Category: Aravot

  • Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս հ…

    Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։
    Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։

  • Թաթուլ Հովհաննիսյանը՝ Օլիմպավանի աշխատանքը կանգնեցնելու մասին. «1700 տոննա տաք …

    🏟 Թաթուլ Հովհաննիսյանը՝ Օլիմպավանի աշխատանքը կանգնեցնելու մասին. «1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերը ավերվելու են, տատամիները, բռնցքամարտի տանձերը, ամեն ինչ փչանալու է, գնա։ Գույքը ափսոս է»
    Հայկական ձյուդոյի երախտավոր Թաթուլ Հովհաննիսյանը Օլիմպավանի առջև անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարել է, որ համալիրի երկարատև փակումը կարող է վնաս հասցնել գույքին և մարզական ենթակառուցվածքներին։
    Նա կոչ է արել հնարավորինս արագ վերականգնել կառույցի աշխատանքը՝ նշելով, որ մարզիկներն ու մարզիչները պետք է շարունակեն իրենց աշխատանքը։
    aravot.am | @aravot
  • «Մենք քաղաքականությունը չենք խառնում սպորտի հետ, բայց տեսեք, որ քաղաքականությու…

    🏀 «Մենք քաղաքականությունը չենք խառնում սպորտի հետ, բայց տեսեք, որ քաղաքականությունը խանգարում է սպորտին»
    Օլիմպավանի առջև անցկացված ակցիայի ժամանակ բասկետբոլի մարզիչը հայտարարել է, որ համալիրի փակման հետևանքով խաթարվել են մարզումները, իսկ ազգային հավաքականների և ավելի քան 1000 երեխաների մարզական գործընթացը կանգ է առել։
    Նրա խոսքով՝ Օլիմպավանի աշխատանքը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, քանի որ երկարատև դադարն ազդում է մարզիկների պատրաստվածության և մրցումներին մասնակցության վրա։
    aravot.am | @aravot
  • «Մենք հուլիսի 14-ին պլանավորում էինք BMW նոր ավտոմեքենայի շնորհանդես, բայց հիմա…

    🚘 «Մենք հուլիսի 14-ին պլանավորում էինք BMW նոր ավտոմեքենայի շնորհանդես, բայց հիմա ստիպված ենք կասեցնել միջոցառումը». Մարիամ Աբրահամյան
    «Euromotors»-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ ընկերության աշխատանքի դադարեցման պատճառով չի կայանա հուլիսի 14-ին նախատեսված BMW-ի նոր ավտոմեքենայի շնորհանդեսը, իսկ խաթարվել են նաև մյուս բաժինների աշխատանքները։
    Նա նշել է, որ աշխատակիցները սպասում են ընկերության գործունեության շուտափույթ վերականգնմանը և ընդգծել, որ ընկերությունը միշտ կատարել է իր պարտավորությունները աշխատակիցների նկատմամբ։
    aravot.am | @aravot
  • «Euromotors»-ի տնօրենը հայտարարում է միջազգային գործընկերների աջակցության մասին…

    🚗 «Euromotors»-ի տնօրենը հայտարարում է միջազգային գործընկերների աջակցության մասին
    «Euromotors»-ի տնօրեն Աբրահամ Դանագյոզյանի խոսքով՝ ընկերության գործունեության դադարեցումը խաթարել է աշխատանքը, իսկ Աբու Դաբիի գործընկեր Princesss Caars-ը աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և պատրաստակամություն հայտնել հարցը հետապնդել իրավական ու միջազգային հարթակներում։
    Նրա խոսքով՝ առգրավված սերվերների պատճառով դադարել են պատվերներն ու սպասարկումը, ինչն ազդել է ինչպես հաճախորդների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության վրա։
    aravot.am | @aravot
  • «Մահացու վտանգ Հայաստանի համար». Արամ Աբրահամյան…

    «Մահացու վտանգ Հայաստանի համար». Արամ Աբրահամյան

  • «Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում, …

    «Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում, նպաստելու ենք տարիներով անտեսված խնդիրների լուծմանը. առաջին կանգառ` Նիզամի համայնք»․ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/f5ecfdd0fb.mp4?token=KEfA_t840ubKpy1YUMuoxsPTboSgL2qtj8P9WYYDvLoGTXbWTvqyYJRii7yh_iqi7GwbFq1qo2K9hVBETqayBFnhzj9efMsJuDjqGfkztxMDIdv7vdF3KU8HbaUSQZ4W9i0WAAaXL7rx898RobIJhKmo0EXOMbG4fkTb0GJF5MwUSe_mDlibjedEY5kYA4d-3dYXJJiADAv0uwjgQcEny_BtuUIwzZB-4E6hyZxEuCuZqa5Po_TXsTWvv7_PEM88zJWiXOSyU8UjL4KnNLJIHye8FFh1OKhcTVrBwzx6S_vrDDDnCsrCkhWb8TFgEDh7u6wYFc7waA-gXH9hiEdRyg

  • «Հայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս: Մեր առաջին հետընտրական ա…

    «Հայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս: Մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր»․ ՆՍՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/7ea2e87204.mp4?token=fUyAfYARE_hocUkGxayOfFVCEsInko-EZl6kQUAN95rqxiMj_EpzPbU6siZAJus6zuoARPRdiQCcnSGrlYd-WTS90nButEciKF68fJnrXUJ15mmDCcojLk_Rl6fjqV5vksyDa3829KHO4Qtl8ADsE6dzTqwtF6seEgOGG3HZTe-rtt3lyn0aJ1h8JKUwXs7Py5J67pcMRunyTzoWYMX3QKZiNplVvCwKHET6DZCPac1fOV-bkdPVlJA57ElR8EF9EB6ZcFx3-UhqqPQRa6FlLY5KmAQv4DszYXR5oDeGhDmsdLrsj49bueNukCNYOQTnQL0O6MdujopbJ2_OxuB7kw

  • «Դասերը շատ են, սակայն դժվար ենք դաս քաղում» …

    🎙 «Դասերը շատ են, սակայն դժվար ենք դաս քաղում»
    Հասարակական գործիչ Նարե Սիմոնյանի խոսքով՝ վերջին ընտրություններից հետո հիմնական դասը վաղօրոք և հետևողական պատրաստվելն է, իսկ քաղաքական գործընթացներում անհրաժեշտ է ավելի համակարգված աշխատանք և հանրային մասնակցություն։
    Նա նաև կարծիք է հայտնել, որ քաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլև լայն հասարակության վրա՝ ընդգծելով միասնական պայքարի կարևորությունը։
    aravot.am | @aravot
  • Ինչի մասին է եղել Կոնդի բնակչի հաղորդումը …

    📝 Ինչի մասին է եղել Կոնդի բնակչի հաղորդումը
    Կոնդի բնակիչ Մայիս Խումարյանը հայտնել է, որ իր հանգուցյալ հոր անունով, իր պնդմամբ, տարիներ առաջ կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպվել, ինչի հետևանքով այժմ ընտանիքի տունը հայտնվել է արգելանքի տակ։
    Նա պնդում է, որ ստորագրությունները չեն համապատասխանում հոր ստորագրությանը, սակայն քննիչը քրեական վարույթ չի նախաձեռնել։ Ընտանիքը վիճարկում է նաև բանկի պահանջներն ու դատարանի տարիներ առաջ կայացված վճիռները։
    aravot.am | @aravot