Category: Aravot

  • «Դասերը շատ են, սակայն դժվար ենք դաս քաղում» …

    🎙 «Դասերը շատ են, սակայն դժվար ենք դաս քաղում»
    Հասարակական գործիչ Նարե Սիմոնյանի խոսքով՝ վերջին ընտրություններից հետո հիմնական դասը վաղօրոք և հետևողական պատրաստվելն է, իսկ քաղաքական գործընթացներում անհրաժեշտ է ավելի համակարգված աշխատանք և հանրային մասնակցություն։
    Նա նաև կարծիք է հայտնել, որ քաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլև լայն հասարակության վրա՝ ընդգծելով միասնական պայքարի կարևորությունը։
    aravot.am | @aravot
  • Ինչի մասին է եղել Կոնդի բնակչի հաղորդումը …

    📝 Ինչի մասին է եղել Կոնդի բնակչի հաղորդումը
    Կոնդի բնակիչ Մայիս Խումարյանը հայտնել է, որ իր հանգուցյալ հոր անունով, իր պնդմամբ, տարիներ առաջ կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպվել, ինչի հետևանքով այժմ ընտանիքի տունը հայտնվել է արգելանքի տակ։
    Նա պնդում է, որ ստորագրությունները չեն համապատասխանում հոր ստորագրությանը, սակայն քննիչը քրեական վարույթ չի նախաձեռնել։ Ընտանիքը վիճարկում է նաև բանկի պահանջներն ու դատարանի տարիներ առաջ կայացված վճիռները։
    aravot.am | @aravot
  • 12-ամյա տղան մահացել է Գյումրիում հեծանվով վթարի հետևանքովAravot.am-ի տեղեկությ…

    🕯️ 12-ամյա տղան մահացել է Գյումրիում հեծանվով վթարի հետևանքով
    Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, «Սև Բերդ» ամրոցի մոտ, 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
    Տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Արեւմտահայերէնը Տան Մէջ` Ինքնութեան Եւ Յաջողութեան Բանալին․ Դոկ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Արեւմտահայերէնը Տան Մէջ` Ինքնութեան Եւ Յաջողութեան Բանալին․ Դոկտ․ Արտա Ճէպէճեան․ «Եռագույն»
    🔺 Ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է․ «Փաստ»
    🔺 Էդուարդ Աղաջանյանի ֆինանսական դրությունը նկատելիորեն բարելավվել է՝ 2025 թվականին արձանագրելով թռիչքաձև աճ․ «Ժողովուրդ»
    🔺 «Ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»․ «Փաստ»
    🔺 Սուրեն Զոլյան. Փաշինյանը, ըստ էության, ուղիղ խոստովանում է, որ տալու է Տիգրանաշենն ու տավուշյան 3 գյուղերը. «Հրապարակ»
    🔺 Արման Աբովյան. Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է. «Փաստ»
    🔺 «Ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից երեք անգամ ցածր գնով»․ «Հրապարակ»
    🔺 Եթե ցանկանում են արժեքավոր հայկական հետք գտնել, ապա Երեւանի տարածքում շատ ավելի հին եւ արժեքավոր հնավայրեր կան, որոնք կարելի է վերականգնել․ «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Շոուները չպետք է ծածկեն իրական վտանգներըԵս կարծում եմ՝ Վովանի ու Լեքսուսի հերթա…

    📰 Շոուները չպետք է ծածկեն իրական վտանգները
    Ես կարծում եմ՝ Վովանի ու Լեքսուսի հերթական պրանկը երկրորդական է։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումները վաղուց միայն ներքաղաքական թեմա չեն և ունեն նաև արտաքին պահանջարկ, որի մասին քիչ է խոսվում։
    Իմ համոզմամբ՝ հանրությունը պետք է կենտրոնանա ոչ թե օտարերկրյա շոուների, այլ այն իրական գործընթացների վրա, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումների վրա։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot
  • Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ դատավարությունըԱդրբեջանում …

    ⚖️ Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ դատավարությունը
    Ադրբեջանում շարունակվել են հայ ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով վերաքննիչ դատավարության լսումները։ Նիստում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում։
    Այնուհետև Վասիլի Բեգլարյանի պաշտպանական կողմը դատարանից պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին և չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը։
    aravot.am | @aravot
  • 100-ից ավելի հանրային գործիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբՄ…

    📣 100-ից ավելի հանրային գործիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբ
    Մշակույթի, գիտության, սպորտի և հասարակական տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին։ Նրանք նրա նկատմամբ իրականացվող գործողությունները որակել են «անարդար հետապնդում» և «բռնաճնշում», պահանջելով անհապաղ դադարեցնել դրանք։
    aravot.am | @aravot
  • Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴԻրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, ո…

    ⚖️ Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴ
    Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստանալուց հետո նրա գործով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նրա խոսքով՝ բողոքում կներկայացվի, որ մեղադրանքը քաղաքական բնույթ ունի, իսկ դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։
    Միաժամանակ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը դատարանին ներկայացնել Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները։
    aravot.am | @aravot
  • Տավուշում ողբերգական դեպք․ 19-ամյա երիտասարդը մահացել էՏավուշի մարզի Գետահովիտ …

    ⚫️ Տավուշում ողբերգական դեպք․ 19-ամյա երիտասարդը մահացել է
    Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում 19-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների, ընկել է Խաչաղբյուր գետը, հարվածել գլուխը քարերին և մահացել։ Նրա մարմինը քաղաքացիները դուրս են բերել գետից՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա։
    aravot.am | @aravot