհամարտից հետո ֆաշիստական Գերմանիայի և Ճապոնիայի գերիների հետ համեմատելը։ Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս հայերը պայքարել են իրենց հայրենիքում՝ ազատության և ինքնորոշման համար, իսկ նման համեմատությունը համարել է անընդունելի։
    🔗 aravot.am | @aravot
  • Արեգա Հովսեփյանը՝ բարեգործության մասին…

    Արեգա Հովսեփյանը՝ բարեգործության մասին

  • «Մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքակ…

    🇪🇺 «Մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով՝ ռեալ պոլիտիկից ելնելով, պետք է հասկանանք»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը պետք է ուղեկցվի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու գործնական դիվերսիֆիկացիայով։ Նրա խոսքով՝ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով պետք է դիտարկել որպես եվրոպական երկիր, սակայն քաղաքական որոշումներում անհրաժեշտ է առաջնորդվել ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ։
    🔗 aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը չի հանդիպի Աննա Հակոբյանի հետԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

    🗣 Նարեկ Կարապետյանը չի հանդիպի Աննա Հակոբյանի հետ
    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի՝ հանդիպելու հրավերը։ Կարապետյանը լրագրողներին ասել է՝ «Ոչ, խմբակցությունը ցանկություն չունի», իսկ Գրիգորյանը՝ «Չենք հանդիպելու»։
  • Ինչպես է փոխհատուցվելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքների վարձակալության վարձ…

    🏠 Ինչպես է փոխհատուցվելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքների վարձակալության վարձավճարը. մանրամասնում է փոխնախարարը
    Արցախից տեղահանված այն ընտանիքները, որոնք փոքր կազմ ունեն և բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից կամ 60 տարեկանից բարձր անդամներից, կարող են օգտվել վարձակալության վարձավճարի մասնակի փոխհատուցման ծրագրից։ Շահառուները պետք է ՀՀ քաղաքացիներ լինեն, նախապես գրանցվեն սոցիալական բնակարանի հերթացուցակում և հրաժարվեն բնակարանի հավաստագրից։
    Պետությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար կփոխհատուցի ամսական 40 հազար դրամ՝ 10 տարի շարունակ։ Փոխհատուցումը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Խուսափեք պիտակավորումից՝ պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր…

    🗣 «Խուսափեք պիտակավորումից՝ պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու»
    ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը ՔՊ-ականների հարցերին պատասխանելիս կոչ արեց խուսափել «պրոռուսական» պիտակավորումներից։ Նա ընդգծեց, որ կողմ է եվրաինտեգրմանը, սակայն կարևորում է Հայաստանի շահերից բխող տնտեսական, ֆինանսական, անվտանգային և իրավական վերլուծությունների առկայությունը։
    🔗 aravot.am | @aravot