Category: Aravot

  • Վիգեն Չըթըրյան․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պետք է անկախ հետաքննություն ա…

    📚 Վիգեն Չըթըրյան․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պետք է անկախ հետաքննություն անցկացներ
    Հայաստանի Ամերիկյան համալսարանում լրագրող և Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չըթըրյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պետք է ստեղծեր անկախ հետաքննող հանձնաժողով՝ պարզելու պարտության պատճառներն ու պետական համակարգի բացթողումները։
    Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը Հայաստանի համար դարձել է անհրաժեշտություն, սակայն մինչ օրս չի եղել համազգային և փորձագիտական քննարկում պատերազմի դասերի ու հետագա ռազմավարության վերաբերյալ։
    aravot.am⁠ | @aravot
  • Հիշողությսն թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022թ-ի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ի…

    Հիշողությսն թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022թ-ի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթելու մասին, որին այսօր հղում է տվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ», պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Ալիևի հայտարարությունն այնքան ուղիղ ու բաց էր, որ դեռ այն ժանանակ նույնիսկ ՔՊ-ական ԱԳՆ-ն վախվորած արձագանքեց։ Այդ ելույթը Բաքվում դեռ ակտուալ է ու դա այսօր վերահաստատել է ինքնակոչ համայնքի ինքնակոչ ցարչության նախագահը, ավելին, այդ ելույթում հնչած նպատակները Բաքվում հետևողականորեն կյանքի են կոչում։ Հիմա բան չունե՞ն ասելու ՔՊ-ում։

  • Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո…

    Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո

  • Դատարանը մեղմացրել է Գարեգին Բ-ի եղբոր խափանման միջոցի պայմաններըԳարեգին Բ Ամեն…

    ⚖️ Դատարանը մեղմացրել է Գարեգին Բ-ի եղբոր խափանման միջոցի պայմանները
    Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի գործով դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և մեղմացրել խափանման միջոցի պայմանները։
    Փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ դատարանը, հաշվի առնելով Ներսիսյանի առողջական վիճակը, թույլատրել է նրան ազատ տեղաշարժվել Հայաստանի ամբողջ տարածքում՝ պահպանելով վարչական հսկողությունը։
    aravot.am⁠ | @aravot
  • Գյումրիում կարկտահարությունից տուժածներից արդեն 500-ը դիմել է փոխհատուցման համա…

    🌨️ Գյումրիում կարկտահարությունից տուժածներից արդեն 500-ը դիմել է փոխհատուցման համար
    Գյումրու քաղաքապետարանը հայտարարել է, որ հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները կարող են վնասի փոխհատուցման դիմումներ ներկայացնել մինչև հունիսի 26-ը։
    Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ միայն այսօր արդեն շուրջ 500 դիմում է ստացվել։ Վնասների գնահատումից հետո փաստաթղթերը կուղարկվեն Շիրակի մարզպետարան, ապա՝ կառավարություն՝ հնարավոր փոխհատուցման հարցը քննարկելու նպատակով։
    aravot.am⁠ | @aravot
  • Լևոն Զուրաբյան․ Հայաստանը վտանգավոր դիրքավորում է ընտրել աշխարհաքաղաքական դիմակ…

    🌍 Լևոն Զուրաբյան․ Հայաստանը վտանգավոր դիրքավորում է ընտրել աշխարհաքաղաքական դիմակայությունում
    «Հայելի» ակումբում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Իրանի շուրջ զարգացումները անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։
    Նրա գնահատմամբ՝ աշխարհում ընթանում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պայքար էներգետիկ ռեսուրսների համար, իսկ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ, կանգնել է հակամարտող կողմերից մեկի՝ Արևմուտքի կողքին, ինչը, ըստ Զուրաբյանի, վտանգավոր է երկրի համար։
    aravot.am⁠ | @aravot
  • Մարիա Զախարովա․ Երևանի հայտարարություններն ու գործնական քայլերը չեն համընկնումՌ…

    🇷🇺 Մարիա Զախարովա․ Երևանի հայտարարություններն ու գործնական քայլերը չեն համընկնում
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում նրանց գործնական քայլերին։
    Նրա խոսքով՝ Երևանի՝ Եվրամիությանը միանալու քաղաքական կուրսը հակասում է Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ հնչող հայտարարություններին։
    aravot.am⁠ | @aravot
  • Կարեն Դուրգարյանը ցուցադրեց վստահ կատարում՝ փոխանցելով գերմանացի կոմպոզիտորի ող…

    🔵 Կարեն Դուրգարյանը ցուցադրեց վստահ կատարում՝ փոխանցելով գերմանացի կոմպոզիտորի ողջ նրբագեղությունը. Կլաուդիո Լիստանցի
    Հայ դիրիժոր Կարեն Դուրգարյանը Հռոմի օպերային թատրոնում ղեկավարել է Ջորջ Բալանչինի «Միջամառային գիշերվա երազ» բալետը՝ Մենդելսոնի երաժշտությամբ։
    Իտալացի արվեստի քննադատ Կլաուդիո Լիստանցին բարձր է գնահատել Դուրգարյանի աշխատանքը՝ ընդգծելով, որ նա կարողացել է լիարժեք փոխանցել Մենդելսոնի երաժշտության նրբագեղությունն ու խորությունը՝ արժանանալով հանդիսատեսի երկարատև ծափահարություններին և օվացիաներին։
    aravot.am | @aravot
  • Պլաստիկի սահմանափակումներ. լուծո՞ւմ, թե՞ նոր խնդիրներՀայաստանում 2027 թվականից …

    🔵 Պլաստիկի սահմանափակումներ. լուծո՞ւմ, թե՞ նոր խնդիրներ
    Հայաստանում 2027 թվականից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը՝ շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու նպատակով։
    Մասնագետներն ու արտադրողները, սակայն, բարձրացնում են մի շարք հարցեր՝ կապված տնտեսության վրա ազդեցության, արտադրության հնարավոր կրճատման և աշխատատեղերի կորստի հետ, ինչպես նաև քննարկում են, թե որքանով են արդյունավետ այլընտրանքային նյութերը։
    aravot.am | @aravot
  • Մեղադրյալները դեմ էին նկարահանմանըԴատարանում շարունակված քրեական գործի նախնական…

    🔵⚖️ Մեղադրյալները դեմ էին նկարահանմանը
    Դատարանում շարունակված քրեական գործի նախնական նիստին մեղադրյալները և պաշտպանները առարկել են դատական ընթացքի լուսանկարահանման դեմ՝ նշելով իրենց դիրքորոշումները և պաշտպանական հարցեր։
    Նիստում նաև քննարկվել են կազմակերպչական խնդիրներ՝ նիստերի ուշացումներ, տեղափոխման դժվարություններ և միջնորդությունների ներկայացման սահմանափակումներ։ Գործով հաջորդ դատալսումը նշանակվել է հունիսի 30-ին։
    aravot.am | @aravot