Category: Aravot

  • Բազմաբերդ. հնագիտական թանգարան բաց երկնքի տակԱրագածոտնի մարզի Ներքին և Վերին Բա…

    🏛️ Բազմաբերդ. հնագիտական թանգարան բաց երկնքի տակ
    Արագածոտնի մարզի Ներքին և Վերին Բազմաբերդ գյուղերի տարածքը հազարամյակների պատմության կենդանի վկայություն է՝ ամրոցներով, մեգալիթյան աշտարակներով, դամբարաններով, վիշապաքարերով ու ժայռափոր կառույցներով։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ պահպանվել են Հայկական աշխարհի հնագույն բնակավայրերի հետքեր։
    Տարածքում հայտնաբերված կիկլոպյան ամրոցները, ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող կառույցները և միջնադարյան հուշարձանները ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտեր։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Եզրափակչի երեք մասնակից՝ ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության մեկնարկումՀյուսիսա…

    🤼 Եզրափակչի երեք մասնակից՝ ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության մեկնարկում
    Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության առաջին օրը Հայաստանը երեք եզրափակչի մասնակից ունի։ Ոսկե մեդալի համար կպայքարեն Էդգար Պետրոսյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ)։ aravot.am | @aravot
  • Փաստ N1 Հայրենակիցների մեծա…

    Փաստ N1 Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին․ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/6c63b74ec0.mp4?token=nLO-DgKzN1IrrimqUfPo1Wb2ZaJP1e-Vxjgvjz5ol2nXapc48zedyOqW19XZ5HyNnX2QdE54e6KfS2hBfh9vDp2lS3ZXqvLAkB6EMkwrsnDdtanizrP6n9caSQsxjHkisYdG78I2Aa_O1qP9GoRwXsznBl7n-Hk32lPBjYXz3cqQhj94yqQpceSUiR_KfNg0XlN7BE9sq3eiBkeyKz8T8VOTHJiRRBJDGAQgm-uDg_4zweIOHJnr1d5n-LLAaD8G7FZW0aGM_GVkVN5C6Gj5nOr7q2ZlS-SvPBrH6IgdCgTTlC5qhy8wnzFocsmLw7vOTqQdCX9EXiGPfUYOCkHu7A

  • Մամուլը գրում էՄանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ …

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է. «Փաստ»
    🔺Հայաստանի այսօրվա դեպքերն ինձ հիշեցնում են Լատինական Ամերիկայի փոքր երկրներում տիրող դիկտատուրաները, որոնց խնդիրը եւս բացառապես իշխանության պահպանումն էր. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
    🔺Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ. «Փաստ»
    🔺«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը վերածվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության բաղկացուցիչ մասի, որը մշակվում և առաջ է մղվում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցության շրջանակում. «Դրոշակ»
    🔺Ասում են` փողոցային պայքար են ուզում, բայց ինչո՞վ են մանդատները խանգարում փողոցային պայքարին. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»
    🔺Շահեն Հարությունյան. Եթե խորհրդարան անցած ուժերը կռիվ չեն տալիս իրենց քվեների համար, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • «Երկու-երեք տարին՝ 2028-2029-ն է, կարծում եմ որոշ չափով իրատեսական և իրագործելի…

    🇪🇺 «Երկու-երեք տարին՝ 2028-2029-ն է, կարծում եմ որոշ չափով իրատեսական և իրագործելի է»․ Սերգեյ Մինասյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հնարավորության մասին
    Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի համար 2028-2029 թվականները կարող են լինել իրատեսական ժամկետ։ Նրա գնահատմամբ՝ հիմնական խնդիրը ներկայում ավելի շատ տեխնիկական է, քանի որ անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ աշխատանք։
    Մինասյանը նշել է, որ վիզաների ազատականացումը կարող է դառնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակական փոփոխության առաջին քայլը։ Միաժամանակ, ԵՄ-ին անդամակցության թեկնածության հարցը, ըստ նրա, ավելի երկարաժամկետ գործընթաց է և կախված է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական երկրների քաղաքական որոշումներից։
    🔗 aravot.am
    | @aravot
  • «Գորիսը շատ լավ տեղ է, մենակ թե պատերազմ չլինի». սահմանամերձ գյուղի կանայք շարո…

    🚜 «Գորիսը շատ լավ տեղ է, մենակ թե պատերազմ չլինի». սահմանամերձ գյուղի կանայք շարունակում են ապրել ու արարել իրենց հողում
    Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի բնակիչները, այդ թվում՝ Արցախից տեղահանված ընտանիքները, չեն լքում համայնքը՝ չնայած անվտանգության խնդիրներին, սահմանին մոտ գտնվող դիրքերին ու առօրյա դժվարություններին։ Նրանք շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ, աշխատել և երեխաներին դպրոց ուղարկել։
    Նրանք սահմանային պայմաններում ոչ միայն պահպանում են իրենց ընտանիքներն ու համայնքը, այլև ստեղծում են նոր նախաձեռնություններ՝ զարգացնելով կրթությունը, տուրիզմը, հացի և կարի արտադրությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Պետությունն ուզում է մարդկանց տեսնել իբրեւ կապկանման զանգված.Անուշ Սեդրակյան…

    Պետությունն ուզում է մարդկանց տեսնել իբրեւ կապկանման զանգված.Անուշ Սեդրակյան

  • #Վերլուծական Հարավային Կովկասը՝ ԵՄ ազդեցության կարևոր հենակետԵվրամիության ակտիվո…

    #Վերլուծական
    🌍 Հարավային Կովկասը՝ ԵՄ ազդեցության կարևոր հենակետ
    Եվրամիության ակտիվությունը Հարավային Կովկասում մտնում է նոր փուլ։ Բրյուսելը Հայաստանին առաջարկում է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև արտահանման նոր հնարավորություններ՝ միաժամանակ ամրապնդելով իր քաղաքական և տնտեսական ներկայությունը տարածաշրջանում։
    ԵՄ-ն շարունակում է համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտներում։ Հետևաբար, Հայաստանի գլխավոր մարտահրավերը լինելու է եվրոպական հնարավորություններից առավելագույնս օգտվելը՝ միաժամանակ կառավարելով Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը։ 🔗 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Առանց արժեքային համակարգի ցանկացած պետություն կորչում է.Անուշ Սեդրակյան…

    Առանց արժեքային համակարգի ցանկացած պետություն կորչում է.Անուշ Սեդրակյան

  • #Բիզնես Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվա…

    #Բիզնես
    🎭 Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները
    Ֆասթ Բանկի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները՝ 85-րդ թատերաշրջանից առաջ ապահովելով ավելի հարմարավետ պայմաններ։
    Բանկը շարունակելու է աջակցել մշակութային հաստատությունների զարգացմանը։

    aravot.am
    | @aravot